Կամչատկայի ափերին ջրի աղտոտվածության պատճառով կենդանիների զանգվածային անկումներ են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+22.09 oC

Կամչատկայի ափերին ջրի աղտոտվածության պատճառով կենդանիների զանգվածային անկումներ են

18:13 04.10.2020

ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմը ոչ մի առնչություն չունի Կամչատկայի ափերին ջրի աղտոտվածության հետ, ինչը հանգեցրել է կենդանիների զանգվածային ոչնչացման: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Խաղաղօվկիանոսյան նավատորմի և արևելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

«Օտարերկրյա կազմակերպությունների կողմից տարածված տեղեկությունը, թե Խաղաղօվկիանոսյան նավատորմը կապ ունի Պետրոպավլովսկ-Կամչատկայից 30 կմ հեռու գտնվող ծովափին ջրի աղտոտվածության հետ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում:

Միևնույն ժամանակ, ռազմական օկրուգում նշել են, որ վերջին օրերին Կամչատկայի տարածքում չեն իրականացվել ուսումնավարժանքներ , որոնք կարող էին ազդել էկոհամակարգի վրա: ՌԴ ՊՆ ռազմանավերը նաև չեն իրականացրել նավթամթերքի տեղափոխում:

«Համաձայն օտարերկրյա կազմակերպությունների տեղեկությունների` Կամչատկայի ափերին հայտնաբերվել են վառելիքաքսուքային նյութեր, որոնք պարունակում են ֆենոլ և դրա միացությունները: Իսկ այդպիսի նյութեր ՌԴ զինված ուժերում չեն կիրառվում»,- ասել են ՌԴ զինված ուժերում:

Մամուլի ծառայությունում նշել են, որ Խաղաղօվկիանոսյան նավատորմը պատրաստ է աջակցել ջրի աղտոտման հետևանքների վերացման հարցում, եթե Կամչատկայի իշխանությունները դիմեն այդպիսի խնդրանքով:

Ավելի վաղ օդերևութաբանական ծառայության մասնագետները Կամչատկայի ափերին՝ 4 տեղամասերում, ջրի նմուշներում ֆենոլի և նավթամթերքի  բարձր պարունակություն են հայտնաբերել:  Նույն  հատվածում, ըստ բնակիչների, արձանագրվել են ջրային կենդանիների մասսայական անկումներ: ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Տրուտնևը հանձնարարել է ուսումնասիրել կենդանիների անկման պատճառները:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները կանցկացվեն նաև առցանց ձևաչափով. ՊԵԿ

16:37 02.05.2025

Եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները կանցկացվեն նաև առցանց ձևաչափով. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները հարկ վճարողների հետ։ Մասնավորապես, ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ներկայացուցիչների կողմից 2025 թվականի փետրվարից Երևանում և մարզերում անվճար իրականացվում են եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներ։ Իրազեկումների նպատակն է՝ աջակցել ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման գործընթացի պատշաճ կազմակերպման հարցում, ինչպես […] ...

Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսիացի գործարարներին

16:29 02.05.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսիացի գործարարներին

Մայիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքից Հայաստան ժամանած մեկ տասնյակից ավելի գործարարներից կազմված պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում ֆրանսիացի գործարարները ներկայացրել են իրենց գործունեության ոլորտները, հետաքրքրություն հայտնել Հայաստանում ներդրումներ իրականացնելու, ինչպես նաև փոխշահավետ գործակցություն ձևավորելու վերաբերյալ։ Նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային քաղաքականությունը, ներդրումներին նպաստող օրենսդրական դաշտն ու բիզնեսին աջակցող […] ...

Քննարկման հրավեր՝ ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

16:22 02.05.2025

Քննարկման հրավեր՝ ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախաձեռնել է հանդիպում-քննարկում ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման հիմնական թեմաններն են՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններ ու լրացումներ (ֆիթնես ոլորտ). Ֆիթնես կենտրոնների գործունեության համար գործող շենքային նորմատիվ պահանջների ներկայացում. Ֆիթնես կենտրոնների համար գործող առողջապահական նորմատիվ պահանջների ներկայացում. Ֆիթնես կենտրոնների գույքի չափորոշիչներ. Ֆիթնես […] ...

Մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են խորհրդարանում

16:14 02.05.2025

Մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են խորհրդարանում

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին մայիսի 2-ին Ազգային ժողովում հյուրընկալել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը: Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Պատգամավորը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես, հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, «Իրական Հայաստան» հասկացությանը, Հայաստանի պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, երկրի տնտեսության զարգացման խնդիրներին: Հանդիպման […] ...

Տեղի կունենա քահանայական ձեռնադրություն

16:06 02.05.2025

Տեղի կունենա քահանայական ձեռնադրություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մայիսի 4-ին Միածնաէջ Մայր Տաճարում Սուրբ Պատարագի ընթացքում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն: Քահանայական ձեռնադրության և օծման կարժանանան տարբեր եկեղեցական կառույցներում իրենց սպասավորությունը բերող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան յոթ սարկավագներ: Սուրբ Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին: ...

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները

15:57 02.05.2025

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 306 մլն դրամ, որից 214 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով: ...

BACK_TO_TOP