Արբանյակային լուսանկարներն օգնել են հայտնաբերել նավ, որը վտանգավոր թափոններ է լցրել Կամչատկայի ափերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+22.09 oC

Արբանյակային լուսանկարներն օգնել են հայտնաբերել նավ, որը վտանգավոր թափոններ է լցրել Կամչատկայի ափերին

20:35 10.10.2020

Արբանյակային լուսանկարներն օգնել են հայտնաբերել այն նավը, որը վտանգավոր թափոններ է լցրել Խաղաղ օվկիանոս՝ Կամչատկայի ափերի մոտ: Ren.tv-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել են Կամչատկայի շրջանային իշխանությունները:

«Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ինստիտուտի հետազոտությունների համաձայն՝ հայտնաբերվել է նավ, որը Կամչատկայի ափերին մոտեցել է սեպտեմբերի 23-ին՝ առավոտյան ժամը 7-ին, որից ջուրն են լցվել վտանգավոր թափոններ: Սակայն դրանց քանակությունը չնչին է եղել և չէր կարող հանգեցնել բնապահպանական այնպիսի խնդրի, ինչպիսին նկատվում է ամբողջ ակվատորիայում: Այդուհանդերձ, այդ նավի տվյալներն ամբողջությամբ կճշտվեն և կհանձնվեն իրավապահ մարմիններին»,- ասել է Կամչատկայի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը:

Ավելի վաղ Սոլոդովը հայտնել էր, որ Կամչատկայի ջրերում և օդում, որտեղ տեղի է ունեցել աղտոտումը, թունավոր նյութեր չեն հայտնաբերվել:

Իսկ ՌԴ բնապահպանության նախարար Դմիտրի Կոբիլկինը հայտնել էր, որ Կամչատկայի ափերից վերցված ջրի նմուշներում ֆոսֆատի և երկաթի պարունակությունը փոքր-ինչ գերազանցել է նորման: Համաձայն առաջին փորձաքննությունների արդյունքների՝ ջրում նավթամքերքի պարունակությունը 4, իսկ ֆենոլը՝ երկու անգամ գերազանցում են նորման: Կրեմլում հույս ունեն, որ Կամչատկայում ջրի աղտոտվածության պատճառները պարզ կլինեն մինչև շաբաթվա վերջ:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները կանցկացվեն նաև առցանց ձևաչափով. ՊԵԿ

16:37 02.05.2025

Եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները կանցկացվեն նաև առցանց ձևաչափով. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները հարկ վճարողների հետ։ Մասնավորապես, ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ներկայացուցիչների կողմից 2025 թվականի փետրվարից Երևանում և մարզերում անվճար իրականացվում են եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներ։ Իրազեկումների նպատակն է՝ աջակցել ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման գործընթացի պատշաճ կազմակերպման հարցում, ինչպես […] ...

Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսիացի գործարարներին

16:29 02.05.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսիացի գործարարներին

Մայիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքից Հայաստան ժամանած մեկ տասնյակից ավելի գործարարներից կազմված պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում ֆրանսիացի գործարարները ներկայացրել են իրենց գործունեության ոլորտները, հետաքրքրություն հայտնել Հայաստանում ներդրումներ իրականացնելու, ինչպես նաև փոխշահավետ գործակցություն ձևավորելու վերաբերյալ։ Նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային քաղաքականությունը, ներդրումներին նպաստող օրենսդրական դաշտն ու բիզնեսին աջակցող […] ...

Քննարկման հրավեր՝ ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

16:22 02.05.2025

Քննարկման հրավեր՝ ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախաձեռնել է հանդիպում-քննարկում ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման հիմնական թեմաններն են՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններ ու լրացումներ (ֆիթնես ոլորտ). Ֆիթնես կենտրոնների գործունեության համար գործող շենքային նորմատիվ պահանջների ներկայացում. Ֆիթնես կենտրոնների համար գործող առողջապահական նորմատիվ պահանջների ներկայացում. Ֆիթնես կենտրոնների գույքի չափորոշիչներ. Ֆիթնես […] ...

Մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են խորհրդարանում

16:14 02.05.2025

Մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են խորհրդարանում

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին մայիսի 2-ին Ազգային ժողովում հյուրընկալել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը: Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Պատգամավորը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես, հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, «Իրական Հայաստան» հասկացությանը, Հայաստանի պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, երկրի տնտեսության զարգացման խնդիրներին: Հանդիպման […] ...

Տեղի կունենա քահանայական ձեռնադրություն

16:06 02.05.2025

Տեղի կունենա քահանայական ձեռնադրություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մայիսի 4-ին Միածնաէջ Մայր Տաճարում Սուրբ Պատարագի ընթացքում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն: Քահանայական ձեռնադրության և օծման կարժանանան տարբեր եկեղեցական կառույցներում իրենց սպասավորությունը բերող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան յոթ սարկավագներ: Սուրբ Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին: ...

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները

15:57 02.05.2025

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 306 մլն դրամ, որից 214 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով: ...

BACK_TO_TOP