21:00 25.09.2020
Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել «7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով ասուլիս։ Այս նստաշրջանը տարբերվող էր մյուսներից: Խորհրդարանը նստաշրջանի 5 ամիսներից 3-ը աշխատել է բացառիկ պայմաններում, այսպես կոչված ֆորսմաժորային իրավիճակում: Ըստ այդմ տարբերվող են եղել նաև խորհրդարանի աշխատանքների արդյունքները: Ասուլիսին «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի պատասխանատուներից բացի մասնակցել են նաև խորհրդարանական խմբակցությունների մեկական պատգամավորներ:
Առաջին էական տարբերությունը անցած ու դրա նախորդ նստաշրջանների միջև ընդունված օրենքների թիվն է: Եթե 3-րդ նստաշրջանում ընդունվել է 169 օրենք, ապա 4-րդ նստաշրջանում ընդունված օրենքների թիվը հասել է 345-ի, այսինքն՝ 2 անգամից նույնիսկ ավելի: Ըստ մոնիտորինգի ծրագրի ,ղեկավարի այս միտումով ,4-րդ նստաշրջանը նմանվել է նախորդ գումարումների խորհրդարաններին, երբ օրենքների քննարկումները ավելի շատ մեխանիկական գործընթաց են հիշեցրել: Այս գնահատականի հետ համաձայն չէր «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Բաբկեն Թունյանը:
«Սա նշանակում է, որ պատգամավորները ավելի նախաձեռնոեղ են դարձել, կառավարության կողմից ավելի մեծ թվով նախագշեր ե գալիս»,- նշել է Թունյանը:
Կառավարության կողմից ներկայացված օրինագծերի թիվը նախորդ նստաշրջանի համեմատ ավելացել է 2,5 անգամ: Մոնիտորինգի ծրագրի ներկայացուցիչները ևս սա բացատրում են կորոնավիրուսի հետևանքների մեղմացմանն ուղղված նախաձեռնությունների մեծ թվով: Ինչ վերաբերում է օրենսդրական նախաձեռնությունների ներքին բաշխվածությանը, ապա այստեղ փոփոխությունը այնքան էլ չի բխել ժողովրդավարության գաղափարներից: Խորհրդարանական մեծամասնության հեղինակած օրինագծերի թիվը զգալիորեն աճել է, իսկ խորհրդարանական ընդդիմության պարագայում ճիշտ հակառակը: Եթե նշենք թվերով ,ապա «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության դրված օրինագծերը նախորդ նստաշրջանի համեմատ ավելացել են 16 տոկոսով, գրեթե նույքան պակասել է ընդդիմության օրինագծերի թիվը: 3-րդ նստաշրջանի համեմատ մյուս էական փոփոխությունը վերաբերում էր պատգամավորների բացակայություններին: Ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը հիշեցրել է, որ 8 տարի շարունակ ամենաշատ բացակայած պատգամավորը եղել է Գագիկ Ծառուկյանը, սակայն նախորդ նստաշրջանին նա լքեց ամենաշատ բացակայածների տասնյակը, բայց հիմա նորից առաջին տեղում է: Պարզաբանում նեկայացրեց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:
«Էս Քովիդի պայմաններում՝ դա պայմանավորված է տարիքային ռեժիմով, դա միայն պարոն Ծառուկյանին չի վերաբերում: Այսինքն՝ ԱԺ-ում, ովքեր որոշակի տարիքից բարձր են, կարող են դիմումով դիմեն ԱԺ նախագահին և չմասնակցեն նիստերին»,- ասել է Մելքումյանը:
Ինչ վերաբերում է բացակայություններին ընդհանրապես, ապա առաջին 5 տեղերից 4-ում ԲՀԿ-ի պատգամավորներն են, մեկն էլ՝ «Իմ քայլ»-ից է, բայց հարգելի պատճառ ունի՝ ֆիզարձակուրդում է եղել: Իսկ ահա խորհրդարանի ամենաակտիվ պատգամավորը չի փոխվել՝ դարձյալ Միքայել Մելքումյանն է: Ընդհանրապես պատգամավորներին համեմատելիս մոնիտորինգի ծրագիրը նախ կարևորում է վերջիններիս քվեարկություններին մասնակցելու, ապա հարցեր տալու և ելույթների քանակը: Այս հաջորդականության հետ Գևորգ Գորգիսյանը համամիտ չէր:
«Եթե պատգամավորը ամենաշատն է կողմ քվեարկել, կամ ամենաշատն է դեմ քվեարկել, բայց ունեցել է զրո ելույթ, ապա դա ի՞նչ է ասում պատգամավորի մասին, նա լա՞վ պատգամավոր է, թե վատ»,- նկատել է Գորգիսյանը:
4-րդ նստաշրջանի աշխատանքների ընդհանուր վերլուծությունը այն է, որ անհանդուրժողականությունն է ավելացել խորհրդարանում: Իշխանական թևի պատգամավորը այս կարծիքը չկիսեց: Ասուլիսն ավարտվեց հենց վերջինիս ուղղված հարցով: Ինչպե՞ս կմեկնաբանեք Գայանե Աբրահամյանի՝ մանդատը վայր դնելու որոշումը: Թունյանը պատասխանեց ,թե առիթ կլինի ավելի մանրամասն կանդրադառնան, գործընկերոջ ունեցած ներքին անհամաձայնութուններին տեղյակ է, բայց համենայնդեպս տեղի ունեցածը նորմալ քաղաքական պրոցես է: Թունյանը խորհուրդ է տվել այս ամենից մեծ թեմա չսարքել:
Մանրամասները ՝տեսանյութում․
13:00 12.07.2025
Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ․ ՅամալԻսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը նշել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին։ «Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ։ Ես հավանում էի նրա բոլոր գործողությունները խաղադաշտում, նրա խաղի բոլոր բաղադրիչները։ Իսկապես, շատ գրավիչ էր նրա խաղը»,- Յամալի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։ Հուլիսի 13-ին Յամալը կդառնա 18 […] ...
12:43 12.07.2025
Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերելԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին՝ ցուցանակի տակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ջրաշեն-Ջրվեժ […] ...
12:30 12.07.2025
«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանքՀուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
12:25 12.07.2025
Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետԼվովը հուլիսի 12-ի գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Գրանցվել են հրդեհներ և ավերածություններ: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին և Լվովի մարզային պետական վարչակազմի նախագահ Մաքսիմ Կոզիցկիին։ Այսօր՝ հուլիսի 12-ին, Լվովի Մետրոպոլիտեն Անդրեյ փողոցում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի շենքին։ Հարձակման […] ...
12:21 12.07.2025
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղինՍիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...
12:10 12.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...