Գյումրիի թատրոնները վերաբացվում են՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+31.09 oC

Գյումրիի թատրոնները վերաբացվում են՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ

20:10 25.09.2020

Կորոնավիրուսը թատրոններին պարապուրդում պահեց, բայց նոր մտահղացումներ կյանքի կոչելու և նոր ներկայացումներ բեմադրելու ժամանակ տվեց: Հիմա թատրոնները վերաբացվում են ՝հակահամաճարակային կանոնների պահպանմամբ ու պրեմիերաներով: Սահմանափակումներ կան՝ելնելով շենքային պայմաններից,թե քանի հանդիսատեսի մուտքն է թույլատրվում:Ինչպիսի դժվարություններ են ունեցել թատրոնները պարապուրդի շրջանում և ինչպես են կարանտինի ընթացքում ընդունելու հանդիսատեսին: Այս հարցերի մասին այսօր  խոսել են Գյումրիում գործող թատրոնների ղեկավարները: Իսկ Գյումրիում թատրոնների թիվը համավարակի ընթացքում մեկով ավելացել է:

Գյումրիում գործող թատրոնները պարապուրդում են եղել, բայց պարապ չեն մնացել: Ներկայացումներ բեմում չեն խաղացել, բայց մշտական փորձեր,դերասանական փոքր խմբերում ,եղել են: Իսկ այդ փորձերի արդյունքն այն է, որ այսօր,երբ որոշակի սահմանափակումներով թույլատրելի է թատրոնների աշխատանքը,պատրաստ են նոր ներկայացումներով ընդունել հանդիսատեսին: Գյումրիի դրամատիկական թատրոնն այս ընթացքում նոր՝ հեքիաթների բեմադրման հեռուսատատեսային տարբերակով է հանդես եկել, մանկական ներկայացումներ են բեմադրել բացօթյա ու պատրաստվել են 155-րդ թատերաշրջանը բացել 3 նոր ներկայացումներով: Թատրոնների համար նոր է նաև հանդիսատեսի ընդունելության կարգը:

«Թատրոնը պետք է կարողանա ապահովել մեկ ու կես մետր հեռավորություն: Մեր թատրոնը կոնկրետ ունի 615 տեղ, որտեղ պետք է հեռավորություն պահվի, հանդիսատեսը պետք է լինի դիմակով, թատրոնը պետք է ունենա օդափոխության համակարգ և պետք է յուրաքանչյուր հանդիսատեսից աջ, ձախ, հետ ու առաջ ապահովվի հեռավորություն:Դերասանները փորձերի ժամանակ դիմակներով են: Իրենց համար թեև դժվար է, բայց եթե դա նրա համար է, որ ինչ-որ ժամանակ ազատվենք դիմակներից, պետք է կարողանանաք հաղթահարել: Բայց դերասանները բեմում ստեղծագործելիս, պրեմիերայի ժամանակ չեն լինելու դիմակով»,- ասել է Գյումրիի Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:

Դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 7-ին թատերաշրջանը կբացի:Մարտ ամսից առաջին ներկայացումն է,որ աճեմյանցիները թատրոնի բեմում են խաղալու: Իսկ տիկնիկային թատրոնը ներկայացումները սկսել է՝հանդիսատեսի թվի սահմանափակումներով:

«Անընդհատ զանգեր ենք ստանում, անընդհատ հետաքրքրվում են, բայց տոմսերը շատ չենք կարող վաճառել: Անընդհատ սեղմված ենք, բայց ներկայացումները շատ լավ էմոցիաներով առաջ են գնում»,- ասել է Գյումրիի Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանը:

Սահմանափակումներն ամեն թատրոնի համար տարբեր են՝ելնելով շենքային պայմաններից: Տիկնիկայինում մինչև 60 , իսկ դրամատիկականում մինչև 270 հանդիսատես կարող են ընդունել: Հանդիսատեսի թվի սահմանափակման խնդիր չունի Գյումրիի նորաստեղծ «Մտորումների թատրոն»-ը : Նոր թատերախումբը կազմավորվել է կարանտինի շրջանում ու ավելի քիչ հանդիսատեսով ինտերակտիվ ներկայացումներ են բեմադրում:

«Այս ընթացքում մենք 4 ներկայացումներ ենք պատրաստել: Ուղղակի մնում է, որ պաշտոնապես բացենք թատրոնը և 4 օր ներկայացնենք հանդիսատեսին: Դահլիճը փոքր է՝ընդամենը 30 տեղ: Մենք չենք հավակնում մեծ սրահներ լցնել »,- նշել է Գյումրիի «Մտորումների թատրոն»-ի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը:

Այն թատրոններում, որտեղ հանդիսատեսի թվի սահմանափակումներ են  գործում, մեկ ներկայացումը երկու անգամ են խաղալու: Սա նշանակում է՝ թատերախմբի կրկնակի ծանրաբեռնվածություն նաև պահպանության կրկնակի ծախսեր: Ֆինանսական ծախսերը ևս հաշվի են առնվել հանդիսատեսի թույլատրելի քանակը սահմանելիս:

Միայն հոկտեմբեր ամսին դրամատիկական թատրոնում 28-30 անգամ ներկայացումներ են խաղալու:  Թատրոն մուտքի համար պարտադիր են դիմակները:Իսկ դերասանները բեմում կլինեն առանց դիմակների՝ միմյանցից ու հանդիսատեսից ֆիզիկական հեռավորության վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

12:43 12.07.2025

Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին՝ ցուցանակի տակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ջրաշեն-Ջրվեժ […] ...

«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանք

12:30 12.07.2025

«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանք

Հուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետ

12:25 12.07.2025

Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետ

Լվովը հուլիսի 12-ի գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Գրանցվել են հրդեհներ և ավերածություններ: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին և Լվովի մարզային պետական վարչակազմի նախագահ Մաքսիմ Կոզիցկիին։ Այսօր՝ հուլիսի 12-ին, Լվովի Մետրոպոլիտեն Անդրեյ փողոցում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի շենքին։ Հարձակման […] ...

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղին

12:21 12.07.2025

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղին

Սիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

12:10 12.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...

SHANTNEWS

12:00 12.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP