Խոշոր եղջերավորների թոքերից ստացվող ռուսական դեղամիջոցը իջեցրել է կորոնավիրուսից մահացության մակարդակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

Խոշոր եղջերավորների թոքերից ստացվող ռուսական դեղամիջոցը իջեցրել է կորոնավիրուսից մահացության մակարդակը

22:15 08.09.2020

Ռուսական сурфактант-БЛ դեղամիջոցը 3-5 անգամ նվազեցրել է ծանր տեսակի կորոնավիրուսով հիվանդների մահացության մակարդակը:

Այդ մասին թերթին հայտնել է դեղամիջոցի մշակող Օլեգ Ռոզենբերգը: Նա նշել է, որ ի սկզբանե դեղը ստեղծվել է մարդու թոքերի ծանր հիվանդությունների բուժման համար: Կորոնավիրուսային համավարակի ընթացքում 120 հիվանդների բուժել են այդ դեղամիջոցով:

«Հիվանդները, որոնց բուժում են сурфактант-ով, ավելի քիչ հավանական է, որ տեղափոխվեն վերակենդանացման բաժանմունք և միացնեն մեխանիկական օդափոխության սարքերին, և նրանց մոտ մահացությունը 3-5 անգամ ցածր է»,-նշել է Օլեգ Ռոզենբերգը:

Սեչենովի համալսարանից հաստատել են, որ հիվանդության ծանր ընթացք ունեցող և դեղորայքը ստացած 32 հիվանդներից 30-ը բուժվել են, իսկ Տյումենի Պերինատալ կենտրոնում 16 հղի կանայք ապաքինվել են դեղամիջոցի օգնությամբ:

Միևնույն ժամանակ, բժիշկները շեշտում են, որ դեղամիջոցի կիրառման բոլոր դեպքերի վերաբերյալ ընդհանրացված տվյալները դեռ հավաքման փուլում են:

Сурфактант-БЛ – ը բնական դեղամիջոց է, որը ստացվում է խոշոր եղջերավոր անասունների թոքերից:

ՀԻվանդներն այժմ դեղամիջոցն ընդունում են դրա արդյունավետության ուսումնասիրության շրջանակներում: Հիվանդները сурфактант-БЛ-ը ստանում են ինհալացիայի միջոցով օրական երկու անգամ 30 րոպեների ընթացքում: Գործընթացն իրականացվում է 2-5 օրվա ընթացքում: Ըստ հիվանդների՝  Ինհալացիայից անմիջապես հետո վիճակի բարելավում է նկատվում:

Ուսումնասիրության ավարտին դեղամիջոցը կարող է ներառվել Առողջապահության նախարարության առաջարկություններում՝ կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի բաժնի ոստիկանները Նորապատ գյուղի գերեզմանատան ճանապարհին «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք են հայտնաբերել

17:23 04.07.2025

Արմավիրի բաժնի ոստիկանները Նորապատ գյուղի գերեզմանատան ճանապարհին «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք են հայտնաբերել

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքները շարունակական են։ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նորապատ գյուղի գերեզմանատուն տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նշված վայրի զննությամբ հայտնաբերվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, «K6-92» տիպի ինքնաձիգ, գազային ատրճանակ, օդաճնշիչ ատրճանակ, […] ...

Արփինե Սարգսյանը ՀԸԳՀ հեռանկարին առնչվող աշխատաժողովի ընթացքում ներկայացրել է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

17:19 04.07.2025

Արփինե Սարգսյանը ՀԸԳՀ հեռանկարին առնչվող աշխատաժողովի ընթացքում ներկայացրել է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Հուլիսի 4-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդման ինտենսիվ աշխատաժողով, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Նախարար Սարգսյանը մանրամասնել […] ...

Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

17:14 04.07.2025

Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 2-ին օդանավակայանում ձերբակալվել և բաժին է տարվել օտարերկրյա քաղաքացի 44-ամյա մի տղամարդ: Նա ապրիլի 30-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և Դատախազությանը: ...

Զառիթափ-Նոր Ազնաբերդ-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

17:09 04.07.2025

Զառիթափ-Նոր Ազնաբերդ-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Հ-42 /Մ-2/-Զառիթափ-Նոր Ազնաբերդ-ՀՀ սահման հանրապետական նշանակության ավտոճանապարհի 9.5կմ հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզով։ Միջին նորոգման շրջանակներում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Կլրացվեն-կհարթեցվեն նաև կողնակները, նորոգված ճանապարհը կգծանշվի, կտեղադրվեն ուղղորդիչ սյուներ։ Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

Ամեն ինչ կանեմ, որպեսզի Աշխարհի ակումբային առաջնությունն այլևս երբեք չկայանա․ Խավիեր Տեբաս

17:02 04.07.2025

Ամեն ինչ կանեմ, որպեսզի Աշխարհի ակումբային առաջնությունն այլևս երբեք չկայանա․ Խավիեր Տեբաս

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կրկին քննադատել է Աշխարհի ակումբային առաջնությունը, որն անցկացվում է ԱՄՆ-ում։ «Ամեն ինչ կանեմ, որպեսզի Աշխարհի ակումբային առաջնությունն այլևս երբեք չկայանա։ Այս մրցաշարը լուրջ վնաս է հասցնում ֆուտբոլային օրացույցին», – Տեբասի խոսքերն են մեջբերում իսպանական լրատվամիջոցները։ Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնությունում 1/8 եզրափակիչն ավարտվել է, և պայքարը շարունակում է ութ թիմ։ ...

Բացահայտվել է Լոռու մարզում կատարված ավազակության դեպքը. 2 անձ կալանավորվել է

16:58 04.07.2025

Բացահայտվել է Լոռու մարզում կատարված ավազակության դեպքը. 2 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև ՆԳՆ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված պլանավորված և հետևողական աշխատանքների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, որ 2025 թվականի մարտի 14-ին երկու անձ ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակչուհի Ք.Բ.-ի բնակարան, ատրճանակները պահել են վերջինիս և նրա անչափահաս […] ...

BACK_TO_TOP