Մարդու օրգանների փոխպատվաստման հարցը ԱԺ օրակարգում. օրենսդրական նորույթներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+12.4 oC

Մարդու օրգանների փոխպատվաստման հարցը ԱԺ օրակարգում. օրենսդրական նորույթներ

11:23 10.01.2018

Աժ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվելու է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Փաթեթի ներկայացումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրության փոփոխություններով, ինչպես նաև գործող օրենքի կիրառման ընթացքում նկատված խնդիրներն ու բացթողումները կարգավորելու նպատակով: 

 ՀՀ նոր Սահմանադրությունը արգելում է բժշկության և կենսաբանության ոլորտներում եվգենիկական փորձերը (այսինքն՝ մարդու մարմնի տարբեր մասերի սելեկցիան, կատարյալ կամ գերմարդ ստեղծելու նպատակով): Եվգենիկական փորձեր առաջին անգամ մարդկության պատմության մեջ զանգվածաբար իրականացվել են նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներում, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը:

Սահմանադրության այդ դրույթներից ելնելով էլ փոփոխություններ են կատարվել «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում, ըստ որի`սահմանվել է կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանները և հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելու վերաբերյալ արգելք:

Եվրոպական երկրներում եվգենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը քրեորեն պատժելի ծանր հանցագործություններ են համարվում, և բավականին խիստ պատիժներ են նախատեսված: Օրինակ՝ Ֆրանսիայում մարդու լավասերման, այսինքն՝ սելեկցիայի նպատակով իրականացրած եվգենիկական փորձերը պատժվում են 30 տարի ազատազրկմամբ և յոթ ու կես միլիոն եվրոյի չափով տուգանքով:

ՀՀ գործող քրեական օրենսգրքում եվգենիկական փորձերի և մարդու կլոնավորման համար ոչ միայն պատժաչափեր սահմանված չեն, այլև չկան նման հանցատեսակներ: Փաթեթով առաջարկվում է ուղղել այդ բացը և նմանօրինակ հանցագործությունների համար սահմանել խիստ պատժաչափեր: 

Ներկայացված փաթեթով առաջարկվում է ՀՀ «Քրեական օրենսգրքում» սահմանել հետևյալ պատժատեսակներն ու պատժաչափերը՝ 

1.Մարդու օրգանների (և) կամ հյուսվածքների ապօրինի ձեռք բերումը, փոխանցումը, ինչպես նաեւ իրացումը`

Պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից վեց տարի ժամկետով, նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`պատժվում է ազատազրկմամբ`յոթից ինը տարի ժամկետով: Իսկ եթե արարքը կատարվել է կազմակերպված խմբի կողմից կամ պաշտոնեական դիրքն օգտագործելով`կպատժվի իննից տասներկու տարի ազատազրկման ժամկետով: 

2. Եվգենիկական փորձերը` մարդու լավասերմանը (սելեկցիա) ուղղված ցանկացած գործողություն կատարելը`

Պատժվում է ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով, նույն արարքը, որը կատարվել է՝

1) անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ  կամ

2) անչափահասի նկատմամբ կամ

3) կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով, իսկ անզգուշությամբ առաջացրած ծանր հետևանքների դեպքում պատիժ կսահմանվի յոթից տասներկու տարի ժամկետով:

3.Մարդու վերարտադրողական կլոնավորում

Մարդու վերարտադրողական կլոնավորումը`մահացած կամ ողջ մարդու արհեստական ճանապարհով գենետիկորեն նմանատիպը ստեղծելուն ուղղված ցանկացած գործողություն կատարելը պատժվում է ազատազրկմամբ` վեցից ութ տարի ժամկետով, իսկ եթե այդ արարքը կատարվել է 

1) կլոնավորված էակի մարմնի մասերը կամ օրգանները կամ հյուսվածքները օգտագործելու նպատակով կամ

2) շահադիտական նպատակով կամ

3) կազմակերպված խմբի կողմից կամ

4) պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ` իննից տասներկու տարի ժամկետով:

Բոլոր այդ երեք պատժատեսակներով դատապարտված անձինք նաև առավելագույնը երեք տարի ժամկետով կզրկվեն որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից և չեն կարող զբաղեցնել որոշ պաշտոններ: 


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Le Parisien. Ֆրանսիայում կայծակի հարվածից 13 մարդ է տուժել

21:34 14.05.2025

Le Parisien. Ֆրանսիայում կայծակի հարվածից 13 մարդ է տուժել

Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի կենդանաբանական այգում կայծակի հարվածից առնվազն 13 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է Le Parisien թերթը։ Զոհերի թվում կան երեխաներ։ Բացի այդ, Գերմանիայից մեկ կին գտնվում է ծանր վիճակում։ Նշվում է, որ կենդանաբանական այգու ենթակառուցվածքները և կենդանիները չեն վնասվել։ ...

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

21:21 14.05.2025

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

Մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ շրջադարձի մոտ «Volvo» մակնիշի բեռնատարի բեռնախցիկը, որի ներսում 4 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ են եղել, բեռնախցիկը պոկվել ու ընկել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան: ...

AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

21:10 14.05.2025

AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Մավրիտանիայի վերաքննիչ դատարանը նախկին նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել Ազիզին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը։ Ազիզը, որը երկիրը ղեկավարել էր 2008-ից 2019 թվականներին, այս գործում ներգրավված էր տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, այդ թվում՝ երկու նախկին վարչապետների, նախկին նախարարների և գործարարների։ Նրանք մեղադրվում էին ապօրինի […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:58 14.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Մանուշյան փ. 36-69 առանձնատներ, Էմինի փ. 58-93 առանձնատներ, Գրիգոր Արծրունի փ. 6-22 առանձնատներ, Հր.Քոչարի փ. 9-11 շենքեր, թիվ 56 դպրոց և Գյուլբենկյան փ. 34Ա շենք, Երևանի Նոր Նորք վարչական […] ...

Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով  Լատվիայում էր

20:45 14.05.2025

Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով Լատվիայում էր

Մայիսի 6-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին – Փուլ II» ծրագրի շրջանակում Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը երկօրյա այցով Լատվիայի Հանրապետությունում էր՝ ուսումնասիրելու դատարանների կառավարման և արդիականացման լավագույն փորձը։ Ճանաչողական այցի հիմքում լավագույն փորձի փոխանակումն էր, նպատակը՝ դատական համակարգի կարողությունների կատարելագործումը դատարանների արդյունավետ կառավարման և դատական համակարգի բարեփոխումների իրականացման համատեքստում։ Այս մասին հայտնել […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա

20:29 14.05.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա

Մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի 2Ա շենքի դիմաց ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է […] ...

BACK_TO_TOP