15:18 20.06.2018
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով այսօրվա նիստին մասնակցելու էր եկել նաև ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի վերջին բացահայտումներին:
«Միշտ էլ այդպես է եղել, 25 տարի է՝ այդպես էլ գնում է: Հանրապետականներից բոլորն էլ գիտեին, բոլորն էլ նույն կոռուպցիոներներն են: Պետության ղեկավարն այդքանը ղեկավարում է, ամենքին տալիս իր փայը ու ասում՝ ժողովրդին վախեցրած պահեք: Թագավորին ծառայություն են մատուցել, մեկը խոսեր, նրան կշպրտեին»,- ասաց նա:
Բաբայանը նշեց, որ Մանվել Գրիգորյանին ու մյուս գեներալներին լավ է ճանաչում:
«Ում գեներալ եք համարում, նրանց 90 տոկոսին ես կոլխոզի նախագահ եմ համարում, իմ ենթակայության տակ բոլորը ծառայել են: Մեկը եկել ու ասել է՝ թուղթ տուր, որ զինվորի համար 10 մեքենա փայտ տանեմ, տարել է, ծախել, մեկը ավտոմատը դրել է դիակի տակ, բռնել եմ և այլն, և այլն: Ես էդ թալանչիներին վաղուց գիտեմ, նրանք ժամանակին եղել են տուզիկ»,- ասաց Բաբայանը:
Սամվել Բաբայանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը սկսած գործն ավարտին կհասցնի, բայց դրա համար օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում:
«Ես ինչքան Փաշինյանին գիտեմ, նա մինչև վերջ գնալու է, վստահ եմ: Այստեղ խնդիրն այն է, որ օրենսդրական բազան դրա հետ մեկտեղ պետք է փոխվի: Եղել է մի իշխանություն, այդ օրենքն օգտագործել իմ, մյուսի, նույն Փաշինյանի դեմ: Հիմա Փաշինյանը եկել է, օրենք չի փոխվել: Իհարկե, հիմա ժամանակ չունի, հասկանում եմ: Ինչ անում է, ճիշտ է անում»,- եզրափակեց խոսքը Բաբայանը:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...