17:38 19.06.2018
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հունիսի 19-ին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված դեսպանների կանանց և ՀՀ-ում հավատարմագրված կին դեսպանների հետ, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և նշել, որ հանդիպման նպատակը ծանոթանալն է, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ներկայացնելը։
«Անչափ կարևոր է, որ այդ ամենի թիկունքում ամուր կանգնած է ժողովուրդը ու հետագա գործունեության հենասյունը նույնպես լինելու է ժողովուրդը, և ոչ մի այլ գործոն»,- ասել է վարչապետի տիկինը։
Վարչապետի տիկինն ավելացրել է, որ բաց է ցանկացած հարցի քննարկման, համատեղ նախագծերի իրականացման համար.
«Մենք բոլորիդ համարում ենք ընկերներ և հուսով ենք, որ այս հանդիպումը սկիզբ կդնի արդյունավետ համագործակցության»։
Որպես համատեղ գործունեության հնարավոր ոլորտ՝ հյուրերից շատերը նշել են Հայաստանում կանանց իրավունքների խթանումն ու առաջխաղացումը։ Դեսպանները և դիվանագետների կանայք կարևորել են երկրի զարգացման հարցում կանանց լիարժեք մասնակցության դերը և ներկայացրել այդ ասպարեզում իրենց երկրների փորձը։ Արձագանքելով՝ Աննա Հակոբյանը նշել է, որ իր պատկերացմամբ, կանանց ու երեխաների խնդիրները լինելու են իր հետագա գործունեության առանցքային թիրախներից։
Անդրադառնալով իր գործունեության ձևաչափին՝ Հակոբյանը նշել է, որ իր կողմից արդեն իսկ հիմնադրվել է «Իմ քայլը» հիմնադրամը, որի շնորհանդեսը տեղի կունենա մոտ ապագայում։ Հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված կլինեն տարբեր ոլորտների ազդեցիկ ու հեղինակավոր անձինք, նախագծեր կիրականացնի ոչ միայն կանանց ու երեխաների հիմնախնդիրների, այլև մշակույթի, առողջապահության, կրթության և Հայաստանի համար մեծ կարևորություն ունեցող այլ ոլորտներում։
Դիվանագետները պատրաստակամություն են հայտնել հետագայում շարունակելու երկկողմ և բազմակողմ հնարավոր համագործակցության վերաբերյալ քննարկումները՝ գտնելու ամենաարդյունավետ ուղիներն ու ձևաչափերը:
Հանդիպմանը, որին հրավիրված էին Հայաստանում հավատարմագրված բոլոր կին դեսպաններն ու բոլոր դեսպանների կանայք, ներկա էին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, Հայաստանում Հունաստանի դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան, Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա‑Կայմակչիևան, Հայաստանում Եվրոպայի խորհրդի հատուկ ներկայացուցիչ Նատալյա Վուտովան, Հայաստանում Լիբանանի դեսպան Մայա Դաղերը, Հայաստանում ԱՄՆ դեսպանի տիկին Լիհ Քարթերը, Հայաստանում ԱՄԷ դեսպանի տիկին Նուրա Մուհամմեդ Ալ Ջնեյբին, Հայաստանում ԵՄ դեսպանի տիկին Աննա Սվիտալսկան, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի տիկին Սառա Ուոթերսոնը, Հայաստանում Իրանի դեսպանի տիկին Մահնազ Սաջադին, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանի տիկին Մարիլու Գասերը և Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչի տիկին Նելլի Ավետիսյանը։
Աննա Հակոբյանը ափսոսանք է հայտնել, որ հրավիրյալների մի մասը չի կարողացել մասնակցել՝ այս պահին արտերկրում գտնվելու պատճառով, և հույս է հայտնել, որ հաջորդ հանդիպմանը նրանք նույնպես ներկա կլինեն։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...