ՊԵԿ-ում հանդիպում է կայացել հագուստի բեռնափոխադրմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

ՊԵԿ-ում հանդիպում է կայացել հագուստի բեռնափոխադրմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

11:23 17.09.2020

Պետական եկամուտների կոմիտեում հանդիպում է կայացել հագուստի բեռնափոխադրմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու վերջին շրջանում հագուստի ներկրման հետ կապված խնդիրները։
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպման մասնակիցներին կառուցողական երկխոսության կոչ է արել, վստահեցնելով, որ կոմիտեն բաց է ու պատրաստ՝ առողջ քննարկումների, համագործակցության և առաջարկությունների համար՝ ելնելով ստվերի դեմ սկզբունքային և անզիջում պայքարի դիրքերից։
Հանդիպման ավարտին, համակողմանի քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որպեսզի ի գիտություն ընդունվի մաքսազերծման կարգում օրենքի պահանջների կատարումը։ Բեռնափոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչները համակարծիք են եղել ՊԵԿ-ի ներկայացրած տեսակետներին, նշելով, որ պետք է Կոմիտեի հետ համաքայլ շարունակվի համագործակցությունը՝ զուգահեռ կառուցողական երկխոսություն և աշխատանք տանելով գործընկերների հետ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

Մակրոն. Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը

21:25 10.07.2025

Մակրոն. Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ ՔիրՍթարմերի հետ երկկողմ գագաթնաժողովից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ «Ընդունված որոշումների համաձայն՝ մենք չենք բացառում մեր զսպող ուժերի համակարգումը։ Սա ազդանշան է թե՛ մեր գործընկերների, թե՛ մեր հակառակորդների համար», – ասել է Մակրոնը։ […] ...

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել զինված ուժերի սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը

21:12 10.07.2025

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել զինված ուժերի սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը

Հուլիսի 10-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել զինված ուժերի սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, զինծառայողների հարազատները։ Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է սերժանտներին և հաջողություն […] ...

Զգուշավոր լավատեսություն․ Սերգեյ Մինասյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

21:00 10.07.2025

Զգուշավոր լավատեսություն․ Սերգեյ Մինասյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան, քաղաքագետ Սերգեյ Մինասյանին։ Անդրադարձ է եղել Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ Միայն երեկ է պասշտոնապես հայտարարվել այս հանդիպման մասին, բայց հիմա այնպիսի տպավորություն է, որ հանդիպումը բավականին երկար մշակված, նախապատրաստված, հասունացած էր։ Որքա՞ն կարևոր նշանակություն ունի հանդիպման վայրը, ինչի մասին էր Մարկո Ռուբիոյի վերջին հայտարարությունը և առհասարակ […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

20:50 10.07.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝ 10:00-16:00 Դավթաշեն 3-րդ թաղ․ 14, 15, 16, 17, 18 շենքեր, Արմավիրի մարզ՝ 11:00-15:00 Ակնալիճ գյուղն ամբողջությանբ, 11:00-17:00 Գայ գյուղ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Փարպի, Ղազարավան և Բազմաղբյուր գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-12:00 […] ...

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է Լա լիգայի նախագահին

20:40 10.07.2025

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է Լա լիգայի նախագահին

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասին։ Այս մասին հայտնում է Sport.es-ը: «Լա լիգան միշտ նույնն է: Նման մեկնաբանություններ լսել նախագահի՞ց։ Ես չեմ տեսել, որ Անգլիայի կամ Իտալիայի առաջնությունների ղեկավարներն իրենց այսպես պահեն: Մենք խաղացինք աշխարհի ակումբային առաջնությունում, որը հիանալի մրցաշար է: Ոչ ոք խնդիր չունի շատ մրցաշարերի մասնակցելու հետ […] ...

BACK_TO_TOP