23:23 28.09.2020
Reuters լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ «Թուրքիան սիրիացի ապստամբ զինյալների է ուղարկում Ադրբեջան, որպեսզի Բաքվին աջակցի հարևան Հայաստանի հետ սրվող հակամարտությունում»։ Այս մասին գործակալությանը հայտնել են սիրիացի 2 ապստամբներ։
Reuters գործակալությունը հայտնում է, որ ըստ Մոսկվայում ՀՀ դեսպանի՝ Թուրքիան հյուսիսային Սիրիայից շուրջ 4000 զինյալ է ուղարկել Ադրբեջան, և նրանք կռվում են այնտեղ։ Ըստ Reuters-ի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերքել է այս պնդումը, իսկ Թուրքիան չի մեկնաբանել՝ չնայած թուրք բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Էրդողանը խոստացել են աջակցել Բաքվին։
Երկու զինյալները, որոնք հյուսիսային Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող ապստամբ խմբերից են, հայտնել են, որ Ադրբեջանում իրենց տեղակայումը համակարգում է Անկարան։ Զինյալները հրաժարվել են ներկայանալ՝ հաշվի առնելով իրավիճակի զգայունությունը։
«Ես չէի ուզում գնալ, բայց փող չունեմ։ Կյանքը շատ դժվար է և աղքատ»,- ասել է զինյալը, որը Սիրիայում կռվել էր Թուրքիայի աջակցությունը վայելող «Ահրար ալ-Շամ» խմբավորման շարքերում։
Երկու զինյալներն էլ հայտնել են, որ Սիրիայի իրենց բրիգադի հրամանատարներն իրենց ասել են, որ ամսական 1500 դոլար կվաստակեն, ինչը մեծ գումար է Սիրիայի համար։
Զինյալներից մեկի խոսքով՝ իր նշանակման հարցերը կազմակերպել է Աֆրինում Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակի» պաշտոնյան։ «Սիրիայի ազատ բանակի» խոսնակը հրաժարվել է մեկնաբանություն տալ։
Reuters-ի զրուցակից սիրիացի մյուս զինյալի խոսքով՝ իրեն հաղորդել են, որ շուրջ 1000 սիրիացի է տեղակայվում Ադրբեջանում։ Այլ ապստամբները, որոնք նույնպես հրաժարվել են ներկայանալ, հայտնել են 700-1000 զինյալի մասին։
Երկու զինյալները, որոնք Reuters-ի հետ խոսել են անցյալ շաբաթ, հայտնել են, որ պետք է մեկնեին սեպտեմբերի 25-ին՝ հսկելու, ոչ թե կռվելու համար։ Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, գործակալությունը չի կարողացել նրանց հետ կապվել և հաստատել նրանց գտնվելու վայրը։
Գործակալությունը նշում է, որ Թուրքիան բազմիցս պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին, իսկ անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ Հայաստանին մեղադրել էր իր հարևանի վրա հարձակվելու մեջ։
Reuters-ը հաղորդում է, որ այն մտահոգությունները, որ Անկարան կարող է ավելի ներքաշվել հակամարտության մեջ, պատճառ է հանդիսացել, որ թուրքական լիրան ռեկորդային անկում գրանցի։
Թուրքիան արդեն սիրիացի զինյալներին օգտագործել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի վրա գեներալ Խալիֆա Հաֆթարի հարձակումը ետ մղելու համար։ Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակին աջակցում է Ռուսաստանը։
Սիրիացի զինյալների օգտագործումն, ըստ գործակալության, երրորդ թատերաբեմն է ստեղծել Անկարայի և Մոսկվայի միջև տարածաշրջանային մրցակցության համար։
22:58 12.07.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասինՄիջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...
22:50 12.07.2025
Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովըՀուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...
22:44 12.07.2025
Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցըԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...
22:32 12.07.2025
Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել էԻսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...
22:20 12.07.2025
Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել էԹուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...
22:09 12.07.2025
Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներինՀունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա նշել է, որ Հունգարիան ակնկալում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնության հասնել կրակը դադարեցնելու և պատանդներին, այդ թվում՝ հունգարացի քաղաքացուն ազատ […] ...