Բրայան Մեյը Կանադա-Հայաստան բարեկամական խմբի անունից դատապարտել է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ սանձազերծած ագրեսիան և դրան աջակցող թուրքական պաշտոնական հռետորաբանությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

Բրայան Մեյը Կանադա-Հայաստան բարեկամական խմբի անունից դատապարտել է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ սանձազերծած ագրեսիան և դրան աջակցող թուրքական պաշտոնական հռետորաբանությունը

01:00 28.09.2020

Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանադա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բրայան Մեյը ամբողջ բարեկամական խմբի անունից դատապարտել է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ սանձազերծած ագրեսիան և դրան աջակցող թուրքական պաշտոնական հռետորաբանությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը։

«Ափսոսում եմ, որ այս մասին կարդում եք նման բարդ իրավիճակում՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին մարտերի մասին լուրերը։
Կանադա – Հայաստանի խորհրդարանական բարեկամական խմբի անունից դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան։ Հաշվի առնելով զոհերի աճող թիվը, ավելի քան հարյուր վիրավորների և քաղաքներին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասի փաստը՝ այս մարտերը պետք է անհապաղ դադարեցվեն։

Կանադա – Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը, ամբողջ աշխարհի հետ միասին, մտահոգությամբ և ցնցված հետևում է այս բռնություններին։ Կանադական կառավարությունը աշխարհի այլ կառավարությունների հետ միասին մշտապես կոչ է արել վերջ դնել բռնություններին և ապահովել տեղական քաղաքացիական բնակչության շարունակական պաշտպանությունը։ Մենք բոլորս պետք է աշխատենք՝ քաղաքացիական անձանց ռազմական հարվածներից պաշտպանելու ուղղությամբ և ապահովենք, որ հատկապես երեխաները չդառնան ռազմական գործողությունների զոհեր։

Տարածաշրջանից այսօր ստացված տվյալները մտահոգիչ են: Տեղեկությունները, որ մարտերում ուղղակիորեն կիրառվել է հրետանի, զրահատեխնիկա և օդուժ, ինչպես նաև ռազմական դրության մասին հայտարարությունները խոսում են բախումների լրջության մասին։ Բոլոր ջանքերը պետք է գործադրվեն, որպեսզի նվազեցվի այս հակաամարտության՝ տարածման և արագորեն վերահսկողությունից դուրս գալու հնարավորությունը։

Իրավիճակը դեռևս զարգանում է, սակայն մենք հույս ունենք, որ կտեսնենք հրադադարի պայմաններին հավատարիմ մնալու պատրաստակամություն։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ընթացիկ աշխատանքները պետք է հարգվեն և ստանան լիակատար աջակցություն։ Այս հակամարտությունը չունի կենսունակ ռազմական լուծում։

Հուլիսին տեղի ունեցած ագրեսիայի տարածումը հնարավոր եղավ կանխել, և նմանատիպ ջանքեր պետք է նորից գործի դրվեն։ Թուրքական ղեկավարության, հատկապես պաշտոնական խողովակների կողմից շարունակվող հռետորաբանությունը բացարձակապես օգտակար չէ և դուրս է դիվանագիտական նորմերից։ Ոչ մի քաղաքական գործիչ կամ առաջնորդ չպետք է երբևէ խրախուսի ատելությունը, հրապարակավ նսեմացնի էթնիկ կամ ազգային խմբերի կամ կոչ անի բռնի կերպով հեռացնել քաղաքացիական բնակչությանը։

Խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում դադարեցնել մարտերը, անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը և ապահովել բռնությունների կենտրոնում հայտնված քաղաքացիական բնակչության շարունակական պաշտպանությունը և աջակցությունը»։

Լավագույն մաղթանքներով առաջիկա օրերի համար՝

Բրայան Մեյ, պատգամավոր

Կանադա – Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

22:44 12.07.2025

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

22:32 12.07.2025

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

Իսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

22:20 12.07.2025

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...

SHANTNEWS

22:00 12.07.2025

SHANTNEWS

Հրդեհ Աբովյան քաղաքում

21:53 12.07.2025

Հրդեհ Աբովյան քաղաքում

Հուլիսի 12-ին, ժամը 14:55-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:30-ին, մարվել՝ 16:11-ին: Այրվել է մոտ 100 […] ...

CNN. Գաղտնի ծառայությունը չի պատժվել Բատլերում Թրամփի մահափորձից հետո

21:46 12.07.2025

CNN. Գաղտնի ծառայությունը չի պատժվել Բատլերում Թրամփի մահափորձից հետո

ԱՄՆ նախագահի այն ժամանակվա թեկնածու Դոնալդ Թրամփին 2024 թվականի հուլիսին մահափորձի ժամանակ պաշտպանած գաղտնի ծառայության ղեկավարներն ու գործակալները պատասխանատվության չեն ենթարկվել նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ թույլ տրված սխալների համար, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Գաղտնի ծառայության պաշտոնյաները հայտարարում են, որ չափազանց հիասթափված են Փենսիլվանիա նահանգի Բատլեր քաղաքում մահափորձի արձագանքից։ Չնայած ծառայության այն ժամանակվա ղեկավար […] ...

BACK_TO_TOP