Այսօրվանից ՀՀ քաղաքացիները կրկին կարող են մուտք գործել Ուկրաինա առանց սահմանափակման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+29.09 oC

Այսօրվանից ՀՀ քաղաքացիները կրկին կարող են մուտք գործել Ուկրաինա առանց սահմանափակման

12:17 28.09.2020

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են․
«Այսօրվանից Հայաստանի քաղաքացիները կրկին կարող են մուտք գործել Ուկրաինա առանց սահմանափակման։ Պայմանը՝ COVID-19-ը ծածկող ապահովագրության առկայությունն է (բացառությամբ մշտական բնակության թույլտվություն ունեցողների համար)։
Մինչև հոկտեմբերի 2-ը Հայաստանից ժամանող ուղևորները կարիք չունեն մեկուսանալու կամ COVID-19-ի թեստավորում անցնելու, քանի որ ՀՀ-ն գտնվում է այսպես կոչված «կանաչ գոտում»։ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը յուրաքանչյուր ուրբաթ վերանայում է երկրների ցուցակը կախված համավարակի տարածվածության աստիճանից (կանաչ և կարմիր գոտիներ)»։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին

19:20 29.04.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին: Նախարարը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախագահին է ներկայացրել նախարարության ենթակայության տակ գտնվող հաղորդակցության, էներգետիկ ենթակառուցվածքների և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքի վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաև անդրադարձել է նախատեսվող խոշոր ներդրումային նախաձեռնություններին: Գնել Սանոսյանը նախագահ Վահագն Խաչատուրյանին հայտնել է, որ նախարարությունն առանձնահատուկ […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ գործադիր տնօրենին

18:25 29.04.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ գործադիր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի Գործադիր տնօրեն Եվգենի Ռուգենաաթին: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ՝ նշելով, որ այն ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր, ում աջակցությամբ երկրում իրականացվում են առանցքային բարեփոխումներ: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ՀԲ պաշտոնյային ներկայացրել է կարևորագույն […] ...

Անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

18:10 29.04.2024

Անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Տեղի է ունել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Նիկոլ Փաշինյանի խոսքով, վարչապետի «գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ: Դպրոցականներն ու նրանց մարզիչներն արժանացել են դրամական պարգևների: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 29-ի դրությամբ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն

18:04 29.04.2024

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 29-ի դրությամբ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։   ...

Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան

17:25 29.04.2024

Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանն ապրիլի 30-ից մայիսի 4-ը կայցելի Հայաստան, կմեկնի Վրաստան և Ադրբեջան՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մեկնարկ տալու նոր նախաձեռնությունների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԵՄ գրասենյակից, ընդգծելով, որ Հայաստան այցելության օրը ապրիլի 30-ն է: Նրա այցը տեղի է […] ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս Թուֆենկյանին

16:42 29.04.2024

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս Թուֆենկյանին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ամերիկահայ գործարար և բարերար Ջեյմս Թուֆենկյանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ, մասնավորապես՝ բնակարանային կարիքների հասցեագրմանն ուղղված ընթացիկ աշխատանքներին: Մտքեր են փոխանակվել բնակարանային ապահովման ծրագրի իրականացման մանրամասների շուրջ՝ հատուկ անդրադարձ կատարելով դրա շրջանակում բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությանը:     ...

BACK_TO_TOP