«Մոսկվայի տան» հետ համագործակցության ծրագրերում կընդգրկվեն Գեղարքունիքի մարզի դպրոցները, մշակութային հաստատությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+25.09 oC

«Մոսկվայի տան» հետ համագործակցության ծրագրերում կընդգրկվեն Գեղարքունիքի մարզի դպրոցները, մշակութային հաստատությունները

09:38 17.09.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
«Երեկ Գեղարքունիքի մարզպետարանում համագործակցության հուշագիր ստորագրեցի «Երեւանում Մոսկվայի տուն» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանի հետ։
✅Այն նպաստելու է երկու ժողովուրդների պատմական ժառանգության ու մշակութային արժեքների պահպանությանը, երկու երկրների տոներին եւ հիշարժան տարեթվերին նվիրված համատեղ միջոցառումների կազմակերպմանը:
✅ Համատեղ իրականացվող ծրագրերի ֆինանսավորումը որոշվում է կողմերի համաձայնությամբ։
✅Հուշագրի ստորագրումից հետո հույս հայտնեցի, որ «Երեւանում Մոսկվայի տուն» կրթամշակութային կենտրոնի համագործակցությունը մեծապես կնպաստի Գեղարքունիքի մարզում ռուսաց լեզվի, գրականության եւ մշակույթի տարածմանը, ինչպես նաեւ հայ գրականության ու մշակույթի հանրահռչակմանը Ռուսաստանի տարածքում, հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության։
✅Համագործակցության ծրագրերում կընդգրկվեն մարզի հանրակրթական ու արվեստի դպրոցները,
մշակութային հաստատությունները։
✅Մարզի 5 տարածաշրջաններում կազմակերպվելու են ռուսաց լեզվի անվճար դասընթացներ: Ուսուցիչների կամ դասախոսների վարձատրությունը կհոգա իրենց կազմակերպությունը:
✅Ծրագրել են նաև ամեն տարի Գեղարքունիքի մարզում անցկացնել ռուս դասական գրողներին նվիրված մրցույթ-փառատոներ: Այս տարվա փառատոնը նվիրվելու է ականավոր բանաստեղծ Սերգեյ Եսենինին: Այն կայանալու է հոկտեմբերի կեսերին:
✅Ռուսալեզու գեղարվեստական գրականությամբ կհարստացնեն մարզի դպրոցների գրադարանները:
✅Հուշագրի ստորագրումից հետո ծաղիկներ խոնարհեցինք Սամվել Քոչարյանի հուշարձանին,այնուհետև«Երևանում Մոսկվայի տուն» կենտրոնի և մարզպետարանի ներկայացուցիչները այցելել են Գավառ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոց եւ գրադարանին են հանձնել ավելի քան 100 կտոր ռուսալեզու գեղարվեստական գրքեր»:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP