21:01 16.09.2020
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Այվազյանը խորհրդարանում ասել է, թե ինքը Լոռվա գյուղերից մեկում մի տարեց մարդուց հետաքրքրվել է, թե ինչ կասի համավարակի դեմ պայքարի միջոցների, կառավարության քայլերի մասին: Տարեց քաղաքացին ասել է, որ տուգանում է: Այվազյանը կառավարությունից հետաքրքրվել է, թե ինչքանով է արդարացված տուգանքների հանգամանքը կամ որքանով է դա օգնում,որ վարակը չտարածվի: Այվազյանը նկատել է, որ օրական տուգանքների չափը հասնում է 80 հազար դոլարի: Մեկ ամսվա կտրվածքով՝ խոսքը 2.5 մլն-ի մասին է.
«Դիմակ չեն կրում, տուգանվում են: Մենք ասում ենք դիմանք կրեք, սիրելի քաղաքացիներ, որպեսզի կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարվի: Ասում են թանկ է, ասում ենք շատ լավ, տանը կտոր ունե՞ք՝ սավան, դիմակ կարեք, դրեք: Այո, տուգանքն արդյունավետ միջոց է: Մենք չենք ասում մարդկանց ձեզ տուգանում ենք, ասում ենք՝ խնդրում ենք դիմակ կրեք և դրան տալիս ենք իրավական ուժ», – ասել է վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանում է դիմակների՝ տուգանքների ամենացածր գինը: Մարդկանց կյանքը շատ ավելի թանկ արժի, քան դիմակի գինն է:
Նիկոլ Փաշինյանը նաև ասել է, որ ինքը շատ է գյուղեր գնում, անցել են ժամանակները, երբ ընդդիմությունն էր ասում գյուղ գնացած լինելու մասին: Արձակուրդի ընթացքում ինքը շատ տարեցների հետ է հանդիպել:
Այվազյանը հետաքրքրվել է, թե արդյոք կառավարությունը հետ կտա մարդկանց գումարներն էն դեպքում, եթե պարզվի, որ դիմակ կրելն արդյունավետ չէ, այդ մասին հայտարարվի միջազգայնորեն.
«Ոչ,հնարավոր չի, որ կառավարությունը հետ տա: Կառավարությունն էն գումարները չի տանում կառավարության անդամների տուն: Դրանք պետական բյուջե են մտնում և սուբվենցիոն ծրագրերի, առողջապահական ծրագրերի միջոցով էլի վերադառնում են: ԿԳՍՄ նախարարը տուգանվել է եթերում դիմակ չկրելու համար: Ճիշտ եք՝ շատ արտոնյալներ կան՝ պատգամավորներ կան ԱԺ ամբիոնից առանց դիմակի են խոսում և չեն տուգանվում, պետք չէ պապիկներին ու տատիկներին տուգանել, պետք է պատգամավորներին տուգանել», – ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այդ թեմայով այսօր զրույց է ունեցել ԱԺ նախագահի և Արդադադատության նախարարի հետ: Ըստ վարչապետի, ոստիկանությունն այսօր որքան տուգանում, այնքան էլ դիմակ է բաժանում:
Ըստ Փաշինյանի՝ կառավարության սխալն է եղել, որ սկզբնական շրջանում ամենակոշտ վարչական և ուժային մեթոդները չեն կիրառվել:
Մանրամասները՝ տեսանյութում․
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...