19:08 21.06.2018
Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ռազմատենչ հայտարարություններում նոր բան չի տեսնում: SHANTNEWS.am-ի հարցին՝ արդյո՞ք իրողություն է փոխվել, որը թույլ է տալիս խոսել միջազգային հարմար իրադրության պահին հարձակվելու մասին, նա պատասխանեց.
«Գիտեք, Ադրբեջանը երբեք իր նենգ ծրագրից չի հրաժարվել, դրա համար մենք երբեք պետք է չզարմանանք կամ ասենք՝ ինչ է փոխվել. ոչ մի բան չի փոխվել, ունենք թշնամիներ՝ աննորմալ, հայատյաց, մարդատյաց, ֆաշիստական գաղափարախոսությամբ և աշխարհընկալմամբ, ովքեր պարբերաբար դիմում են սադրանքների»:
Սահմանին առկա կուտակումներին անդրադառնալով՝ Բաբայանը նշեց, որ իրենք բազմիցս հայտարարել են՝ ապրիլ ամսից ադրբեջանական զորքի կուտակումներ են սահմանի երկայնքով, որ կա տեղաշարժ: Արցախի նախագահի խոսնակը նշեց, որ համապատասխան քայլերը ձեռնարկվում են և ձեռնարկվելու են այսուհետ ևս, որպեսզի կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում պահպանվի:
«Հակառակորդը միշտ պետք է իմանա, որ մենք ավելի ուժեղ ենք, որ եթե դիմի արկածախնդրության, ստիպված կապիտուլյացիայի համաձայնագիր է ստորագրելու Բաքվում: Հասկանալով պատերազմի ողջ ծանրությունը, չվախենալով դրանից, պարզապես պատերազմ տեսած ժողովուրդը չի ուզում նորից այդ արհավիրքներով անցնել, անհրաժեշտ է խաղաղ ձևով կարգավորել այդ հակամարտությունը»,- ասաց նա:
Բաբայանը նշեց՝ ադրբեջանական հասարակության մասին միանշանակ չի կարող պնդել, որ պատերազմ են ուզում, որովհետև հասարակ մարդիկ չեն ուզում պատերազմել, ուզում են օլիգարխները, թալանչիները՝ Ալիևի գլխավորությամբ, բայց կարծում է՝ եթե Ադրբեջանում գնան դրան, պետք է ողջ պատասխանատվությունը վերցնեն իրենց վրա և հասկանան, որ սա լինելու է իրենց պետության վերջը:
Հարցին՝ Ադրբեջանից հնչող այս հայտարարություններին ԵԱՀԿ Մինսկի խմբից որևէ արձագանքի կարիք չկա՞, նա նշեց, որ անպայման պետք է ՄԽ համանախագահները համապատասխան հայտարարությամբ հանդես գան:
«Մենք հասկանում ենք, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման երկու կարևոր գործոն կա, մեկը մեր զինուժն է՝ Արցախի ՊԲ-ն, ՀՀ զինված ուժերը, և երկրորդը միջազգային հանրության դիրքորոշումը, այդ թվում՝ առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության կարծիքը և այն, որ նրանք անընդունելի են համարում ցանկացած արկածախնդրության:
Բնական է, որ այս ամենի դեպքում պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն, իհարկե, հասկանում ենք, որ ոչ հրապարակային խողովակներով երևի թե արդեն սկսվել է աշխատանք, բայց պետք է հրապարակային ձևով էլ հայտարարեն ևս մեկ անգամ և անընդունելի համարեն այսպիսի աննորմալ, շիզոֆրենիկ հայտարարությունները, որովհետև սա իրոք կարող է բերել անկանխատեսելի հետևանքների»,- ասաց նա:
Բաբայանի խոսքով՝ որևէ վախ, խուճապ նման զարգացումներ չկան և չեն էլ կարող լինել, Արցախում կատարյալ կայուն, հանգիստ վիճակ է թե՛ արտաքին ասպարեզում, թե՛ ներքին: Նա նշեց, որ իրավիճակն արմատապես չի փոխվել, նույնն է, ինչ եղել է երեկ, հինգ օր առաջ, մեկ ամիս առաջ, նույն ստորաբաժանումները դեռևս այնտեղ են, հետ չեն քաշվել:
15:19 01.08.2025
Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սիրողական մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Նախկինում նախատեսված խճուղավազքի և լողի մրցաշարերի փոխարեն կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ։ Մասնավորապես՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի միայն դպրոցահասակ երեխաների համար, ինչպես նաև կկազմակերպվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ […] ...
14:57 01.08.2025
Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետելՊարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...
14:47 01.08.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-ԶուտերինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...
14:35 01.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...
14:23 01.08.2025
Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձրՕդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...