Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի վարձկանների մասին հերթական հոդվածը հայտնվել է The Guardian-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+30.09 oC

Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի վարձկանների մասին հերթական հոդվածը հայտնվել է The Guardian-ում

12:48 01.10.2020

Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների կռվելու մասին հերթական հոդվածն է հրապարակել The Guardian պարբերականը` հետևյալ վերնագրով՝ «Լեռնային Ղարաբաղ. առնվազն 3 սիրիացի զինյալ է մահացել»։

Պարբերականը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի «վիճելի» տարածքում առնվազն 3 սիրիացի ընդդիմադիր զինյալ է մահացել, ինչը հաստատում է այն տեղեկությունները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումներում օտարերկրյա ուժեր են ներքաշված։ Սա, ըստ պարբերականի, ավելացնում է այն մտահոգությունները, որ կողմերի միջև բախումները կվերաճեն ավելի լայն տարածաշրջանային հակամարտության։

Պարբերականը նշում է, որ սիրիացիների, ամենայն հավանականությամբ, թուրքական անվտանգության ընկերությունների համար աշխատող վարձկանների ներկայությունը մարտի դաշտում ազդարարում է նոր ճակատ Անկարայի` ավելի ու ավելի պարտադրող արտաքին քաղաքականության համար:

Վերլուծաբանները նշում են, որ Թուրքիայի միջամտությունը հակամարտությանը, որն այլ երկրներn ավանդաբար փորձել են զսպել, վտանգավոր նոր գործոն է, որը սպառնում է ընթացող մարտերն ավելի երկար և արյունալի դարձնել: Դա նաև վտանգ է ներկայացնում այն առումով, որ կարող է հակամարտությունում ներառել տարածաշրջանի այլ դերակատարների՝ բացելով երրորդ թատերաբեմ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հակասություններում, որոնք դրսևորվել են Սիրիայում և Լիբիայում հակամարտությունների հակառակ կողմերին աջակցությամբ, ինչպես նաև ահազանգեր բարձրացնելով հարևան Իրանում։

The Guardian-ը հիշեցնում է, որ Թուրքիան հայտարարել է իր լիակատար աջակցությունը Ադրբեջանին, մինչդեռ Ռուսաստանը ռազմական դաշինք ունի Հայաստանի հետ, սակայն կապեր ունի և զենք է վաճառում երկու կողմերին էլ:

Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այն լուրերը, որ սիրիացիները ներգրավված են Լեռնային Ղարաբաղի մարտերում։ Նրանք Հայաստանին մեղադրել են քուրդ զինյալների հավաքագրելու մեջ, սակայն ապացույցներ չեն ներկայացրել։

The Guardian-ը նշում է, որ Սիրիայի Իդլիբի նահանգից մի քանի զինյալներ պատմել են այն մասին, որ զինվորական հրամանատարները և միջնորդներն իրենց առաջարկել են մեկնել Ադրբեջան՝ դիտակետերը և նավթի և գազի օբյեկտները պահպանելու։ Պայմանագիրը կնքվել է 3-6 ամսով, ամսական 700-1000 դոլար վարձատրության դիմաց, ինչը համեմատաբար մեծ գումար է Սիրիայի համար։

Աթարիբ քաղաքից մահացած զինյալ Մուհամեդ Շալանի զարմիկը՝ Օմար Աբդոն, ասել է, որ նրա զորամասից մի քանիսը կապվել են իրենց հետ և հայտնել Շալանի մահվան մասին:

«Սեպտեմբերի 20-ին նա մեզ ասաց, որ մեկնում է Ադրբեջան: Մենք չգիտենք նրա մահվան հանգամանքները։ Մեզ ասացին, որ այս պահին դժվար է նրա դիակը բերել, բայց նրանք կփորձեն», – հայտնել է մահացածի զարմիկը:

Աին Ջարա գյուղից Հուսեին Թալհայի և Ալ Քարիմից Սադամ Ազիզ Ազկորի ընտանիքները նույնպես ասում են, որ երեքշաբթի օրն իրենց զանգահարել են ստորաբաժանման հրամանատարները և հայտնել են իրենց հարազատների մահվան մասին։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են ևս երեք սպանվածի մասին:

Պարբերականը հայտնում է, որ չնայած դիտորդները կասկածի տակ են առնում, թե ինչու պետք է Բաքվի լավ պատրաստված և լավ զինված ռազմական ուժերը սիրիացի վարձկանների օգնության կարիքն ունենային, սակայն սիրիացիների արագ հավաքագրումը դեպի առաջնագիծ, ինչպես նաև այն փաստը, որ սիրիացի կամավորներն ասում են, որ հավաքագրումը սկսվել է մեկ ամիս առաջ, ցույց են տալիս, որ Ադրբեջանը որոշ ժամանակ պլանավորել է իր ռազմական արշավը:

Ըստ Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալի՝ մարտերն ամենադաժանն են տարածաշրջանում1994թ.-ի պատերազմից ի վեր, «սակայն սա դեռ լայնամասշտաբ ռազմական հարձակման չի նմանվում»։

«Մինչև այժմ ռազմական գործողություններն ընթանում են երկու կամ երեք ճակատներում: Դրանք փոքր երկրներ են և չեն ցանկանում մարդկային կորուստներ ունենալ, ինչն էլ, հավանաբար, բացատրում է սիրիացիների ներգրավումը։ Ադրբեջանը չի ցանկանում զոհաբերել երիտասարդ ադրբեջանցիների կյանքեր», – ասել է վերլուծաբանը:

Թոմաս դե Վաալը նշել է, որ այլ տերություններ, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը, չեն ցանկանա բացահայտորեն իրենց ուժը նետել Հայաստան։

«Ռուսաստանի ձեռքերը կապված են, քանի որ այն երկու կողմերի հետ էլ հարաբերություններ ունի։ Ռուսաստանն ու Իրանը կարող են միայն փորձել հրադադարի հասնել: Նրանցից ոչ մեկը չի ցանկանում հակամարտությանը խառնվել մարտի դաշտում», – ասել է Վաալը։

The Guardian-ը հավելում է, որ սիրիացիների ներգրավմամբ Թուրքիան, գուցե, փորձում է կրկնել այն ռազմավարությունը, որն այս տարվա սկզբին լավ գործեց Լիբիայում: Անկարայի հովանավորությամբ հյուսիսաֆրիկյան պետության ռազմաճակատներ էր մեկնել առնվազն 10 հազար սիրիացի, որոնք օգնեցին պատերազմի ընթացքը փոխել՝ ի օգուտ ՄԱԿ-ի աջակցությամբ գործող կառավարության, որը կռվում էր գեներալ Խալիֆա Հաֆթարի դեմ:

Ավելի վաղ Ադրբեջանի կողմից ռազմաճակատում կռվող սիրիացի վարձկանների մասին հոդվածներ էին հրապարակել նաև BBC-ն և Reuters-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

12:26 13.07.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները: ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

10:35 13.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

10:00 13.07.2025

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Հուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

22:58 12.07.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

22:50 12.07.2025

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

22:44 12.07.2025

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...

BACK_TO_TOP