Գյուղատնտեսական մթերքներն էլ կթանկանա՞ն. Հայաստանում այսուհետ գյուղատնտեսության ոլորտն էլ կհարկվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+13.09 oC

Գյուղատնտեսական մթերքներն էլ կթանկանա՞ն. Հայաստանում այսուհետ գյուղատնտեսության ոլորտն էլ կհարկվի

17:29 11.01.2018

2003 թվականին Հայաստանը, Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելով, ձեռք բերեց ոչ միայն որոշակի արտոնություններ, այլև ստանձնեց պարտավորություններ։ ԱՀԿ-ին անդամակցելիս մեր հանրապետությանը, որպես անցումային փուլ, նախ տրվեց 5 տարի ժամանակ՝ մինչև 2009թ. հունվարի 1-ը։ Նշված ժամանակահատվածում պետությունը կարող էր գյուղատնտեսական մթերքներ արտադրողներին իրենց արտադրանքն իրացնելիս ազատել ավելացված արժեքի հարկից։

Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվողներն ազատվում էին ԱԱՀ-ից նաև պարարտանյութեր, թունաքիմիկատներ, բուժանյութեր ձեռք բերելիս։  Հայաստանում նախընտրեցին կիրառել չհարկվող շեմի գաղափարը։ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարվեց և գյուղատնտեսական արտադրողների մասով սահմանվեց տարեկան մինչև 58 մլն 350 000 դրամ չհարկվող շեմը:   

2009 թվականից հետո ԱՀԿ-ն անցումային փուլը երկարացրեց և այս ողջ ընթացքում Հայաստանը շարունակում էր օգտվել այդ արտոենությունից: Սակայն  հարկային օրենսգրքով արդեն սահմանված է, որ 58.35 մլն դրամից բարձր տարեկան շրջանառություն ունեցող գյուղատնտեսական արտադրանք արտադրող սուբյեկտները պետք է ավելացված արժեքի հարկ վճարեն:

 

SHANTNEWS.am-ի հետ զրույցում տնտեսագետ Արտակ Մանուկյանը նկատեց, որ եթե տարեկան շրջանառությունը կազմում է  60 մլն դրամ, ապա ԱԱՀ-ն գանձվում է ոչ թե նշված շեմը գերազանցող մնացորդի մասով, այլ ամբողջ 60 միլիոնն է ԱԱՀ-ով գանձվում.

«Քանի որ ԱԱՀ-ն անուղղակի հարկ է, ըստ էության այն դրվելու է վերջնական սպառողի վրա: Այն ոլորտներում, որտեղ նման միտումներ կան, ակնհայտորեն լինելու է գների ավելացում»,-նկատեց Մանուկյանը:

 

Ըստ տնտեսագետի՝ նախնական  գնահատմամբ 58.35 մլն դրամի շեմը հաղթահարող շուրջ 2000 տնտեսվարող սուբյեկտներ կան:  Մանուկյանի դիտարկմամբ՝ այդ շեմը կգերազանցեն այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են , օրինակ, արհեստական լճակներում ձուկ արտադրող կազմակերպությունները, խոշոր ջերմոցները և այլն։  Այս ամենը, տնտեսագետի խոսքով, կարող է  բիզնես ոլորտում հանգեցնել նաև ստվերային գործունեության.

«Իհարկե, ես պետք է ասեմ, որ այստեղ ռիսկեր էլ կան: Դրանցից մեկը կարող է այն լինել, որ ,օրինակ նույն ֆիրման տրոհեն որոշակի մասերի, դա կլինի, այսպես ասած, բիզնես խորամանկություն: Բայց պետք է նշել, որ այս առումով հարկայինը ունի բավականին մեծ գործիքակազմ, որպեսզի դրանց  կարողանա վերահսկել»,- նշեց Մանուկյանը: 

Հարցին՝ արդյո՞ք այս իրողությունը կարող է հանգեցնել նրան, որ գյուղատնտեսության ոլորտում ներդրումները պակասեն, տնտեսագետը պատասխանեց.

«Ոչ, խթան չի հանդիսանա, որ գյուղատնտեսության ոլորտում ներդրումները պակասեն, որովհետև ԱԱՀ-ն անուղղակի հարկ է: Իհարկե, մենք կարող ենք ասել, որ քանի որ սպառողի գնողունակ պանաջարկն է նվազելու, այն անուղղակիորեն բերելու է այլ հավասար պայմաններում խմբաքանակի նվազման, բայց այս մասով շատ կարևոր է, որ գյուղատնտեսության նախարարությունն արդեն իսկ քայլեր ձեռնարկի այս հնարավոր թանկացումների համար»,- ասաց տնտեսագետը:

Երբ Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե այդ կազմակերպության հետ համագործակցությունը չլիներ, նման արդյունք այսօր չէինք ունենա՞ , նա ասաց.

«Որևէ դրսի պարտադրանք այս դեպքում չէր լինի, իսկ հասկանալի է, որ այս դեպքում կա, հասկանալի է, որ ՀՀ-ն այն խաղացողը չի այս ոլորտում, որ նրա նկատմամբ սևեռուն ուշադրություն դարձնեն, բայց, այնուհանդերձ, դա պարտավորություն է, որը մենք պետք է աստիճանաբար ստանձնենք»:

Բայց ըստ նրա՝ բոլոր զարգացած երկրները որպես կանոն սուբսիդավորման մեխանիզմներով փորձում են կոմպեսացնել այս ոլորտում հարկման այդ ռեժիմի անցումը.

«Դրա հիմնական ուղղությունը գյուղատնտեսության ապահովագրության համակարգի մեխանիզմն է, երբ պետությունը մեկ ձեռքով հարկում է, իսկ մյուսով՝ գուղատնտեսական այսպիսի ռիսկերի դեպքում պատշաճ պարտավորություններ է ստանձնում և կարողանում այդ ռիսկերը որոշակիորեն մեղմել»,- նկատեց Մանուկյանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

22:09 30.04.2025

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...

SHANTNEWS

22:00 30.04.2025

SHANTNEWS

Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին

21:54 30.04.2025

Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

21:37 30.04.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...

Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

21:25 30.04.2025

Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

Երևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...

Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին

21:09 30.04.2025

Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին։ Նախագահ Սի Ծինփինը առանձին այց կունենա։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այցին և պատրաստվում ենք դրան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը […] ...

BACK_TO_TOP