ՍԱՊԾ-ն ներկայացրել է տոնական օրերին իրականացրած շրջայցերի արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+13.09 oC

ՍԱՊԾ-ն ներկայացրել է տոնական օրերին իրականացրած շրջայցերի արդյունքները

20:14 10.01.2018

Հաշվի առնելով տոնական օրերին պարենային մթերքի առևտրի ծավալների աճն ու դրանով պայմանավորված ռիսկերը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով նախատոնական ու հետտոնական օրերին իրականացվել են շրջայցեր: Սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով՝ շրջայցեր են անցկացվել հանրապետության մարզերի և Երևան քաղաքի իրացման կետերում (գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ, մսի իրացման կետեր, խանութներ):

2017 թվականի դեկտեմբերի 30-ից 2018 թվականի հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում շրջայցեր են իրականացվել 593 տնտեսավարող սուբյեկտների մոտ: Արդյունքում բացահայտվել է սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման 193 դեպք, մասնավորապես՝ կենդանական ծագման հումքի՝ առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տեղափոխման 17 դեպք, անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման խախտման 12 դեպք, սննդամթերքի պահման պայմանների խախտման 29 դեպք, պիտանիության ժամկետն անցած սննդամթերքի իրացման 8 դեպք, մակնշման պահանջների խախտմամբ սննդամթերքի իրացման 68 դեպք, առևտրի իրականացման վայրում հիգիենային ներկայացվող պահանջների խախտման 11 դեպք:

Ծառայության հետևողական աշխատանքի արդյունքում, յուրաքանչյուր անհամապատասխանության մասով տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ և հսկվել դրանց կատարման ընթացքը. խախտումները վերացվել են:

Տոնական օրերին սահմանվել է նաև Ծառայության թեժ գծի շուրջօրյա հերթապահություն: Նշված ժամանակահատվածում Ծառայության թեժ գծին ստացվել է 26 հաղորդագրություն: Բողոքները վերաբերել են սննդամթերքի որակին և մակնշման թերություններին. բոլոր դեպքերով ձեռնարկվել են համարժեք միջոցառումներ կամ տրվել համապատասխան պարզաբանումներ:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունից Ծառայությունը հունվարի 3-ին ստացել է հաղորդագրություն իրենց արտադրանքի կեղծման մեկ դեպքի վերաբերյալ:

Ծառայության մասնագետները, շրջայցի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Շիրակի մարզում արձանագրել են «FANTA», «FANTA էկզոտիկ համով» և «Coca Cola» ապրանքանիշով կեղծված արտադրանքի իրացման դեպքեր: Հայտնաբերված ապրանքատեսակների վրա առկա են եղել այլ կազմակերպություններին պատկանող դրոշմապիտակներ: Կեղծված ապրանքատեսակները հանվել են վաճառքից, միաժամանակ՝ Ծառայությունն իր կողմից արձանագրված դեպքերի մասին տեղեկացրել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին՝ համատեղ գործողություններ իրականացնելու նպատակով:

ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ վերը նշված ժամանակահատվածում սննդային գործոնով պայմանավորված թունավորման դեպքեր հանարապետությունում չեն արձանագրվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Լիվերպուլը» դեմ չէ իր աստղին վաճառել «Ռեալին»

22:55 30.04.2025

«Լիվերպուլը» դեմ չէ իր աստղին վաճառել «Ռեալին»

Մադրիդի «Ռեալը» շարունակում է լրջորեն հետաքրքրվել «Լիվերպուլի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերի ծառայություններով։ Ակումբը պատրաստ է բաց թողնել արգենտինացի ֆուտբոլիստին, եթե ստանա 100 միլիոն եվրոյի առաջարկ։ Նշվում է, որ «Ռեալը» բարձր է գնահատում Մակ Ալիստերի խաղային որակները, սակայն պահանջվող գումարը համարում է չափազանց բարձր։ Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով […] ...

Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառին

22:42 30.04.2025

Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառին

Ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում, ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ն իր վարած «Mitsubishi Pickup» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

22:31 30.04.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

Ապրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է […] ...

Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետ

22:19 30.04.2025

Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետ

Արդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

22:09 30.04.2025

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...

SHANTNEWS

22:00 30.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP