Petekamutner.am կայքում այսուհետ հասանելի կլինի մեքենաների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվություն. գլխավոր մաքսային տեսուչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+13.09 oC

Petekamutner.am կայքում այսուհետ հասանելի կլինի մեքենաների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվություն. գլխավոր մաքսային տեսուչ

10:48 10.01.2018

Հաշվի առնելով հանրային պահանջարկը՝ պետական եկամուտների կոմիտեն դիմում է նորամուծության: Այսուհետ Petekamutner.am պաշտոնական կայքում ամեն ամիս հրապարակվելու է ՀՀ սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների հայտարարագրման ընթացքում կիրառվող մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՊԵԿ սակագնային կարգավորման և հսկողության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Տիգրան Մինասյանը: Սա նշանակում է, որ մինչև մեքենայի ներկրումը քաղաքացին կարող է կայքի միջոցով տեղեկանալ, թե մոտավորապես որքան կարժենա այն մեքենայի մաքսային արժեքը, որն ուզում է ներկրել: Խոսքը երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային արժեքի որոշման մասին է: Ըստ ՊԵԿ պաշտոնյայի՝ այս նախաձեռնությունն իրականացվում է կոմիտեի թափանցիկ գործունեության շրջանակում՝ որպես ոլորտի նկատմամբ հանրության ուշադրությանն ընդառաջ ևս մեկ քայլ. «Հրապարակայնության այս եղանակը թույլ կտա բավարարել ավտոտրանսպորտային միջոցների հայտարարագրման ընթացքում մաքսային արժեքի որոշման նկատմամբ հետաքրքրությունը: Նման աշխատաոճով մաքսային արժեքի որոշման գործընթացը դառնում է առավել թափնցիկ, հրապարակային, վստահելի և կանխատեսելի»,- ընդգծել է Տիգրան Մինասյանը:  

Տվյալներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել Petekamutner.am կայքի համապատասխան բաժին հետևյալ հաջորդականությամբ. «Մաքսային տեղեկատվություն», «Մաքսային վիճակագրություն», «Այլ վիճակագրական տվյալներ», «Հաշվետվություն ՀՀ ներմուծված որոշ ապրանքների վերաբերյալ»

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Լիվերպուլը» դեմ չէ իր աստղին վաճառել «Ռեալին»

22:55 30.04.2025

«Լիվերպուլը» դեմ չէ իր աստղին վաճառել «Ռեալին»

Մադրիդի «Ռեալը» շարունակում է լրջորեն հետաքրքրվել «Լիվերպուլի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերի ծառայություններով։ Ակումբը պատրաստ է բաց թողնել արգենտինացի ֆուտբոլիստին, եթե ստանա 100 միլիոն եվրոյի առաջարկ։ Նշվում է, որ «Ռեալը» բարձր է գնահատում Մակ Ալիստերի խաղային որակները, սակայն պահանջվող գումարը համարում է չափազանց բարձր։ Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով […] ...

Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառին

22:42 30.04.2025

Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառին

Ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում, ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ն իր վարած «Mitsubishi Pickup» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

22:31 30.04.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

Ապրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է […] ...

Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետ

22:19 30.04.2025

Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետ

Արդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

22:09 30.04.2025

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...

SHANTNEWS

22:00 30.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP