10:51 21.06.2018
Հունիսի 27-ին Վաշինգտոնի կենտրոնական պուրակում բացվելու է Հայաստանին եւ Կատալոնիային նվիրված խոշոր փառատոն, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Սմիթսոնյան մշակութային հաստատության կողմից կազմակերպվող փառատոնի նպատակն է ներկայացնել Հայաստանի պատմամշակութային բազմազանությունը, ինչպես նաեւ՝ հայերի բնավորությանը բնորոշ հատկանիշները, պատմում է փառատոնի պատասխանատու Հեյլի Բաթվինը. «Մեր ծրագրի անվանումն է «Հայաստան՝ տուն», եւ մենք ցանկանում ենք, որ այցելուները զգան մշակույթի սերտ կապը հայկական տան, օջախի հետ, տեսնեն, որքան կարեւոր է հայի համար հյուրեր ընդունել, զգան հայերի հյուրասիրություն ու մեծահոգությունը»:
Փառատոնի շրջանակներում Հայաստանից ժամանած խոհարարըցանկացողներին սովորեցնելու է հայկական ուտեստներ պատրաստել: Երեւանից եւ Գյումրիից ժամանած երաժիշտներ, խաչքարագործ, դարբին, քարագործ, գորգագործ հայ արհեստավորները տեղում սովորեցնելու են բոլոր ցանկացողներին ավանդական արհեստներ, իսկ առանձին տաղավարում մարդիկ կարող են համտեսել եւ գնել հայկական գինիներ, ինչպես նաեւ ծանոթանալ Հայաստանում գինեգործության պատմությանը:
«Չեմ բացելու բոլոր գաղտնիքները, սակայն, բազմաթիվ հաճելի անակնկալներ են լինելու»,- ասել է Բաթվինը:
Հայկական ուտեստների առանձնահատկությունը փոխանցելու համար որոշվել է նույնիսկ Վաշինգտոնի ազգային պուրակում իսկական հայկական թոնրի լավաշ թխել: Հատուկ դրա համար Հայաստանից թոնիր է բերվելու, իսկ Հայաստանից ժամանած մասնագետը տեղում սովորեցնելու է բոլոր ցանկացողներին իրենց սեփական տներում թոնիր կառուցել:
Յուրաքանչյուր տարի Սմիթսոնյան փառատոնի այցելուների թիվը կազմում է ավելի քան մեկ միլիոն մարդ: Նրանք բոլորը հնարավորություն կունենան ոչ միայն ծանոթանալ հայկական մշակույթին եւ հյուրասիրությանը, այլեւ կրկնօրինակել հայկական ավանդույթները: Իսկ երեկոյան Վաշինգտոնի կենտրոնում հնչելու է հայկական երաժշտություն:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...