ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ ապահովել սահմանադրական գերակայությունը, գործել անկախ և անաչառ. Խունդկարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+16.09 oC

ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ ապահովել սահմանադրական գերակայությունը, գործել անկախ և անաչառ. Խունդկարյան

12:47 18.09.2020

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն ընտրությունից հետո Ազգային ժողովում երդում է տալիս: ՍԴ նորընտիր դատավորը երկու օր առաջ երդում տալ չէր կարող, քանի որ դեռ Վճռաբեկ դատարանի նախագահ էր համարվում: Այսօր ԲԴԽ-ն հաստատել է Խունդկարյանի հրաժարականը Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից: Դրա համար էլ Երվանդ Խունդկարյանն այսօր է երդում տվել օրենսդիրների առջև:

«Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ ապահովել սահմանադրական գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը»,-ասաց Խունդկարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել «Բրեյն-ռինգ» ամենամյա մրցույթը

17:12 06.05.2024

Տեղի է ունեցել «Բրեյն-ռինգ» ամենամյա մրցույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ այս տարի ևս տեղի է ունեցել «Բրեյն-ռինգ» ամենամյա մրցույթը: Արդեն 15 տարի շարունակ կազմակերպվող մրցույթի նպատակն է ավագ դպրոցում տնտեսագիտություն, անձնական ֆինանսներ և ձեռնարկատիրություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելն է։ Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, […] ...

Թմրամոլության դեմ Վաղարշապատի քրեական հետախույզների պայքարից 2 դրվագ

17:05 06.05.2024

Թմրամոլության դեմ Վաղարշապատի քրեական հետախույզների պայքարից 2 դրվագ

Մայիսի 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 62 և 57 տարեկան երկու տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոց։ Հիմնավոր կասկածաքով նախ ձերբակալվեց և, իր «Մերսեդեսով» հանդերձ, բաժին տեղափոխվեց 62-ամյա տղամարդը։ Այնուհետև ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց նաև 57-ամյա տղամարդը։ Անձնական խուզարկությամբ 62-ամյա տղամարդու մոտ հայտանաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված։ Նա հայտնեց, […] ...

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

16:56 06.05.2024

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Ապրիլի 29-ից մայիսի 6-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4123 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 168 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 129, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 222 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 562, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 243, վարելիս հեռախոսից […] ...

«Ափդեյթ 4. երգվող երգեր». կմշակվի և կկատարվի Գեղարքունիքի մարզից հավաքագրված 10 երգ

16:49 06.05.2024

«Ափդեյթ 4. երգվող երգեր». կմշակվի և կկատարվի Գեղարքունիքի մարզից հավաքագրված 10 երգ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվում է «Ափդեյթ 4. երգվող երգեր» ծրագիրը: «Ափդեյթ 4. երգվող երգեր» ծրագիրը հավանության է արժանացել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի արդյունքում: «Ափդեյթ» շարքի նախորդ ծրագրերի ընթացքում հասարակական կազմակերպության երիտասարդները գրանցել, նոտայագրել, ձայնագրել և ՀՀ Գեղարքունիքի […] ...

Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով

16:35 06.05.2024

Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով

Բուդապեշտում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի համատեղ ասուլիսը: Իր խոսքում նախարար Միրզոյանը նշել է. «Հարգարժա՛ն պարոն նախարար, հարգելի՛ Պետեր, Շատ ուրախ եմ գտնվել այստեղ և շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության և հրավերի համար։ Այս այցը հաջորդում է նախորդ աշնանը Ձեր՝ Երևան կատարած այցին […] ...

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում

16:22 06.05.2024

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը 23։45-ից մինչև մայիսի 6-ի ժամը 08։00-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր են ստացվել հեղեղումների հետևանքով հասցված վնասների վերաբերյալ․ գրանցվել է 290 դեպք՝ Երևան քաղաքի Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Դավթաշեն, Շենգավիթ վարչական շրջաններում շենք շինություններում, գրասենյակային և նկուղային տարածքներում ջրալցումների, փլուզումների, ինչպես նաև ջրի մեջ արգելափակված և […] ...

BACK_TO_TOP