20:39 22.06.2018
Հատուկ քննչական ծառայությունը օրերս հարցաքննության էր կանչել պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ Վարդան Ավետիսյանին:
Ապրիլյան պատերազմի օրերին 164 դպրոցի անունից ուղարկված օգնությունն առաջնագծի զինվորներին և գեներալ Ավետիսյանի հայտնած շնորհակալությունից հետո ԱԱԾ-ի տարածած տեսանյութից պարզվեց, որ այդ դպրոցի օգնությունը զինվորին հասնելու փոխարեն հայտնվել էր Մանվել Գրիգորյանի ամառանոցում:
Վարդան Ավետիսյանն Aravot.am-ի հետ զրույցում նշել է, որ վերջին օրերին տարաբնույթ տեղեկություններ են տարածվել՝ հատկապես կապված Մանվել Գրիգորյանի անվան հետ, այն բացահայտումներից հետո, որ ամբողջ հանրությունը ականատես եղավ և իր դատապարտման խոսքը հնչեցրեց:
Բացահայտումների ժամանակ, անշուշտ, այնտեղ երևացին 164 դպրոցից հավաքագրած այն օգնությունները, որոնք ուղարկվել էին ազատամարտիկների, ժամկետային զինծառայողների համար, բայց արդյունքում հայտնվել էին Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Այդ օրերին, երբ ապրիլյան քառօրյա պատերազմի գործողություններն սկսվեցին, ժողովուրդը ապրիլի 4-5-ից սկսած՝ արդեն սկսել էր հումանիտար օգնություն հավաքելը և այդ օգնությունն իրականացվում էր տարերայնորեն՝ չիմանալով, թե կոնկրետ որտեղ և ինչ հասցեով տանեն և ում հասցնեն:
«Երբ մեքենաները ճանապարհվեցին դեպի Արցախ, ուղեկցում էին ոստիկանական մեքենաներ: Այդ օգնությունները, մասնավորապես, 164-րդ դպրոցի կողմից ուղարկված արկղերը, թե ինչպես են հայտնվել Մանվել Գրիգորյանի ամառանոցում, ես ենթադրում եմ 2 տարբերակ՝ կա՛մ այդ արկղերը գնացել են Արցախ և Արցախից հետ են եկել ու հայտնվել ամառանոցում, կա՛մ էլ այդ ավտոբուսները՝ մարդատար մեքենաները, երբ արդեն ճանապարհվել են Արցախ, իրենք ճանապարհից շեղվել են, մտել ԵԿՄ վարչություն, վարչությունում բեռնաթափվել են ու այնտեղից էլ հայտնվել ամառանոցում, այլ տարբերակ գոյություն չունի, չէին կարող 5-րդ բանակային կորպուսի հավաքատեղիից այդ արկղերը հենց այնպես դուրս գային, բացառվում է նման բան»,- ասել է գեներալն Aravot.am-ի հետ զրույցում:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...