Տեղի են ունեցել քննչական գործողություններ, որոնց մասնակցել է նաև Մանվել Գրիգորյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Տեղի են ունեցել քննչական գործողություններ, որոնց մասնակցել է նաև Մանվել Գրիգորյանը

14:54 22.06.2018

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը, որը ստանձնել է ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը, ակնկալում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը կհայտնի՝ կապված այսօր արված հայտարարության հետ: Նշենք, որ փաստաբանն այսօր հանդես եկավ բաց նամակով, որում հայտնեց, որ վարչապետը կանխակալ կարծիք էր հայտնել իր պաշտպանյալի հետ կապված: Բաղդասարյանը նշեց, որ վարչապետի՝ դիրքորոշում չհայտնելու դեպքում իրենք իրենց գնահատականը կտան՝ նաև օրենքով սահմանված կարգով դիմելով դատարան:

«Ի վերջո, գործ ունենք երկրի առաջին դեմքի հետ. այդ ինստիտուտին, անձին ես ինքս՝ որպես քաղաքացի, ոչ միայն գնահատում եմ, այլև պատրաստ եմ կրծքով պաշտպանել: Ոչ մեկս երկրի թշնամին չենք, յուրաքանչյուրս մեր գործն է անում: Ես ցանկանում եմ, որ երկիրը լինի հզոր, չեմ էլ ուզում տպավորություն լինի, որ գոռում եմ «Նիկո՛լ, վարչապե՛տ», բայց ինքս ինձ վերջին ամիսների գործառույթներից հետո բռնել եմ այն գիտակցության մեջ, որ ավելի հպարտ, ավելի արժանապատիվ եմ ապրում»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ ակնկալում է, վստահ է՝ միացյալ ուժերով պետք է գնալ առաջ, սակայն ասել, որ այսօր վարչապետը սխալներ թույլ չի տալիս, նշանակում է ստել, կեղծավորել: Բաղդասարյանի համոզմամբ՝ պետք է բարձրաձայնել, որ այդ սխալները տեղի չունենան:

Նա հայտնեց, որ արդեն տեղի են ունեցել քննչական գործողություններ, որոնց մասնակցել է նաև իր պաշտպանյալը: SHANTNEWS.am-ի հարցին՝ առողջական ի՞նչ վիճակում է այժմ Մանվել Գրիգորյանը, իրեն ինչպե՞ս է զգում, փաստաբանը նշեց.

«Բժիշկ չեմ, բայց ասեմ, որ այդպիսի հիվանդություններով անձը, երբ պահվում է կալանքի տակ, դա հանցագործություն է պետության կողմից: Վատի և լավի սահմանումը ինքս չեմ պատկերացնում, եթե վատը մեկը կպատկերացնի, որ չի կարողանում տեղաշարժվել, դժվար է շնչում, նման բան չեմ կարող ասել, սակայն անձը տառապում է հիվանդություններով և դրանք չենք կարող հիմք հանդիսանալ, որ այդ անձը կալանքի տակ գտնվի»:

Փաստաբանը նշեց՝ երբ ապացուցվի արարքը, ինչ մեղսագրվում է Մանվել Գրիգորյանին, զազրելի արարք է, նրա խոսքերով՝ այնպիսի արարք է, ինչպես ԱԺ-ում այսօր նստած շատ պատգամավորներ ընտրակաշառքներով կեղծում են ընտրությունները:

«Ես նույնատիպ հանցագործություն եմ դա դիտում, ուղղակի այսօր բարձրաձայնում ենք սա, վաղը բարձրաձայնելու ենք բոլոր արատավոր երևույթների մասին, բայց երբեք մեզ պետք է թույլ չտանք մինչև դատարանի օրինական ուժ ստացած դատական ակտը նման հետևություններ անել»,- ասաց նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

BACK_TO_TOP