14:57 28.09.2017
ՀՀ Ազգային Ժողովի առողջապահության եվ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի դիմումի համաձայն հրավիրել է քննարկում՝ տեղեկատվություն ստանալու համար օգոստոս ամսին Տավուշի մարզում արձանագրված տուլարեմիա հիվանդության դեպքերի վերաբերյալ:
Քննարկմանը հրավիրված առողջապահության նախարարության ներկայացուցիչ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանը վստահեցրել է, որ համաճարակային իրավիճակ չկա, հիվանդությանն արձանագրվել է միայն սահմանային Արծվաբերդ գյուղում:
Տուլարեմիան տարածվում է հիմնականում կրծողների միջոցով, սակայն թե գյուղի և թե հարակից բնակավայրերում օջախներ չեն հայտնաբերվել, ինչից մասնագետները եզրահանգել են, որ հիվանդության օջախը հնարավոր է լինի ադրբեջանական տարածքում, և հայկական կողմ այն անցել է հիվանդ կրծողներից օդափոշային ճանապարհով: Խնդիրն այն է, որ թե Ադրբեջանի, և թե Հայաստանի տարածքը համարվում է տուլարեմիա հիվանդության էնդեմիկ գոտի:
Հայաստանի տարածքում այն վերահսկվում է, պարբերաբար ոչնչացվում են կրծողները, ինչպես նաև հարուցիչների հայտնաբերման դեպքում բնակավայրերում իրականացվում պատվաստումներ: Թե ինչպես է վերահսկվում հիվանդությունը Ադրբեջանում, մասնագետները չեն կարող ասել, բայց վստահեցնում են, որ դա չի կարող լինել ադրբեջանական կողմից կազմակերպված գործողություն, քանի որ հիվանդ կրծողը նույն հաջողությամբ կարող է նաև վերադառնալ Ադրբեջանի տարածք:
Տուլարեմիա հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում: Հիվանդության որոշ բարդ տեսակներ համարվում են մարդու առողջության համար խիստ վտանգավոր: Տավուշի մարզում արձանագրված բոլոր 25 դեպքերը թեթեվ եվ միջին ծանրության են եղել եվ հիմնականում արտահայտվել կամ հիվանդների աչքերի բորբոքմամբ, կամ էլ ունեցել անգինոզ բնույթ, ինչից էլ մասնագետները եզրահանգել են, որ այն փոխանցվել է օդափոշային տարբերակով և չի ունեցել հարուցման կայուն օջախ:
Ապահովության համար Առողջապահության նախարարությունը որոշել է պատվաստել Արծվաբերդ և հարակից Նորաշեն, Չորաթան, Այգեձոր եվ Չինարի գյուղերի 7 տարեկանից բարձր բոլոր բնակիչներին:
16:16 16.08.2025
Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումը11:10 16.08.2025
Դատախազությունն ամփոփել է 2025 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները16:16 16.08.2025
Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումըՀնդկաստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ալյասկայում, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։ «Հնդկաստանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը։ Խաղաղության ձգտելու գործում նրանց առաջնորդությունը արժանի է բարձր գնահատանքի», – ասել է բարձրաստիճան դիվանագետը։ ...
16:00 16.08.2025
Մակրոնը հայտարարություն է արել Պուտին-Թրամփ հանդիպումից հետոԱլյասկայում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» ներկայացուցիչների անհապաղ հանդիպման մասին։ «Ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ուղեկցվի անխախտ անվտանգության երաշխիքներով։ Ես ողջունում եմ ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ նպաստելու դրան այս հարցում։ Մենք կաշխատենք այս ուղղությամբ նրանց և կամավորների կոալիցիայի մեր բոլոր գործընկերների հետ, որոնց հետ մենք շուտով կրկին կհավաքվենք՝ […] ...
15:46 16.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը. կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ռուբինյանց փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: ...
15:27 16.08.2025
Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածըԻրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ, հոդված է պատրաստել՝ անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների մշակութային ընդհանրություններին և պատմական անցյալին: Հոդվածում ընդգծվում է, որ համաշխարհային անորոշության և տարածաշրջանային զարգացումների պայմաններում Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում: «Արմենպրես»-ը հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Մինչ […] ...
15:14 16.08.2025
Կողմերի պնդմամբ՝ «միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով. Ֆաթիմա ՄոհաջերանիԻրանն աջակցում է ցանկացած գործընթացի, որը բերում է բախումների դադարեցման, լարվածության նվազեցման և անխախտ կայունության ստեղծման: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթիմա Մոհաջերանին: «Իհարկե, այս աջակցությունը պայմանական է և հիմնված է տարածաշրջանային երկրների կողմից համաձայնեցված սկզբունքների վրա»,-ասել է Մոհաջերանին։ Նա ընդգծել է, որ հիմնական տեղաշարժերից մեկը վիճահարույց այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի […] ...