2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներն են Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներն են Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը

11:40 17.09.2020

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հինգերորդ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակը շնորհում է Ֆարթուն Ադանին եւ Իլվադ Էլմանին. մայր եւ դուստր Սոմալիում ղեկավարում են «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնը:

Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ՝ նրանց շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է տալիս՝ շարունակելու մարդասիրության շղթան եւ աջակցելու իրենց ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանն ընտրել են երեք կազմակերպություն՝ «Love Does», «Փանզի» հիմնադրամ եւ «Փրաջվալա», որոնք պայքարում են
ազատության եւ մարդու իրավունքների համար, առաջնային բուժօգնություն տրամադրում մարգինալ խմբերին եւ փրկում սեռական թրաֆիքինգի զոհերին։ Հենց այս կազմակերպություններն էլ կդառնան մեկ միլիոն դոլար մրցանակի շահառուները։

Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանն ընտրվել են 2020 թ. «Ավրորայի» հերոսներից, որոնք հայտարարվեցին 2020 թ. ապրիլի 24-ին : Բացի սոմալացի իրավապաշտպաններից, բացառիկ հերոսների թվում էին նաեւ կոնգոյացի ակտիվիստ Անժելիկ Նամայկան , փախստականներին բաց ծովում փրկող Սոֆի Բոն եւ Կլաուս Ֆոգելը եւ աֆղանստանցի մանկավարժ Սաքինա Յակուբին:

Առ այսօր «Ավրորան» ձեռնարկել եւ աջակցել է բազմաթիվ նախագծերի ավելի քան 30 երկրում, որոնցից օգտվում է շուրջ մեկ միլիոն մարդ, որոնք տառապում են պատերազմի վայրագությունների, սովի, առողջապահության պակասի, ցեղասպանության կամ մարդու իրավունքների լուրջ խախտումների հետեւանքով: Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց
փրկողների՝ «Ավրորա» մրցանակը ձգտում է ընդլայնել համաշխարհային մարդասիրական շարժումը՝ շարունակելով երախտագիտության շղթան աշխարհով մեկ:

Երկար տարիներ Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը պաշտպանում են կանանց իրավունքները, նպաստում խաղաղաշինությանը եւ իրականացնում մանկահասակ զինվորների վերականգնողական աշխատանքներ: Նրանք համաշխարհային ճանաչման են արժանացել իրենց քաջության, համառության եւ Սոմալիի ժողովրդին նվիրվածության համար։ «Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը մարմնավորում են «Ավրորա» մրցանակի ոգին եւ «Երախտագիտությունն՝ ի գործ» մեր գաղափարախոսությունը: Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ
արտահայտելու մեր խորին հիացմունքը եւ գնահատանքն այն աշխատանքի համար, որ նրանք անում են Սոմալիում: Նրանք երկրորդ հնարավորություն, ապագայի հույս են տալիս մարդկանց, ոգեշնչում՝ վարելու ավելի իմաստալից կյանք: Նրանց խիզախությունը, անձնազոհությունը, այլասիրությունը, իդեալիզմը, ինչպես նաեւ կատարած աշխատանքն արտացոլում են «Ավրորա» համաշխարհային շարժման արժեքները»,- նշեց Նյու Յորքի Կառնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության
համահիմնադիր եւ Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը:

Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին իր տեսաուղերձում, որում հայտարարում է դափնեկիրներին, ասաց. «2020 թ. ծանր տարի էր, բայց ինչպես բոլոր ճգնաժամերը` այն եւս միավորեց մեզ: Կորոնավիրուսի համավարակի պայմաններում Ֆարթունի եւ Իլվադի նման բազմաթիվ մերօրյա հերոսներ ի հայտ եկան, որոնք հիշեցնում են մեզ համընդհանուր մարդկայնության մասին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

Մակրոն. Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը

21:25 10.07.2025

Մակրոն. Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ ՔիրՍթարմերի հետ երկկողմ գագաթնաժողովից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ «Ընդունված որոշումների համաձայն՝ մենք չենք բացառում մեր զսպող ուժերի համակարգումը։ Սա ազդանշան է թե՛ մեր գործընկերների, թե՛ մեր հակառակորդների համար», – ասել է Մակրոնը։ […] ...

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել զինված ուժերի սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը

21:12 10.07.2025

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել զինված ուժերի սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը

Հուլիսի 10-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել զինված ուժերի սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, զինծառայողների հարազատները։ Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է սերժանտներին և հաջողություն […] ...

Զգուշավոր լավատեսություն․ Սերգեյ Մինասյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

21:00 10.07.2025

Զգուշավոր լավատեսություն․ Սերգեյ Մինասյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան, քաղաքագետ Սերգեյ Մինասյանին։ Անդրադարձ է եղել Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ Միայն երեկ է պասշտոնապես հայտարարվել այս հանդիպման մասին, բայց հիմա այնպիսի տպավորություն է, որ հանդիպումը բավականին երկար մշակված, նախապատրաստված, հասունացած էր։ Որքա՞ն կարևոր նշանակություն ունի հանդիպման վայրը, ինչի մասին էր Մարկո Ռուբիոյի վերջին հայտարարությունը և առհասարակ […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

20:50 10.07.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝ 10:00-16:00 Դավթաշեն 3-րդ թաղ․ 14, 15, 16, 17, 18 շենքեր, Արմավիրի մարզ՝ 11:00-15:00 Ակնալիճ գյուղն ամբողջությանբ, 11:00-17:00 Գայ գյուղ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Փարպի, Ղազարավան և Բազմաղբյուր գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-12:00 […] ...

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է Լա լիգայի նախագահին

20:40 10.07.2025

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է Լա լիգայի նախագահին

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասին։ Այս մասին հայտնում է Sport.es-ը: «Լա լիգան միշտ նույնն է: Նման մեկնաբանություններ լսել նախագահի՞ց։ Ես չեմ տեսել, որ Անգլիայի կամ Իտալիայի առաջնությունների ղեկավարներն իրենց այսպես պահեն: Մենք խաղացինք աշխարհի ակումբային առաջնությունում, որը հիանալի մրցաշար է: Ոչ ոք խնդիր չունի շատ մրցաշարերի մասնակցելու հետ […] ...

BACK_TO_TOP