20:38 11.01.2018
Ինչպես արդեն հայտնել էր ShantNews.am-ը, ՈՒԵՖԱ-ն պայմանավորված խաղերին մասնակցելու համար տարբեր ժամկետներով որակազրկել է Մալթայի երիտասարդական հավաքականի վեց ֆուտբոլիստների, ընդ որում՝ նրանցից երկուսը որակազրկվել են ցմահ: Երեկ պայմանավորված խաղի մասին տեղեկատվություն տարածվեց նաև հայկական մեդիադաշտում. խոսքը Հայաստանի առաջին լիգայի առաջնության՝ 5-0 հաշվով ավարտված «Վանաձոր» – «Էրեբունի» հանդիպման մասին էր: Ֆուտբոլում և առհասարակ մարզաշխարհում նման փաստերը հազարների են հասնում, ընդ որում՝ մեծ թվով դեպքեր մնում են չբացահատված: Ովքե՞ր և ինչ՞ու են խաղեր վաճառում, որոնք են ամենաաղմկահարույց դեպքերը և ինչ է ցույց տալիս համաշխարհային վիճակագրությունը:
Հայկական ձեռագիր
Նախ հիշենք հայկական ֆուտբոլում արձանագրված ամենաաղմկոտ դեպքերը: Գոյությունը ժամանակավորապես դադարեցրած «Ուլիս» ֆուտբոլային ակումբը երկու տարի առաջ հայտնվեց սկանդալի կենտրոնում: Ակումբի մարզիչներն ու միանգամից մի քանի ֆուտբոլիստներ մեղադրվեցին պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ: Նրանք բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել էին 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ և ապահովել խաղերի կանխատեսելի արդյունքները:
Անցած տարեվերջին շատերի ուշադրության կենտրոնում հայտնվեց Հայաստան-Բելառուս ազգային հավաքականների հանդիպումը, որն ավարտվեց 4-1 հաշվով: Այն ընկերական էր և կողմերից ոչ մեկի համար, ըստ էության, արդյունքը կարևոր նշանակություն չուներ: Պայմանավորված խաղերի բացահայտմամբ զբողվող «Ֆեդերբետ» ընկերությունը գրառում կատարեց ֆեյսբուքում այն մասին, որ խաղի ընթացքում նկատվել է խաղադրույքների և գործակիցների ոչ սովորական ակտիվություն: Չնայած նրան, որ 41-րդ րոպեին հաշիվը 0:0 էր, խաղում 3 գոլ լինելու գործակիցը բարձրանալու փոխարեն մնացել էր նույնը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատասխանեց, որ տվյալ ընկերությունը նման վերլուծություններ անելու բավարար ռեսուրս չունի, և կասկածները զրպարտանք որակեց, ՈՒԵՖԱ-ն էլ խաղի պայմանավորված լինելու վերաբերյալ զեկույց չներկայացրեց:
Ամենաաղմկահարույց դեպքը կապված էր Հայաստան-Ալբանիա խաղի հետ: Մեր հավաքականը անսպասելի պարտություն կրեց 0-3 հաշվով, որից հետո միջազգային մամուլում տեղեկություններ հայտնվեցին խաղի ծախված լինելու կասկածների մասին: Դրանց համար հիմք ծառայեցին հայերի առաջին ինքնագոլը, երկրորդ գոլի դեպքում պաշտպանի անհասկանալի գործողությունները: Պայմանավորված խաղի կասկածանքի սլաքն ուղղվեց երեք պաշտպանների և դարպասապահի ուղղությամբ: Իբր նրանցից յուրաքանչյուրին ալբանացիները վճարել էին 500 հազար եվրո: Կասկածներ հայտնող կողմը Սերբիան էր, որը այն ժամանակ ոչ միայն քաղաքական այլ նաև մարզական առճակատման մեջ էր Ալբանիայի հետ:
«Հայաստանը հայտնվեց երկու կրակի արանքում», – միջադեպից հետո նշել էր Հայաստանի հավաքականի դարպասապահ Գևորգ Կասպարովը: Պայմանավորված խաղի մասին ենթադրությունները, սակայն, չհաստատվեցին:
Իսկ մի քանի տարի առաջ հայկական մրցավարական բրիգադը արտասահմանյան խաղի ժամանակ, որ հենց ինքն էր սպասարկում, խաղադրույքներ էր կատարել կոնկրետ հաշվի վրա և ամբողջ խաղի ընթացքում ցանկանում էր ստանալ այդ հաշիվը: Այս պատմությունը, որ հայտնի է ֆուտբոլային աշխարհում, ավարտվեց մրցավարներ Արսենյանի և Ավագյանի ցմահ որակազրկմամբ:
Ինչ կա աշխարհում
Ֆուտբոլի համաշխարհային պատմություն մեջ նույնպես արձանագրվել են բազմաթիվ նման դեպքեր: Ներկայացնենք դրանից ամենաուշագրավները:
1993 թվականի Ֆրանսիայի առաջնության «Մարսել»- «Վալանսյեն» հանդիպուից հետո «Վալանսյեն»-ի խաղացողը հայտնեց, որ հակառակորդ թիմը իրեն գումար էր առաջարկել: Ֆրանսիայի այդ պահին ուժեղագույն թիմը՝ «Մարսելը» որակազրկվեց և տեղափոխվեց առաջնության վերջին դիվիզիոն:
2008 թվականի ՈՒկրաինայի առաջնության «Մետալիստ» – «Կարպատներ» խաղից հետո, որն ավարտվեց 5-0 հաշվով, Կարպատների ֆուտբոլիստը տեղեկացրեց ՈՒԵՖԱ-յին խաղը վաճառված լինելու մասին և դա արեց նրա համար, որ ակումբը իրեն չէր վճարել մի քանի ամիսների աշխատավարձը:
Ամենահատնի դեպքը, սակայն, կապված է իտալական «Յուվենտուսի» հետ: 2006 թվականին Իտալիայի չեմպիոն դառնալուց անմիջապես հետո բարձրացավ պայմանավորված խաղերի աղմուկը, և չեմպիոնը ևս տեղափոխվեց վերջին դիվիզիոն:
Անարդյունավետ պայքար
Համաշխարհային ֆուտբոլի պատմությունում պայմանավորված խաղերի փաստերը հազարների են հասնում, ընդ որում մեծ թվով դեպքեր մնում են չբացահատված: Մարզական փորձագետներն աշխատում են վերլուծություններ անել վիճակագրության հիման վրա: Մեթոդներից մեկը ոչ-ոքի արդյունքների համեմատականների հետ է կապված: Ոչ-ոքիները պայմանավորված խաղերի տրամաբանության մեջ, ըստ էության, չեն մտնում, կամ շատ փոքր տոկոս կարող են կազմել: Հենց սա հաշվի առնելով և առաջնություններում ոչ-ոքիների տարեկան տեսակարար քանակների համեմատականով որոշվել է, թե որ երկրներում են ավելի շատ պայմանավորված խաղեր գրանցվում: Ըստ տարբեր վերլուծությունների առաջին տեղերում Ռուսաստանի, Ուկրաինայի, Իտալիայի առաջնություններն են:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...