15:13 19.06.2018
Խորհրդարանն այսօր ևս մեկ արտահերթ նիստ էլ հրավիրել՝ քննարկելու «Կուտակային կեսնաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նախարարը նշել է, որ այս պահին կուտակային կենսաթոշակային համակարգը 200 հազար մասնակից ունի, իսկ հուլիսի 1-ից էլ այդ թիվը մեծանալու է:
«Այս կարգավորման նպատակը, մեր կարծիքով, պիտի ընկալելի և պարզ լինի, որվհետև ակնկալիքը հետևյալն էր. այն 200 հազարից ավելի վարձու աշխատողների համար, ովքեր ներկայումս մասնակցում են համակարգին, այսպիսի փոփոխությունը հնարավորություն կտա ունենալ տնօրինվող եկամուտների որոշակի աճ, իսկ նրանց համար, ովքեր հուլիսի 1-ից նախատեսում էին, կլինեն համակարգի մասնակից, տնօրինվող եկամուտների նվազումը կլինի ոչ նշանակալի»,- ասել է նախարարը:
Նախարարի ներկայացմամբ՝ կենսաթոշակային կուտակային համակարգը լուծում է քաղաքացիների արժանապատիվ կենսաթոշակի հարցը:
«Մենք բազմաթիվ դեպքերում ունենում ենք, եթե կարելի է այդպես ասել՝ հանդիմանություն, թե ինչո՞ւ մենք ունենք այնպիսի իրավիճակ, երբ կենսաթոշակն ավելի ցածր է, քան պարենային զամբյուղի չափն է, կամ ավելի ցածր է, քան սպառողական զամբյուղի չափը: Սա շատ օրինաչափ և տրամաբանական պահանջ է, որովհետև դա այն անհրաժեշտությունն է, որ պետությունը պետք է ապահովի, որ մարդն ունենա արժանապատիվ կենսաթոշակ»,- ասել է նախարարը:
Նախարարի խոսքերով՝ խնդիրը լուծելու տարբերակները շատ չեն, և միակ փորձված այլընտրանքը կուտակային համակարգն է:
«Այս տեսակետից կուտակային կեսնաթոշակային համակարգը գոնե ներկայումս հայտնի փորձի ուսումնասիրությունը և առկա տեղեկատվությունն ու վերլուծությունը թույլ է տալիս գնահատել որպես միակ ճանապարհ՝ հասնել նրան, որ մարդիկ իրենց աշխատանքին վայել կենսաթոշակ ստանան՝ արդեն կենսաթոշակային տարիքում»,- ասել է նախարարը:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...