Մեր ամուր պետականության հիմքերից են իրար հանդեպ հարգանքն ու միասնությունը․ Թաթոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

Մեր ամուր պետականության հիմքերից են իրար հանդեպ հարգանքն ու միասնությունը․ Թաթոյան

12:38 21.09.2020

Շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի Հայաստանի Անկախության տոնի առիթով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Մեր ամուր պետականության հիմքերից են իրար հանդեպ հարգանքն ու միասնությունը, պատասխանատվությունն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ:
Հանուն մեր Հայաստանի պետք է ապրել նոր նպատակներով ու գաղափարներով, երբեք չսահմանափակվել ձեռքբերածով ու չընկրկել դժվարությունների առաջ՝ պատմական հաղթությունների ու մեր սեփական անցյալի քաղած դասերի առաջնորդությամբ, ապագայի նվաճումների ոգեշնչանքով։
Յուրաքանչյուրիս արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը Հայաստանի անկախ պետականությունն ու ինքնիշխանությունն են: Պետությունն է մարդուն, նրա արժանապատվությունն ու իրավունքները իրական պաշտպանողն ու աջակցողը, որ պետք է առաջնորդվի իրավունքի գերակայության հրամայականով ու ժողովրդավարությամբ:
Աստված պահապան մեր Պետությանը»,-նշված է ուղերձում։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իգա Շվյոնտեկն առանց դժվարությունների դուրս եկավ «Ուիմբլդոնի» եզրափակիչ

18:20 11.07.2025

Իգա Շվյոնտեկն առանց դժվարությունների դուրս եկավ «Ուիմբլդոնի» եզրափակիչ

Աշխարհի չորրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի եզրափակիչ: Լեհ թենիսիստուհին կիսաեզրափակչում 6-2, 6-0 հաշվով հաղթեց աշխարհի 35-րդ ռակետ Բելինդա Բենչիչին: Շվյոնտեկը եզրափակչում տիտղոսը կվիճարկի աշխարհի 12-րդ ռակետ, ԱՄՆ-ը ներկայացնող ռուս թենիսիստուհի Ամանդա Անիսիմովայի հետ, որը կիսաեզրափակչում 6-4, 4-6, 6-4 հաշվով հաղթել էր առաջին ռակետ Արինա Սաբալենկային: ...

Քրեական ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են

18:16 11.07.2025

Քրեական ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են

Հուլիսի 11-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը պարգևներ է հանձնել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մի շարք ծառայողների։ Ոստիկանության 13 սպաներ իրավապահ գործընկեր կառույցների հետ արդյունավետ համագործակցելու, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև մասնագիտական հմտությունները պատշաճ դրսևորելու համար պարգևատրվել են ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի, ոստիկանության պետ Արամ Ղազարյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի, […] ...

Քաղաքացու թողած պարկում հրացան, ատրճանակ և զինամթերք կար

18:10 11.07.2025

Քաղաքացու թողած պարկում հրացան, ատրճանակ և զինամթերք կար

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 9-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Բուլղարական ավանում զենք-զինամթերք է թողել: Բազումի բաժնի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են պարկ, որի մեջ կար «ՏՕԶ-8» մոդելի ակոսափող հրացան, թմբուկավոր ատրճանակ, 3 նռնակ՝ պայթուցիչներով, 1 կապոց ֆիթիլ, 1 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգի պահեստատուփ և տարբեր տրամաչափերի 112 […] ...

Շիրակի մարզում 35-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է բետոնե սյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

18:06 11.07.2025

Շիրակի մարզում 35-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է բետոնե սյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Աշոտ Ս․-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, հողաթմբին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 63-ամյա […] ...

SHANTNEWS

18:00 11.07.2025

SHANTNEWS

Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունգարիայում

17:55 11.07.2025

Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունգարիայում

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը Երևանի «Փյունիկից» հեռանալուց հետո տեղափոխվել է հունգարական «Կազինցբարցիկա»։ Այս մասին հաղորդում է հունգարական ակումբի մամուլի ծառայությունը: «Ես պայմանագիր եմ կնքել, քանի որ ազգային հավաքականում իմ թիմակիցներից, ովքեր այստեղ են խաղում, տեղեկացել եմ, որ Հունգարիայի առաջնությունը բարձր որակի է, երկիրն էլ շատ գեղեցիկ է: Գիտեմ, որ սա ակումբի առաջին տարին […] ...

BACK_TO_TOP