Հայտնի է 2021 թ.-ի գլխավոր գույնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    393.28
  • RUBLE
    4.26
  • 424.11
WEATHER
+16.09 oC

Հայտնի է 2021 թ.-ի գլխավոր գույնը

22:00 13.09.2020

Հոլանդական ներկերի և ծածկույթների պրեմիում ապրանքանիշ հանդիսացող Dulux-ը հայտարարել է 2021 թվականի գլխավոր գույնը: Հաջորդ տարվա գույնը հողային-բեժ երանգն է՝ Brave Ground-ը, գրում է Dezeen- ը:

Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ այդ ունիվերսալ գույնն արտացոլում է բնության ուժը:

Dulux- ը խորհուրդ է տալիս տարվա գույնը համարձակորեն օգտագործել ցանկացած ինտերիերում: Այն կստեղծի խաղաղության և մեկուսացման զգացողություն:

Brave Ground- ի ընտրության վրա ազդել է COVID-19 համավարակը:

«Համաշխարհային համավարակի հետևանքով մարդկանց բնակավայրերի հետ կապված առաջնահերթությունները, ինչպես նաև կենսական և և աշխատանքային պայմանները փոխվել են: Brave Ground գույնը, որը ներառված է ColourFutures 2021 ներկապնակում, մարդկանց հնարավորություն կտա ստեղծել տարածություններ, որտեղ նրանք կկարողանան հանգստանալ և վերալիցքավորվել», – ասել է Dulux UK- ի ստեղծագործական տնօրեն Մարիաննա Շիլինգֆորդը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գամանե արևադարձային ցիկլոնը հարվածել է Մադագասկարին

16:07 29.03.2024

Գամանե արևադարձային ցիկլոնը հարվածել է Մադագասկարին

Մարտի 28-ին Գամանե արևադարձային ցիկլոնը հարվածել է Մադագասկարին։ Քամու պոռթկումները հասել են մինչև 55 մ/վ։ Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ «Մետեո Մադագասկար» օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ հորդառատ անձրևներից ու ուժեղ քամիներից տուժել են երկրի հյուսիս-արևելյան շրջանները։ Դիանա և Սավա շրջաններում տագնապի կարմիր մակարդակ է հայտարարվել, իսկ Անալանզիրուֆու և Ամբատուսուա շրջաններում՝ դեղին […] ...

Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում պատասխանատվության ենթարկել Իսրայելին Սիրիային հարվածների համար

15:14 29.03.2024

Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում պատասխանատվության ենթարկել Իսրայելին Սիրիային հարվածների համար

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է իսրայելական օդուժի հարվածները սիրիական Հալեպ քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին և կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պատասխանատվության ենթարկել հրեական պետությանը։ «Միջազգային հանրությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, բացի այդ ագրեսիվ հարձակումները դատապարտելուց, պետք է զսպող միջոցներ ձեռնարկեն և պատասխանատվության ենթարկեն Սիոնիստական ​​ռեժիմին (նկատի ունի Իսրայելին), որն ագրեսորն է», – […] ...

Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան

14:27 29.03.2024

Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան

Մենորկա կղզու Մաոնի մունիցիպալիտետի ռազմածովային բազան դարձել է Իսպանիայում ՆԱՏՕ-ի՝ Միջերկրական ծովում գործող նավերի համար նյութատեխնիկական ապահովման երրորդ բազան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է El Pais թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրների։ Ըստ թերթի տեղեկատվության՝ 2023 թվականի ապրիլին Մադրիդը դաշինքին առաջարկել է Մաոնը՝ որպես «մշտական ​​դիվանագիտական ​​թույլտվությամբ նավահանգիստ», որպեսզի դաշնակիցների նավերը, որոնք մասնակցում են «Ծովային պահապան» […] ...

Հնդկաստանի ԱԳ նախարարը ուկրաինացի գործընկերոջ հետ քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը և դրա հետևանքները

14:04 29.03.2024

Հնդկաստանի ԱԳ նախարարը ուկրաինացի գործընկերոջ հետ քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը և դրա հետևանքները

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը հայտնել է, որ իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը և դրա հետևանքները։ Ինչպես Ջայշանքարը գրել է X սոցիալական ցանցի իր էջում, Կուլեբայի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ «Մեր քննարկումները կենտրոնացած էին Ուկրաինայում ընթացող հակամարտության և դրա ավելի լայն հետևանքների վրա։ […] ...

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, հայտարարել են Բաքվում

13:45 29.03.2024

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, հայտարարել են Բաքվում

Վերջին վեց ամիսները երկու երկրների պատմության մեջ դարձել են հայ-ադրբեջանական սահմանի ամենահանդարտ շրջաններից մեկը, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, վերջին վեց ամիսները երկու երկրների պատմության մեջ ամենահանգիստ ժամանակաշրջաններից մեկն են հայ-ադրբեջանական սահմանին, 30 տարի շարունակ բանակցություններ են վարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ […] ...

Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման

13:37 29.03.2024

Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 29-ի արտահերթ նիստում որոշել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման: ...

BACK_TO_TOP