Բողոքի ակցիա վարչապետի նստավայրի դիմաց. քաղաքացիներն իրենց բնակարանների սեփականության վկայագրերն են պահանջում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+37.09 oC

Բողոքի ակցիա վարչապետի նստավայրի դիմաց. քաղաքացիներն իրենց բնակարանների սեփականության վկայագրերն են պահանջում

13:52 22.06.2018

Այսօր վարչապետի նստավարի առաջ բողոքի ակցիա են իրականացրել մի խումբ քաղաքացիներ, որոնց պնդմամբ՝ իրենց բնակարաններն ապօրինի կերպով խլել են իրենցից: Խոսքը Երևանի Նորաշեն թաղամասի 14/3 շենքի բնակարանների մասին է, որոնք, ըստ բնակիչների, կառուցապատող ընկերությունը նախնական պայմանագրով՝ մինչ շենքի կառուցումը վաճառել է իրենց: Այնուհետ էլ այդ նույն բնակարաններն առքուվաճառքի պայմանագրով կառուցապատող ընկերության կողմից գրավ են դրվել մասնավոր անձանց մոտ՝  տոկոսի դիմաց:

«Գրեթե բոլորս ամբողջ բնակարանի գումարը վճարելով՝ ձեռք ենք բերել բնակարանի սեփականության իրավունք: Մեզնից հետո նախագահն (խմբ-կառուցապատող ընկերության ղեկավարը) անօրեն ձևով կեղծ գործարքներ է կնքում վաշխառուների հետ՝ տոկոսով գումարի դիմաց: Վերցրել է տոկսով գումարներ վաշխառուներից՝ պատաճառաբանելով, որ գումարներ չի ունեցել կառուցելու համար և մեր բնակարաններն առանց մեր իմացության վաճառել է այլ անձնաց»,- ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից Արուսյակ Վանյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն էլ SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ ինքն իր տղաների ու հարազատների հետ նույն այդ կառուցապատող ընկերությունից գնել են 5 բնակարան, որոնք այս պահին փաստացի իրենց չեն պատականում: Քաղաքացու խոսքերով՝ բացի այն, որ այդ բնակարաններն արդեն այլ անձանց են պատկանում, նաև մի մասի կառուցումը դեռ չի էլ ավարտվել:

«Բնակարանները գրավադրել են տարբեր տոկոսչիների մոտ: Դրանց մեջ են Ավագյանը, Դավիթ Բեգլարյանը՝ Հերմինե Նաղդալյանի ամուսինը, մի 25 հոգի տոկոսչիներ, որոնք դատական նախաքննության, դատաքննության ժամանակ ընդունել են, որ իրենք կատարել են պատժելի արարք, որ իրենք ստացել են այսքան գումար տոկոս, այսքան մայր գումարից, որից հետո բնակարանները, երբ քրեական հետապնդում է տեղի ունեցել, նրանք հասկանալով՝ կազմակերպված ձևով վերավճառել են այլ անձանց՝ նորից գումար վերցնելով»:

Բնակիչների խոսքերով՝ մոտ 45 քաղաքացի է տուժել կառուցապատող ընկերության ապօրինությունների հետևանքով:

Բողոքի ակցիայի մասնակիցները հույս ունեն, որ նոր կառավարությունը կլսի իրենց խնդիրների մասին: Այդ պատճառով վարչապետին ուղղված նամակ էին գրել, որը ցանկանում էին փոխանցել վարչապետի աշխատակազմին, սակայն ավելի ուշ մտափոխվեցին. նամակը ցանկանում են հինգշաբթի օր կառավարության նիստից առաջ անձամբ փոխանցել փոխվարչապետերից մեկին կամ հենց վարչապետին:

Նշենք, որ Նորաշեն թաղամասի 14/3 շենքի կառուցապատող ընկերության ղեկավարներ տարիներ առաջ Լուսաբեկ Սամվելյանն ու Արմեն Թադևոսյանը դատապարտվել են համապատասխանաբար 5 և 6 տարվա ազատազրկման: Այս պահին նրանք ազատության մեջ են:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրում

15:19 01.08.2025

Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սիրողական մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Նախկինում նախատեսված խճուղավազքի և լողի մրցաշարերի փոխարեն կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ։ Մասնավորապես՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի միայն դպրոցահասակ երեխաների համար, ինչպես նաև կկազմակերպվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ […] ...

SHANTNEWS

15:00 01.08.2025

SHANTNEWS

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

14:57 01.08.2025

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

14:47 01.08.2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:35 01.08.2025

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

14:23 01.08.2025

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP