11:46 13.01.2018
Թուրքիայի քրդամետ ընդդիմության ղեկավար Սելահեթթին Դեմիրթաշը 14 ամիս առաջ ձերբակալվելուց հետո ուրբաթ օրն առաջին անգամ կանգնել է դատարանի առջև։ Թուրքիայում նրան ձերբակալել էին 2Օ16 թվականի հեղաշրջման ձախողված փորձից հետո իշխանությունների կողմից սկսված գործողությունների ընթացքում։
Ստամբուլի դատարանի շենքի առջև հավաքված մի քանի հարյուր ցուցարարներ վանկարկել են Դեմիթաշին աջակցող կոչեր։ Այս մասին փոխանցում է «Ամերիկայի ձանի»-ի հայկական ծառայությունը:
Կայքը գրում է, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Դեմիրթաշի նկատմամբ ներկայացված է 2Օ մեղադրանք։ Ուրբաթ օրը նա դատարան է բերվել «երկրի նախագահին վիրավորելու» մասին մեղադրանքով։
Մասնագիտությամբ իրավաբան Դեմիրթաշը, հարցականի տակ դնելով դատարանի իրավասությունները, պահանջել է իր գործը փոխանցել ավելի բարձր դատարան։ Նա բողոքում է նաև, որ իրեն ձերբակալելով, երկրի իշխանությունները ոտնահարել են խորհրդարանական անձեռնմխելիության իր իրավունքը։
Մինչև ուրբաթ օրն անցկացված դատական նիստը նրան չի թույլատրվել մասնակցել նախորդ 90 լսումներին։ Իշխանություններն այդ կապակցությամբ հանդես են եկել «անվտանգության պատճառաբանություններով»։
Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո այստեղ ձերբակալվել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող 9 պատգամավոր, մի քանի տասնյակ քաղաքագլուխ ու ավելի քան 10.000 այլ պաշտոնյա։
Այս ամիս ավելի վաղ այս կուսակցության անդամներից, խորհրդարանի անդամ Իդրիս Բալուքենի նկատմամբ կայացվել էր 17 տարվա ազատազրկման վճիռ։
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...