11:17 28.09.2017
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն իր իրաքցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ թուրքական կողմն աջակցելու է Իրաքյան Քրդստանի անցկացված հանրաքվեի հարցով Բաղդադի կենտրոնական իշխանությունների բոլոր որոշումների իրականացմանը։
Մասնավորապես նշվում է, որ Թուրքիան նավթի գնման հարցերով բանակցությունները վարելու է բացառապես Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ, ինչը նշանակում է, որ անմիջապես Քրդստանից կատարվող գնումները դադարեցվելու են։
Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սպառնացել էր դադարեցնել առևտուրը Իրաքյան Քրդստանի հետ։
— Հենց մենք փակենք խողովակաշարը, այս ամենը կավարտվի։ Այդ ժամանակ նրանք չեն ունենա որևէ եկամուտ։ Եվ չեն կարողանա սնունդ հայթայթել, երբ մեր բեռնատարներն այլևս չհատեն սահմանը, — նշել է Էրդողանը։
Իր հերթին Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը, սակայն, դեմ է արտահայտվել Թուրքիայի կողմից քրդական ինքնավարության նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելուն։ Ավելին, նախարարը հայտարարել է, որ նման հարց չի էլ քննարկվել Թուրքիայի կառավարությունում։
— Մենք պետք է վստահ լինենք, որ մեր առևտուրը շարունակվելու է «բիզնես ինչպես սովորական պայմաններում» ռեժիմով, — նշել է նախարար Նիհաթ Զեյբեքջին։
Թուրքիայի տարեկան առևտուրը Իրաքի հետ կազմում է 8 միլիարդ դոլար, որից 2,5 միլիարդը՝ Հյուսիսային Իրաքի հետ։ Այս պայմաններում Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի խոսքերը հնչում են համարյա այսպես՝ պատերազմը պատերազմով, իսկ բիզնեսը՝ «պո ռասպիսանյու»։
Տեղին է շեշտել, որ հենց Իրաքյան Քրդստանի տարածքով է անցնում Էրբիլ-Ջեյհան նավթամուղը, որն Իրաքի նավթը Թուրքիայի տարածքով հասցնում է Միջերկրական ծովի ափ։
22:38 01.05.2025
Microsoft-ը հայտարարել է՝ երբ կդադարեցի Skype-ի աշխատանքըMicrosoft-ը հայտարարել է, որ Skype հարթակը կփակվի մայիսի 5-ին։ Այս փոփոխությունը կազդի Skype-ի ինչպես անվճար, այնպես էլ վճարովի օգտատերերի վրա, բայց ոչ Skype for Business-ի վրա։ Ընկերությունը նախկինում հայտարարել էր, որ մայիսին կդադարեցնի հարթակի աջակցությունը, իսկ օգտատերերի հաշիվները կտեղափոխվեն Microsoft Teams ծառայություն։ «Դուք կարող եք շարունակել օգտագործել Skype-ը մինչև մայիսի 5-ը», – ասվում է Microsoft-ի […] ...
22:26 01.05.2025
Ամեն ինչ կենտրոնացնելով Երևանում դատարկում ենք գյուղերը․ զրույց Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետԱշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առիթով «Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանին։ Անդրադարձ է եղել Հայաստանում գրանցված աշխատատեղերի և գործազրկության վերաբերյալ վիճակագրական տվյալներին, աշխատողների իրավունքների պաշտպանությանը, «Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության արդյունքներին, աշխատաշուկայի անհավասար բաշխվածությանը, մասնավորապես այն փաստին, որ գրեթե ամբողջ տնտեսությունը, հիմնարկ-ձեռնարկությունները կենտրոնացած են Երևանում։ «Սա խնդիր […] ...
22:12 01.05.2025
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում տրամադրվում է խորհրդատվություն ՌԴ մուտքի արգելքի հարցերովՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում տրամադրվում է խորհրդատվություն հետևյալ թեմաներով՝ ՀՀ քաղաքացիների համար ՌԴ մուտքի արգելքի, դրա ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն, ՌԴ մուտքի արգելքի` ներառյալ վարչական և այլ խախտումների հետևանքով դրված արգելքների մասով հարցերի պարզաբանում, ՌԴ և ԵԱՏՄ անդամ երկրների միգրացիոն օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն։ Խորհրդատվությունը տրամադրվում է և՛ հեռախոսազանգով (098-33-40-53), և՛ գրասենյակում (Երևան, Թաիրով, 14 […] ...
21:39 01.05.2025
Զբաղվածության պետաջակցության ծրագիր` ԼՂ-ից բռնի տեղահանվածների համարԶբաղվածության պետաջակցության ծրագիր` ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար: Պետությունը խրախուսում է գործատուներին աշխատանքային հարաբերությունների մեջ մտնել թիրախային խմբի ներկայացուցիչների հետ 3 բաղադրիչով՝ ուսուցում, պրակտիկա և աշխատանք: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:21 01.05.2025
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումըՄայիսի 1-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկումը: Զեկույցն անդրադառնում է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին: Զեկույցի նախապատրաստման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԱԳ նախարարության համակարգմամբ՝ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներգրավմամբ, տեղի են […] ...