15:08 19.06.2018
«Զինվորի օգնությունը ում ձեռքն ընկնում է, պետք է մի բան էլ ինքը վրան դնի, նոր ուղարկի, ոչ թե վրայից մի բան վերցնի, նոր ուղարկի»,- հունիսի 19-ին կայացած ասուլիսի ժամանակ, քննադատելով ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի արարքը, ասել են Ապրիլյան պատերազմի մասնակիցները:
Տղաները, հիշելով պատերազմական օրերը, ասացին, որ այդ օրերին իրենք իսկապես ունեցել են այդ օգնության կարիքը, սակայն դրանք տեղ չեն հասել:
«Ապրիլյան քառօրյայի ժամանակ իրոք ունեցել ենք սննդի, հագուստի, դեղորայքի ու ռազմամթերքի կարիք: Մենք նույնիսկ խմելու ջուր չունեինք: Մենք շատ էին ուրախացել, որ մեր ազգը ոտքի է կանգնել ու օգնություն է ուղարկում մեզ, բայց տխրում էինք, որ այդ օգնությունը չէր հասնում: Բայց մենք դիմացանք, որովհետև զինվորը պետք է դիմանա դժվարություններին, պետք է դիմանա ու բարձր պահի ծնողի ու հայրենիքի պատիվը»,- ասաց Ապրիլյան քառօրյայի մասնակից Շավարշ Մուրադյանը:
«Ինձ Գերմանիայից զանգում և ասում էին, որ ուզում են օգնություն ուղարկել, բայց հենց մեզ, որ տեղ հասնի: Մեզ համար վիրավորական էր, որ թիկունքին չէին վստահում»,- ասաց Քառօրյա պատերազմի մասնակիցների «Դիրքապահ» միավորում ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը:
Տղաները նաև շնորհակալություն հայտնեցին բացահայտումների համար և հայտարարեցին, որ սատարում են այսօրվա կառավարությանը ու բոլոր նրանց, ովքեր գնում են արդարության ճանապարհով:
«Մենք ապրիլյանից հետո մեր պարտքն ենք համարել վերադառնալ և անել այն գործը, որը կիսատ էր մնացել և որի արդյունքը հիմա երևում է: Ու այսօր պետք է պատասխան տան բոլորը, քանի որ Մանվել Գրիգորյանը մենակ չի գործել, և հիմա մյուսները ձեռքերը լվանում են: Թող բացահայտվեն բոլորը ու ներկայացվեն հանրության դատավճռին»,- ասաց Մանուել Մանուկյանը:
Տղաները նաև նշեցին, որ անգամ մի նամակը, գրված երեխայի ձեռքով, իրենց ուժ է տվել ու կրկնապատկել պատասխանատվության զգացումը:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...