23:35 20.06.2018
Բնավ չեմ ակնարկել Մանվել Գրիգորյանին մեղսագրված հանցանքների մեջ «Արցախի ներգրավվածության» մասին, ինչպես այսօր հրապարակել են որոշ ԶԼՄ-ներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանի հետ իր հարցազրույցին:
«Հարգելի’ հայրենակիցներ
Ինչպես գիտեք, Ազատություն ռադիոկայանի թղթակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում ես նշել եմ, որ ապրիլյան պատերազմի օրերին «…բոլոր օգնությունների համար ստեղծված է եղել հանձնախումբ, և այդ օգնությունները համապատասխան ուղղություններով բաշխում է իրականացվել․ դա պետք է մենք ճշտենք Արցախի Հանրապետության ղեկավարությունից»՝ ի նկատի ունենալով, որ նաև Արցախի Հանրապետության ղեկավարությունը՝ հանձինս ՊԲ-ի, նախաքննության մարմիններին օգնելու նպատակով կարող է պարզաբանել, հստակեցնել՝ արդյոք Մանվել Գրիգորյանին մեղսագրված հանցագործությունների առարկա հանդիսացող նյութերը՝
1. ապրիլյան պատերազմի օրերին մեր հայրենակիցների կողմից զինվորին ուղարկված նամակներ և մարդասիրական օգնություն,
2. ՈՒԱԶ մակնիշի մեքենաներ,
3. բանակին պատկանող պահածոներ,
4. զենք-զինամթերք,
Հայաստանից հասե՞լ են Արցախ, ապա` ապօրինի տեղափոխվել Էջմիածին, թե չեն հասել Արցախ:
Արդյո՞ք ԱՀ ՊԲ-ն ստացել է ՈՒԱԶ մակնիշի մեքենաներ:
Ցավում եմ, որ իմ խոսքերը այլ կերպ են ընկալվել. ես բնավ չեմ ցանկացել և չեմ ակնարկել Մանվել Գրիգորյանին մեղսագրված հանցանքների մեջ «Արցախի ներգրավվածության» մասին, ինչպես այսօր հրապարակել են որոշ լրատվամիջոցներ:
Ընդհակառակը, անկեղծ հարգանք տածելով Արցախի Հանրապետության ղեկավարության նկատմամբ՝ դիմել եմ նրանց, որպեսզի իրենց պարզաբանումներով հստակեցնեն այս օրերին մեր հայրենակիցներից յուրաքանչյուրին անհանգստացնող հարցերի պատասխանները՝ զուտ մարդասիրական օգնություններին վերաբերող, որոնցից են նաև ՈՒԱԶ մակնիշի մեքենաները:
Այսօր մենք բոլորս խորը դառնություն և ցավ ենք ապրում այդ երևույթի համար»,-ասված է գրառման մեջ:
https://www.facebook.com/SeyranOhanyan88/photos/a.1506115032735539.1073741828.1506107546069621/2289147894432245/?type=3&theater
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...