Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման առաջին ու երկրորդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+21.09 oC

Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման առաջին ու երկրորդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները

15:41 17.09.2020

Կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված պետական աջակցության 17-րդ միջոցառման առաջին և երկրորդ ծրագրերի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթների արդյունքներն արդեն հայտնի են: Այս մասին տեղեկացրին ԲՏԱ նախարարությունից։

17-րդ միջոցառումը նպատակ ունի լուծելու երկու կարևոր խնդիր՝

  • Ապահովելու արդյունավետ աշխատատեղերի պահպանումը ոլորտում,
  • Խթանելու արտադրանք՝ պրոդուկտ ստեղծող ընկերությունների զարգացումը երկրում կորոնավիրուսի տարածման պայմաններում:

Ծրագրի արդյունքները սեպտեմբերի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը:

Առաջին և երկրորդ ծրագրերի հայտերն ընդունվել են հունիսի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, իսկ երրորդ ծրագրի՝ համաֆինանսավորման դրամաշնորհների հայտերն ընդունվելու են մինչև դեկտեմբերի 1-ը։

Առաջին և երկրորդ ծրագրերի հայտերի առաջին փուլի գնահատումն ավարտվել է օգոստոսի 11-ին, երկրորդ՝ փիչինգի փուլն անց է կացվել օգոստոսի վերջին՝ 20-29-ն ընկած ժամանակահատվածում:

Գնահատումն իրականացվել է անկախ մասնագիտական հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված են եղել փորձագետներ տեղական ստարտափ էկոհամակարգի, տեխնիկական, թվային զարգացման, ինովացիոն էկոհամակարգի ոլորտներից, տեխնոլոգիական սարքավորումների (hardware) մասնագետներ, ներկայացուցիչներ տեղական ասոցիացիաներից, ԲՏ նախարարությունից՝ որպես ծրագրի համակարգող՝ մեկ ներկայացուցիչ:

Հանձնաժողովը ծրագրի առաջին փուլում գնահատել է  հայտատուների կողմից ներկայացված դիմումներն ըստ հետևյալ չափորոշիչների՝

  • Առաջին դրամաշնորհ․

արտադրանքը՝ 15%, նորարարությունը՝ 20%, թիմը՝ 15%, շուկան՝ 10%, բիզնես պլանը՝ 15%, ռիսկը՝ 10%, ֆինանսները՝ 15%:

  • Երկրորդ դրամաշնորհ․

արտադրանքը՝ 20%, նորարարությունը՝ 15%, թիմը՝ 15%, շուկան՝ 10%, բիզնես պլանը՝ 15%, ռիսկը՝ 10%, ֆինանսները՝ 15%:

 

Երկրորդ՝ փիչինգի փուլում գնահատվել են բիզնես պլանը՝ 25%, իրագործելիությունը՝ 25%, ֆինանսական համապատասխանելիությունը և հիմնավորումը՝ 30%, ներկայացումը՝ 20%:

17-րդ միջոցառման առաջին ծրագրի շրջանակներում նորարարական դրամաշնորհներ կտրամադրվեն և պայմանագրեր կկնքվեն վերջին 2 տարում ՀՀ-ում գրանցված և արտադրանք ստեղծող իրավաբանական անձանց հետ: Ծրագրի շրջանակներում նախատեսված է մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով դրամաշնորհ յուրաքանչյուր հաղթող նախագծի համար:

Մրցույթն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլին դիմել է 141 կազմակերպություն, որոնցից գնահատվել է 117 հայտ (24 հայտ անվավեր է  ճանաչվել): Հանձնաժողովի կողմից առավելագույն 10 միավորից 7.5 և ավել միավոր հավաքած հայտատուներն անցել են երկրորդ փուլ: Արդյունքում մրցույթի երկրորդ՝ փիչինգի փուլ է անցել 35 կազմակերպություն, որոնցից 23-ի հետ կկնքվեն դրամաշնորհային պայմանագրեր նախարարության կողմից, քանի որ բավարարել են բոլոր՝ նախանշված չափորոշիչներին:

Իրենց գաղափարների իրականացման համար այս կազմակերպություններին կտրամադրվի ընդհանուր շուրջ 227 մլն ՀՀ դրամ:

Ընկերությունները, որոնց հետ առաջին ծրագրի շրջանակներում կկնքվեն դրամաշնորհային պայմանագրեր, ունեն հետևյալ ոլորտային բաշխումը․

  • Արհեստական բանականություն՝ 32%,
  • Տվյալագիտություն՝ 19%,
  • Իրերի ինտերնետ՝ 14%,
  • Ռոբոտաշինություն՝ 11%,
  • Կապի ժամանակակից տեխնոլոգիաներ՝ 5%,
  • Բիոինժեներական տեխնոլոգիաներ՝ 5%,
  • Ռադիոէլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա՝ 5%,
  • Էներգիայի պահեստավորման տեխնոլոգիաներ՝ 3%,
  • Գերհաղորդիչներ՝ 3%,
  • Այլ՝ 3%:

 

17-րդ միջոցառման երկրորդ ծրագրով՝ «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրի շրջանակներում դրամաշնորհներ կտրամադրվեն 2 և ավել տարիներ ՀՀ-ում գրանցված ծառայություններ մատուցող տեխնոլոգիական ընկերություններին, որոնք պատրաստել և մշակել են պրոդուկտներ, մրցույթի արդյունքում ճանաչվել են հաղթող:

Ծրագրի շրջանակներում նախատեսված է մինչև 20 մլն ՀՀ դրամի չափով դրամաշնորհ յուրաքանչյուր հաղթող նախագծի համար:

Մրցույթն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլին դիմել է 148 կազմակերպություն, որոնցից գնահատվել է 143 հայտ (5 հայտ անվավեր է ճանաչվել): Հանձնաժողովի կողմից առավելագույն 10-ից 7.5 և ավել միավոր հավաքած հայտատուներն անցել են երկրորդ փուլ:  Արդյունքում մրցույթի երկրորդ փուլ է անցել 46 կազմակերպություն: Փիչինգի արդյունքներով 41-ի հետ կկնքվի դրամաշնորհային պայմանագիր:

Իրենց նախագծերի իրականացման համար այս կազմակերպություններին կտրամադրվի ընդհանուր շուրջ 788 մլն 895 հազ․ դրամ: Կազմակերպությունների մեծ թվով պայմանավորված՝ հատկացվել են լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ 460մլն դրամի փոխարեն հատկացնելով ևս լրացուցիչ 328,8 մլն դրամ:

Ընկերությունները, որոնց հետ երկրորդ ծրագրի շրջանակներում կկնքվեն դրամաշնորհային պայմանագրեր, ունեն հետևյալ ոլորտային բաշխումը․

  • Արհեստական բանականություն՝ 19,4%,
  • Տվյալագիտություն՝ 11,3%,
  • Ռոբոտաշինություն՝ 8,1%,
  • Ռադիոէլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա՝ 8,1%,
  • Իրերի ինտերնետ՝ 8,1%
  • Կապի ժամանակակից տեխնոլոգիաներ՝ 6,5%,
  • Օպտիկա-լազերային տեխնոլոգիաներ՝ 3,2%,
  • Կիբերանվտանգություն՝ 3,2%,
  • Էներգիայի ստացման այլընտրանքային տեխնոլոգիաներ՝ 3,2%,
  • Էներգիայի պահեստավորման տեխնոլոգիաներ՝ 3,2%,
  • Բժշկական սարքավորումների արտադրություն՝ 3,2%,
  • Բարձր ճշտության արտադրական տեխնոլոգիաներ՝ 3,2%,
  • Նանոտեխնոլոգիաներ՝ 1,6%,
  • Բլոկչեյն տեխնոլոգիաներ՝ 1,6%,
  • Բիզնեսի ավտոմատացման համակարգեր՝ 1,6%,
  • Ավիատիեզերական տեխնոլոգիաներ՝ 1,6%,
  • Այլ՝ 12,9%:

Հատկանշական է, որ 17-րդ միջոցառման երրորդ ծրագրի համար դիմումների ընդունումը դեռ ընթացքի մեջ է: Հայտերն ընդունվելու են թղթային և էլեկտրոնային տարբերակներով մինչև 01.12.2020թ. ժամը 18:00-ն:

17-րդ միջոցառման երրորդ ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ներկայացված է ՀՀ ԲՏԱ նախարարության պաշտոնական կայքում՝ https://hti.am/pages.php?lang=1&id=7550&page_name=news

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP