08:10 19.06.2018
Հրապարակված փաստերը լիովին բավարար են, որպեսզի Մանվել Գրիգորյանը զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից և իրականացվի համակողմանի, հանգամանալից քննություն՝ բացահայտելու հանցանքի իրական ծավալները և հանցակիցներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ելք» խմբակցության ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
«Հունիսի 19-ին, ժամը 11:00-ին, Ազգային Ժողովը քննարկելու է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Մանվել Գրիգորյանին ներկայացված մեղադրանքները ծանր են, ծանր են որքան որ իրավական, բազմապատիկ անգամ բարոյական հարթության մեջ: Հիշելով զինվորական ծառայության ընթացքում ինձ առերեսված խնդիրները, առավել սուր եմ վերաբերվում նման արարքի ծանրությունը: Գողանալ զինվորից, այն էլ՝ պատերազմական վիճակում, ոչ թե անընդունելի է, այլ ծայրաստիճան անբարոյականություն է՝ ՀՀ ցանկացած քաղաքացու, առավել ևս նախկին բարձրաստիճան զինվորականի կողմից: Նման արարքը պետք է խստորեն դատապարտվի հանրության և պետության կողմից: Մեղավորը և մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ և արժանանան հասարակության պարսավանքին՝ ցմահ:
Գտնում եմ, որ հրապարակված փաստերը լիովին բավարար են, որպեսզի Մանվել Գրիգորյանը զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից և իրականացվի համակողմանի, հանգամանալից քննություն՝ բացահայտելու հանցանքի իրական ծավալները և հանցակիցներին:
Ցավոք սրտի, հունիսի 19-ին մեկնելու եմ եռօրյա գործուղման և ներկա չեմ լինելու հարցի քննարկամը: Եթե մի փոքր իսկ կասկած ունենայի, որ Ազգային Ժողովը, գրեթե միաձայն, կողմ չէ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն, միանաշանակ կչեղարկեի գործուղումս: Բայց այսօրվա շփումներս տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ, հուշում են, որ հարցը ստանալու է միանշանակ դրական լուծում:
Այսպիսով, պաշտոնապես հայտարարում եմ. միանշանակ կողմ եմ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն և որպես մեղադրյալ գործում ներգրավելուն»,- ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/GGorgisyan/posts/2088311838156063
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...