10:55 20.06.2018
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հունիսի 27-ին մեկնարկելու է Սմիթսոնյան հաստատության կողմից անցկացվող «Ֆոլքլայֆ» փառատոնը, որին առաջին անգամ մասնակցում է Հայաստանը: Երկու շաբաթ տևող փառատոնի ընթացքում թևածելու է հայկական շունչը: Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա է լինելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա հունիսի 26-ին կմեկնի ԱՄՆ՝ Վաշինգտոն, մասնակցելու Միացյալ Նահանգների գիտահետազոտական եւ մշակութային կենտրոններից մեկի` Սմիթսոնյան ինստիտուտի ամենամյա «Ազգային կյանք» փառատոնին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ազգագրագետ, «Ֆոլքլայֆ» փառատոնին Հայաստանի մասնակցության գործընթացը համակարգող Լևոն Աբրահամյանը նշեց, որ նախագահի մասնակցությամբ ընդգծվում է փառատոնին Հայաստանի մասնակցության կարևորությունը:
Սմիթսոնյան հաստատությունը 50 տարի կազմակերպում է այս փառատոնը: Այս տարի արդեն 51-րդն է, որին առաջին անգամ մասնակցելու է նաև Կատալոնիան: Կատալոնիայից նույնպես մասնակցելու է բարձրագույն ղեկավարությունը:
««Ֆոլքլայֆ»-ը սովորական ցուցահանդեսային փառատոն չէ, այն կենդանի ձևով ներկայացնում է տվյալ երկրի կենցաղավարման կյանքը, արհեստը, խոհանոցը և այլն: Ամեն տարի լինում է տարբեր ուղղվածություն ու թեմատիկա: Այս տարի գլխավոր հերոսը վարպետն է, ում միջոցով ցույց է տրվելու այսօրվա արհեստը, ավանդույթները, խոհանոցը՝ կապը պահելով անցյալի հետ: Գաղափարն այն է, թե ինչպես են այդ արհեստները պահպանվել ու փոխանցվել սերունդներին»,- ասաց Լևոն Աբրահամյանը:
Փառատոնի ծրագիրը հստակ է, այն հագեցած է բազմաթիվ բաղադրիչներով ու միջոցառումներով: Ծրագրի հիմքում հետևյալ միտքն է ՝ բնությունից դեպի տուն: Փառատոնի շրջանակում ներկայացվելու է խաչքարագործությունը, կավագործությունը, փայտագործությունը, գորգագործությունը: Եվ այդ ամենը պարզապես չի ներկայացվելու: Խաչքարագործն ամբողջ ընթացքում ցույց է տալու իր աշխատանքը, հենց տեղում վարպետն ավարտելու է խաչքարը: Լևոն Աբրահամյանը տեղեկացրեց, որ նախատեսել են խաչքարի օծման արարողություն:
Տեղում աշխատելու են դարբինները՝ ցույց տալով այս արհեստի հետաքրքիր կողմերը: Քարագործներից, դարբիններից հետ չեն մնալու գորգագործները: Նրանք էլ տեղում գործելու են մի քանի տեսակի գորգեր: Նախատեսվում է իրականացնել բրդից մինչև կարպետ ծրագիր՝ ցույց տալով այդ ամբողջ ընթացքը:
Հաջորդ ուղղությունն ասեղնագործությունն է, որը ներկայացվելու է սիրիահայերի միջոցով: Լևոն Աբրահամյանն ընդգծեց, որ փառատոնն ինտերակտիվ բնույթ ունի, այդ ամբողջ ծրագրերին ընդգրկվում են այցելուները, տեսնում, թե ինչպես է պատրաստվում այս կամ այն իրը, ունենում են իրենց մասնակցությունը:
«Փառատոնին հայաստանյան մասնակցության ծրագրի կարևոր բաղադրիչներից է խոհանոցը: Ջանք ու եռանդ չենք խնայել հայկական խոհանոցի լավագույն ուտեստները պատշաճ ներկայացնելու գործում: Նախ` տեղում լինելու է թոնիր: Հացթուխներն այդ ամբողջ ընթացքում ցույց են տալու լավաշ թխելու գործընթացը և թխելուց հետո հյուրասիրելու են այցելուներին: Ներկայացվելու է փախլավա, թել պանիր, տոլմա, չորացրած մրգեր, քաղցր սուջուխ, Հայաստանի բերքն ու բարիքն, անուշահամ գինին»,- ասաց ազգագրագետը:
Լևոն Աբրահամյանը տեղեկացրեց, որ ստեղծելու են նաև քարանձավային միջավայր, որտեղ երեխաները մասնակցելու են պեղումների: Արդյունքում՝ երեխաները գտնելու են Հայաստանում հայտնաբերված ամենահին կոշիկի հուշանվերային տարբերակը: Լևոն Աբրահամյանը նշեց, որ գործի են դրել նաև տեխնոլոգիական լուծումները:
Այս ամբողջ միջոցառումներն ուղեկցվելու են հայկական երգ ու պարով: Ի դեպ, Լևոն Աբրահամյանը նշեց, որ ոչ միայն կատալոնացիների հետ շուրջպար են բռնելու, այլև փառատոնի ընթացքում այցելուներին հայկական պարեր են սովորեցնելու:
Փառատոնը տևելու է մինչև հուլիսի 8-ը: Հուլիսի 4-ն ԱՄՆ-ի անկախության օրն է, և, սովորաբար, Վաշինգտոն գալիս են մեծ թվով այցելուներ: Հաշվարկները ցույց են տալիս, որ այս փառատոնը միջինում ունենում է 500 հազար այցելու:
«Գալիս են ընտանիքներով, երեխաներով: Զբոսաշրջության, Հայաստանը ճանաչելի դարձնելու տեսանկյունից շատ կարևոր միջոցառում է, այն լուրջ խթան կլինի այդ ոլորտի զարգացմանը»,- հավելեց Լևոն Աբրահամյանը: Փառատոնի ավարտը նախատեսված է հուլիսի 8-ին, և քանի որ այս տարի Վարդավառը նշվում է այդ օրը, հետևաբար եզրափակիչ ակորդը կլինի միմյանց վրա ջուր ցողելը:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...