Բիզնեսի հետքերը կորցնե­լու գործընթաց է սկսվել․ Մանվելի փեսան ապամոնտաժել է լվացակայանը․ «Հրապարակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Բիզնեսի հետքերը կորցնե­լու գործընթաց է սկսվել․ Մանվելի փեսան ապամոնտաժել է լվացակայանը․ «Հրապարակ»

10:52 22.06.2018

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամ­ներն իրենց բիզնեսների հետքերը կորցնե­լու գործընթաց են սկսել: Գրիգորյանի դա­տավոր աղջկա ամուսինը շուրջ 1,5 տարի առաջ էջմիածնի Սպանդարյան փողոցում ավտոլվացման ծառայություն էր հիմնել և «լվա ինքդ» սպասարկում էր իրակա­նացնում: Չար լեզուներն ասում էին, որ նա հարկային դաշտից դուրս է գործում: Գուցե ապօրինությունների բացահայտման վա­խը կամ հանրային ճնշումը պատճառ են դարձել, և հունիսի 19-ին նա ապամոնտաժել է լվացակայանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Մանվելի փեսան նույն փողո­ցում, ավտոլվացակայանից մի քանի մետր հեռավորության վրա, նաև սպա կենտրոն ունի՝ «Լեդի սպա» անունով:

«Ճիշտ ժամա­նակն է, որ ստուգումներ իրականացնող­ներն այցելեն նաև էջմիածնի հարկային տեսչություն: Հաստատ հետաքրքիր բացահայտումների պակաս չեն ունենա»,- ասաց Էջմիածնի հարկային տեսչության նախկին աշխատակիցը:

Գրիգորյանի ընտանիքն ու մերձավորները տասնյակ տարիներ չեն վճարել նաև կոմունալ վարձերը: «Ջուր, լույս, գազ օգտագործել են ու պարտքը թողել ընկերությունների վրա: Սրանք էլ, որպեսզի այդ պարտքերը մարեն, ծախսը ցրել են բնակիչների վրա: Էս խեղճ մար­դիկ իրենց ճղում էին, թե իրենց ծախսածից կրկնակի ու եռակի ավել են վճարում, բայց ում ինչ ապացուցեին… վզներին էր, պիտի փակվեին: Լույսի մարդիկ «բրոնեժիլետներ» էին դարձել, վիզ դրած՝ պաշտպանում էին սրանց ապօրինությունները»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

BACK_TO_TOP