11:55 21.09.2020
Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ․
«Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայեր,
Շնորհավորում եմ բոլորիս համապետական և համազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության առթիվ։
29 տարի առաջ՝ սեպտեմբերի 21-ին, հայ ժողովրդի հավաքական կամարտահայտումն եղավ 3-րդ Հանրապետության ծնունդը, հայ ժողովրդի ազատ ձայնի իրավունքի արձանագրումը, իսկ ազատ, անկախ Հայաստանի Հանրապետության՝ որպես իրավական պետության ձևավորումը դարձավ հայ ժողովրդի պատմական արդարության հաղթաթուղթը։
Տոնական այս օրը մեզնից յուրաքանչյուրը հպարտ է յուրովի։ Այսօր էլ, երբ մեր երկիրը կանգնած է տարբեր մարտահրավերների առաջ, առավել քան կարևոր է յուրաքանչյուրիս անհատական գիտակցումը՝ ձեռքբերածը պահպանելու, ազնվորեն արարելու, ժողովրդավարական, իրավունքահեն պետության շարունակական գոյությունը երաշխավորելու և ապահովելու առումով, քանզի անկախության նվաճումը այն
հիմնաքարն է, որի վրա պարտավոր ենք կառուցել և հզորացնել մեզ համար երազելի Հայաստան երկիրը։ Հայ ժողովրդի ոգին անպարտ է և անկոտրում։ Այսօր էլ սահմանին մեր Զինվորները մշտարթուն են, զգոն՝ անառիկ պահելու մեր սահմանները։ Վստահաբար, միայն մեր բոլորի միասնականության, վճռականության, նվիրվածության և Հայրենիքի նկատմամբ ունեցած սիրո շնորհիվ կարող ենք ապրել ապահով ու երջանիկ երկրում, իսկ գրագետ սերունդներ դաստիարակելով՝ ապահովել մեր վաղվա պայծառ օրը։ Կրկին շնորհավորելով բոլորիս Անկախության տոնի առթիվ՝ ցանկանում եմ խաղաղություն, բարգավաճում, զորացում, նորանոր նվաճումներ բոլոր ոլորտներում։
Փա՛ռք մեր Հերոսներին,
Փա՛ռք մեր սահմաններն անսասան պահող քաջարի Զինվորներին,
Փա՛ռք մեր աշխարհասփյուռ Ժողովրդին,
Փա՛ռք մեր Հայրենիքին,
Փա՛ռք անկախ Հայաստանի Հանրապետությանը»։
15:53 11.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 10-11-ըԲացահայտվել է 116 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 16 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, պետական սահմանն ապօրինի հատելու 7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 6 դեպք՝ հոգեկան ներգործության, […] ...
15:41 11.07.2025
338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին` որպես պետությանը պատճառված վնաս2025 թվականի առաջին կիսամյակում, Արմավիրի մարզի դատախազության հսկողության ներքո քննվող քրեական վարույթների շրջանակներում, ընդհանուր առմամբ վերականգնվել է հանցագործությամբ պետությանը (համայնքին) պատճառված շուրջ 338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 130 միլիոն դրամի վնաս, որն ամբողջությամբ փոխանցվել է Վերականգնված միջոցների միասնական հաշվին: ...
15:30 11.07.2025
Սպերցյանը մերժել է իտալական ակումբի առաջարկըՀայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մերժել է իտալական «Կոմոյի» առաջարկը։ Այս մասին հայտնում է Metaratings-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա ֆուտբոլիստով լրջորեն հետաքրքրված է եղել թիմի գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը, որն անձամբ ցանկացել է տեսնել Սպերցյանին իր գլխավորած թիմի կազմում։ Սակայն հայ ֆուտբոլիստի գործակալները խորհուրդ են տվել նրան հրաժարվել այս տարբերակից՝ պայմանավորված Ֆաբրեգասի ապագայի […] ...
15:19 11.07.2025
Հրդեհ Աշտարակ քաղաքում․ տուժածներ չկանՀուլիսի 11-ին, ժամը 07։20-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցի տներից մեկում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...
15:10 11.07.2025
Երբ կվերսկսվեն տեղումները․ եղանակը՝ առաջիկա օրերինԵրևանում հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամրին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […] ...