Հայրենիքը սիրում են ոչ թե լոկ խոսքերով, այլ գործով. Արագածոտնի մարզպետի շնորհավորանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+33.09 oC

Հայրենիքը սիրում են ոչ թե լոկ խոսքերով, այլ գործով. Արագածոտնի մարզպետի շնորհավորանքը

12:25 21.09.2020

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում Անկախության տոնի առթիվ գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Անկախության օրվա առթիվ: Սեպտեմբերի 21-ը համազգային հպարտության տոն է: Ազատ ու անկախ երկրում ապրելու ժողովրդի կամքն ու վճռականությունն իրենց արտահայտումը գտան 1991 թվականի սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեի արդյունքներում, երբ մի ողջ ժողովուրդ, երկրի լուսավոր ապագայի նկատմամբ հավատով ու հույսով, միաձայն «ԱՅՈ» ասաց անկախության հռչակմանը: Անկախության հռչակումից հետո տարիների ընթացքում քիչ չեն եղել արտաքին ու ներքին խնդիրները, մարտահրավերներն ու դժվարին իրավիճակները, սակայն բոլոր դեպքերում դրանք հաղթահարվել են մեր միասնականության, վճռականության, ամուր կամքի, գիտելիքի ու աշխատասիրության և, իհարկե, անկախության կարևորագույն գաղափարի գիտակցության շնորհիվ։ Ցանկանում եմ, որ ամեն օրը սկսենք ու ավարտենք այն գիտակցումով, որ հայրենիքը սիրում են ոչ թե լոկ խոսքերով, այլ գործով՝ ազնիվ, արդար աշխատանքով, արարելով, բարիք ստեղծելով ու կառուցելով: Միայն այսկերպ մենք կկարողանանք ամրապնդել անկախությունը և իրագործել ավելի հզոր, զարգացած ու բարեկեցիկ երկիր կերտելու՝ սերունդների առջև ստանձնած պարտավորությունը: Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր օրվա՝ Անկախության տոնի առթիվ: Կեցցե՛ անկախությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ ամենօրյա սրտացավ աշխատանքով, միասնական ջանքերով, հաստատուն քայլերով դեպի ազատ, անկախ, երջանիկ ու հզոր Հայաստան ընթացող ՀՀ քաղաքացին», – ասված է գրառման մեջ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին` որպես պետությանը պատճառված վնաս

15:41 11.07.2025

338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին` որպես պետությանը պատճառված վնաս

2025 թվականի առաջին կիսամյակում, Արմավիրի մարզի դատախազության հսկողության ներքո քննվող քրեական վարույթների շրջանակներում, ընդհանուր առմամբ վերականգնվել է հանցագործությամբ պետությանը (համայնքին) պատճառված շուրջ 338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 130 միլիոն դրամի վնաս, որն ամբողջությամբ փոխանցվել է Վերականգնված միջոցների միասնական հաշվին: ...

Սպերցյանը մերժել է իտալական ակումբի առաջարկը

15:30 11.07.2025

Սպերցյանը մերժել է իտալական ակումբի առաջարկը

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մերժել է իտալական «Կոմոյի» առաջարկը։ Այս մասին հայտնում է Metaratings-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա ֆուտբոլիստով լրջորեն հետաքրքրված է եղել թիմի գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը, որն անձամբ ցանկացել է տեսնել Սպերցյանին իր գլխավորած թիմի կազմում։ Սակայն հայ ֆուտբոլիստի գործակալները խորհուրդ են տվել նրան հրաժարվել այս տարբերակից՝ պայմանավորված Ֆաբրեգասի ապագայի […] ...

Հրդեհ Աշտարակ քաղաքում․ տուժածներ չկան

15:19 11.07.2025

Հրդեհ Աշտարակ քաղաքում․ տուժածներ չկան

Հուլիսի 11-ին, ժամը 07։20-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցի տներից մեկում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Երբ կվերսկսվեն տեղումները․ եղանակը՝ առաջիկա օրերին

15:10 11.07.2025

Երբ կվերսկսվեն տեղումները․ եղանակը՝ առաջիկա օրերին

Երևանում հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամրին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […] ...

SHANTNEWS

15:00 11.07.2025

SHANTNEWS

Ուկրաինան չի կարող անդամակցել ԵՄ-ին․ Օրբան

14:55 11.07.2025

Ուկրաինան չի կարող անդամակցել ԵՄ-ին․ Օրբան

Եվրամիությունը չպետք է Ուկրաինային ընդունի իր շարքերը ոչ միայն այն պատճառով, որ պատրաստ չէ դրան, այլև որովհետև դա նրա համար կնշանակեր պատերազմ Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով «Կոշութ» ռադիոկայանի առավոտյան ծրագրում: «Պատկերացրեք, որ Ուկրաինան այսօր դառնա Եվրամիության անդամ։ Այդ դեպքում Եվրամիությունը նույն օրը կսկսի պատերազմ Ռուսաստանի հետ», – […] ...

BACK_TO_TOP