Ովքե՞ր են այս տարվա «Մեր ժամանակների հերոս»-ները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

Ովքե՞ր են այս տարվա «Մեր ժամանակների հերոս»-ները

22:50 21.09.2020

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունն այս տարի ևս ունի մեկ գլխավոր մրցանակ: Թեկնածուները քիչ չեն, բայց մրցանակակիրները 13-ն են: Նկարիչ -դիզայներ, փոքրիկ ձեռնակություն ունեցող Արմինե Աղաջանյանը 13-ից առաջինն է ստացել մրցանակը:

«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ: Ես Արմինեն եմ, ներկայացնում եմ «Մոշ» ստուդիոն: Ի դեպ, «Մոշ»-ն ընդհանրապես կապ չունի հատապտղի հետ: Էդպես ինձ անվանում են հարազատ շրջապատում, «Մոշ»-ը հենց ես եմ: Երկար տարիների ընթացում մենք արժանացել ենք բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից մրցանակների: Այս պահին ինձ համար ամենաթանկ մրցանակն է իմ ձեռքում, որի համար շնորհակալ եմ, այն պարտավորեցնող է»,- ասել է Արմինե Աղաջանյանը՝ հավելելով, որ իր երազանքները, փաստորեն, կատարվում են: Խոստումն է եղել բարձր պահել Հայաստանի պատիվն ուր էլ, որ լինի:

Հաջորդ մրցանակը ստացել է անասնաբույժ Սուրեն Վարդանյանը.

«Գիտեք՝ կարևորը որն է մեր ժողովրդի համար՝ որ մեզ գնահատում են, դա շատ մեծ պատիվ է մեր համար: Դա մեր առաջ ավելի մեծ պատասխանատվություն է դնում, նենց, որ այս տարի մենք մեր գործը ճիշտ կատարենք: Ամեն մեկս մի գործ անի, մեր երկիրն արդեն կհասնի իր ամեն ինչին»,- ասել է Սուրեն Վարդանյանը:

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակն են ստացել նաև արծաթագործներ  Անի Սարգսյանն ու  Նարինե Եղոյանը.

«Էն, ինչը զգում ենք, մենակ մենք գիտենք, թե ինչ ենք զգում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր ընտանիքի անդամներին, ովքեր մեզ միշտ օգնել են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր հավանում են մեր ստեղծածը»,- ասել է Անին: Իսկ Նարինեն հավելել է, որ ցանկանում է, որ երիտասարդները չտրվեն կարծրատիպերին, կոտրեն դրանք, վստահեն իրենք իրենց, և հաղթանակը կլինի:

Մրցանակ է ստացել նաև ձեռնարկատեր, կիսաֆաբրիկատներ արտադրող Լուսինե Վարացյանը: Լուսինեն բեմ է բարձրացել հատուկ կարիքներ ունեցող իր երեխայի հետ:

«Մենք ունենք նպատակ, որ Ռաֆայելը սրճարան է բացելու, իր երազանքն է, որ մեծ բարերար դառնա և իր հասույթով օգնի կարիքավոր երեխաների»,- ասել է Լուսինեն՝ հավելելով, որ հայ ժողովրդին համարում է աշխարհի ամենաարարող ժողովուրդը:

13 մրցանակակիրներից մեկն էլ հեծյալ ակումբի հիմնադիր Տիգրան Բաղիշջանյանն է:

«Ես չգիտեմ, թե ինչքանով է իմ արածը տեղավորվում հերոսի չափորոշչի մեջ, որովհետեւ ես ընդամենը հավատարիմ եմ մնացել իմ մանկական երազանքին: 2004 թվականից զբաղվում եմ տուրիզմով: 2013-ից՝ նպատակային ձիաբուծությամբ: Սկսել եմ մեկ քուռակից: Մյուս տարի կստանամ կիսաազնվացեղ քուռակների առաջին խմբաքանակը, համեցեք»,- ասել է Տիգրանը՝ հավելելով, որ տարածքի հետ կապված բավականին ժամանակ է՝ խնդիրներ ունի, ու դրանք դեռ լուծում չեն ստացել:

Հաջորդ մրցանակակիրը Արտուր Խոջաբաղյանն է եղել: Նա եռաչափ տպիչների ընկերություն ունի:

«Մենք պարզ հայկական ընտանիք ենք: Երբեմն մենք հարցնում ենք, թե որ ժամանակներում կցանկանայինք ապրել: Մարդիկ են լինում, որ ասում են՝ Տիգրան Մեծի ժամանակ, մեկն ասում է, ասենք, Կիլիկյան Հայաստանի ժամանակ: Ես հասկացել եմ, որ մենք բախտավոր սերունդ ենք՝ ապրելու մի ժամանակաշրջանում, որի դեպքում կասեն, որ կուզենային ապրել այս ժամակաշրջանում, որովհետև մեզ է տրված կերտելու Հայաստանը, որը դեռ հազարավոր տարիներ պետք է ապրի», – ասել է Արտուրը:

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակ է ստացել նաև կոշիկի դիզայնով զբաղվող Հայկ Անանյանը:

«Կարծում եմ՝ երբ անկախություն կա, ոչինչ չի խանգարում շարժվել առաջ: Այսինքն՝ անկախությունից հետո ամեն ինչ մեր ձեռքերում է, դրա վառ ապացույցը մրցանակաբաշխության բոլոր մասնակիցներն են: Շատ շնորհակալ եմ ինձ ճիշտ հասկանալու համար»,- ասել է Հայկը:

13 մրցանակիրներից էին նաև Բաբկեն և Դավիթ Խաչատրյանները: Տղաները Գյումրիում ակնոց են արտադրում: Ի դեպ, նրանց մրցանակ հանձնող նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանը նշել է, որ իր ակնոցը նրանցից է գնել.

«Շատ շնորհակալ ենք էս պարգևի, էս ուշադրության համար, բայց մենք ունենք մեր սուբյեկտիվ կարծիքը՝ հերոսներ դառնում են ոչ թե մտավոր, ֆինանսական, մարդկային ռեսուրսներ ներդրողները, այլ սեփական կյանքը ներդրողները: Դա մեր զինվորներն են, մեր հրամանատարներն են, իսկ մենք պարտավոր ենք մեր ամեն օրը և մեր մաքսիմումը ներդնելու մեր զարգացմանը»,- ասել է եղբայրներից մեկը՝ հավելելով, որ իրենք իրենց պապերի արժեքների կրող են:

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակ է ստացել նաև մասնագիտությամբ ռեժիսոր, բայց խխունջներ բուծող Վահե Հախվերդյանը:

«Երջանկության բանալին անձի մոտ է: Դա կապ չունի պետության հետ: «Դուխով» բառը վերաիմաստավորվել է, դարձել է հավատա քո ուժերին, հավատա՛ քո ուժերին և դու կլինես երջանիկ »,- ելույթի ժամանակ ասել է Վահեն:

Մրցանակակի է արժանացել նաև մեղվաբույծ Կառլեն Ճաղարյանը, սիրիահայ հրուշակագործներ, ամուսիններ Յոլանդ Հատտատն ու Ռաֆի Ռշտունին:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պարգև է հանձնել ռոբոտներ ստեղծող Կարեն Խաչիկյանին:

Գլխավոր մրցանակն այս տարի ևս ՀՀ վարչապետը պետք է հանձնի:

Հիշեցնենք, որ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունն առաջին անգամ  կազմակերպվել է անցյալ տարի՝ դարձյալ սեպտեմբերի 21-ին, բայց Գյումրիում՝ «Սև բերդ» -ում:  Մեր ժամանակների հերոսների դերում ՀՀ հասարակ քաղաքացիներ են, ովքեր քաջություն են ունեցել սեփական նախաձեռնությամբ փոխելու իրենց ու շրջապատի մարդկանց կյանքը, մնալ Հայաստանում, բիզնես ստեղծել։

Մրցանակակիրների մասին մանրամասն տեղեկությունները՝ այստեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքացու թողած պարկում հրացան, ատրճանակ և զինամթերք կար

18:10 11.07.2025

Քաղաքացու թողած պարկում հրացան, ատրճանակ և զինամթերք կար

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 9-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Բուլղարական ավանում զենք-զինամթերք է թողել: Բազումի բաժնի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են պարկ, որի մեջ կար «ՏՕԶ-8» մոդելի ակոսափող հրացան, թմբուկավոր ատրճանակ, 3 նռնակ՝ պայթուցիչներով, 1 կապոց ֆիթիլ, 1 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգի պահեստատուփ և տարբեր տրամաչափերի 112 […] ...

Շիրակի մարզում 35-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է բետոնե սյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

18:06 11.07.2025

Շիրակի մարզում 35-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է բետոնե սյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Աշոտ Ս․-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, հողաթմբին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 63-ամյա […] ...

SHANTNEWS

18:00 11.07.2025

SHANTNEWS

Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունգարիայում

17:55 11.07.2025

Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունգարիայում

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը Երևանի «Փյունիկից» հեռանալուց հետո տեղափոխվել է հունգարական «Կազինցբարցիկա»։ Այս մասին հաղորդում է հունգարական ակումբի մամուլի ծառայությունը: «Ես պայմանագիր եմ կնքել, քանի որ ազգային հավաքականում իմ թիմակիցներից, ովքեր այստեղ են խաղում, տեղեկացել եմ, որ Հունգարիայի առաջնությունը բարձր որակի է, երկիրն էլ շատ գեղեցիկ է: Գիտեմ, որ սա ակումբի առաջին տարին […] ...

Քաղաքացին Քարաբերդ գյուղի լճի մոտ զենք-զինամթերք էր թողել

17:50 11.07.2025

Քաղաքացին Քարաբերդ գյուղի լճի մոտ զենք-զինամթերք էր թողել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողների և Շիրակի մարզի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 9-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ հայրը 44-օրյա պատերազմի մասնակից է և Քարաբերդ գյուղի լճի մոտ զենք-զինամթերք է թողել։ Բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է […] ...

Արսեն Թորոսյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովին

17:45 11.07.2025

Արսեն Թորոսյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովին

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան պատգամավոր Արսեն Թորոսյանն Իտալիայի եւ Ուկրաինայի խորհրդարանների հրավերով Հռոմում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովին: Համաժողովի շրջանակում Արսեն Թորոսյանն առանձնազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի առաջին փոխնախագահ Օլեքսանդր Կորնիյենկոյի հետ: Հանձնաժողովի նախագահը նաեւ ելույթ է ունեցել խորհրդարանականների համար կազմակերպված քննարկման ժամանակ: «Հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք […] ...

BACK_TO_TOP