22:37 19.06.2018
ՀՀ «Դեղ արտադրողների և ներմուծողների միության» գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ 2016 թվականին Երկրապահ կամավորականների միության նախագահ գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դիմել է իրենց՝ դեղորայք և բժշկական նշանակության ապրանքներ տրամադրելու խնդրանքով.
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հետ կապված՝ Հայաստանի «Դեղ արտադրողների և ներմուծողների միության»-ը (ԴԱՆ Միություն) դիմել էր գրությամբ առ այն, որ «Արցախում գործող ՀՀ ԵԿՄ զորամիավորմանն անհրաժեշտ դեղորայքով և բժշկական նշանակության ապրանքներով ապահովելու նպատակով ակնկալում եմ Ձեր Միության աջակցությունը»։ Հայրենական դեղ արտադրող ընկերությունները կարճ ժամանակահատվածում հավաքագրել և ԵԿՄ-ին անհատույց տրամադրել է մոտ 60 միլիոն դրամի դեղեր և բժշկական պարագաներ։
ԴԱՆ Միությունը հայտարարում է, որ խորը ափսոսանք է հայտնում առ այն, որ օրերս ՀՀ ազգային անվտանգության ծառայության գործողությունների ընթացքում Մանվել Գրիգորյանին պատկանող շինություններում հայտնաբերվել են նաև դեղեր։ ԴԱՆ Միությունը հուսով է, որ այսուհետ Հայաստանում արմատախիլ կարվի բարեգործության քողի տակ հայ զինվորի ու երկրապահի պատշաճ ծառայությունն ապահովելուն ուղղված միջոցների ու ապրանքների հափշտակությունը, և հայ զինվորն ու երկրապահը վստահ կլինեն, որ հրամանատարությունը և իշխանություններն անում են առավելագույն հնարավորն` իրենց բնականոն ու արժանապատիվ ծառայությունն ապահովելու համար։
ԴԱՆ Միությունը նաև հայտարարում է, որ Հայաստանի դեղարտադրողներն անվերապահորեն կանգնած են փառապանծ Հայոց բանակի կողքին և մշտապես պատրաստ են աջակցել Հայոց բանակին և հայ զինվորին»։
https://www.facebook.com/photo.php?fbid=1968627056495500&set=a.101516263206598.3557.100000446754973&type=3&theater
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...