Պատերազմն ու արվեստը. գյումրեցի նկարիչը հաղթանակի ոգին փոխանցում է սթրիտ արտի միջոցով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+22.09 oC

Պատերազմն ու արվեստը. գյումրեցի նկարիչը հաղթանակի ոգին փոխանցում է սթրիտ արտի միջոցով

19:55 12.10.2020

Տարբեր ժամանակներում հայ ժողովրդի հաղթանակները, հերոսական պայքարն իրենց արտահայտությունն են գտել արվեստում, մասնավորապես գեղանկարչությունում: Գույներն ու կերպարներն արտահայտել են հայ ժողովրդի հերոսապատումները: Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից Գյումրիում արվեստի ժամանակակից ուղղության՝ սթրիտ արտի աշխատանք է ծնվում: Հեղինակը գյումրեցի նկարիչ Կառլեն Վարդերեսյանն է: Ընտրել է քաղաքի ամենաբանուկ հատվածը, որտեղ ներկայացնում  հայկական բանակը իրական հերոսներով ու նրանց հավաքական կերպարով:

«Պատկերել եմ հաղթական պահը,որտեղ դրոշակակիրը դնում է Արցախի և Հայաստանի դրոշները: Մեկ հիմքով, մեկ արմատով են, բայց երկու դրոշ է: Չեմ ֆիքսվել կոնկրետ մարդկանց վրա, որովհետև սա ընդհանուր է, սա ցույց է տալիս հաղթական պահը, իսկ հաղթանակը բոլորինս է: Ամեն մեկն իր կռիվն է տալիս: Նաև խրամատների տեսարան եմ նկարում: 3 զինվոր կռվում  են  անթիվ թշնամիների դեմ: Սա ցույց է տալիս, թե ինչքան ուժեղ են մեր զորքերը»,- shantnews-ին ասել է նկարիչ Կառլեն Վարդերեսյանը:

Ստեղծագործելու համար տարածք ընտրել է Գարեգին  Նժդեհի հրապարակի հարևանությամբ՝ կամրջի տակ գտնվող ազատ պատերը, որտեղ տարածությունը մեծ է: Բանակ ու հաղթանակ նկարել նեղ տարածքում հնարավոր չէ: Հայ հրետանավորները, օդաչուները, զինվորները, բոլորը մեկ նկարում են միասնական կերպարով: «Հաղթանակ» վերնագրած նկարն արդեն ավարտուն է: Հանդիպակաց մայթին մեկ այլ, էլի հայ զինվորի հավաքական ուժի մասին հերոսապատում է ծնվում։

Հաղթանակը կապույտ ու սպիտակ գույներով է պատկերել, իսկ խրամատային տեսարաններում նկարիչը վառ գույներ է ընտրել:

«Հերոսները պետք է պայծառ լինեն: Եթե ավելի պայծառ ներկեր ունենայի, ոսկեգույնով էլ կներկեի»,- ասել է նկարիչը:

Նկարներն ամեն օր հաղթանակի ու այն կերտողների մասին են հիշեցնում։ Կառլենը որոշել է, եթե ներկերը հերիքեն, Գյումրիի տարբեր հատվածներում նկարելու է այս պատերազմում սխրանքներ գործած, լուսանկարներով հայտնի դարձած հերոսներին, ժպտացող ու հաղթանակով վերադարձող զինվորներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսիացի գործարարներին

16:29 02.05.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսիացի գործարարներին

Մայիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքից Հայաստան ժամանած մեկ տասնյակից ավելի գործարարներից կազմված պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում ֆրանսիացի գործարարները ներկայացրել են իրենց գործունեության ոլորտները, հետաքրքրություն հայտնել Հայաստանում ներդրումներ իրականացնելու, ինչպես նաև փոխշահավետ գործակցություն ձևավորելու վերաբերյալ։ Նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային քաղաքականությունը, ներդրումներին նպաստող օրենսդրական դաշտն ու բիզնեսին աջակցող […] ...

Քննարկման հրավեր՝ ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

16:22 02.05.2025

Քննարկման հրավեր՝ ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախաձեռնել է հանդիպում-քննարկում ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման հիմնական թեմաններն են՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններ ու լրացումներ (ֆիթնես ոլորտ). Ֆիթնես կենտրոնների գործունեության համար գործող շենքային նորմատիվ պահանջների ներկայացում. Ֆիթնես կենտրոնների համար գործող առողջապահական նորմատիվ պահանջների ներկայացում. Ֆիթնես կենտրոնների գույքի չափորոշիչներ. Ֆիթնես […] ...

Մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են խորհրդարանում

16:14 02.05.2025

Մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են խորհրդարանում

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին մայիսի 2-ին Ազգային ժողովում հյուրընկալել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը: Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Պատգամավորը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես, հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, «Իրական Հայաստան» հասկացությանը, Հայաստանի պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, երկրի տնտեսության զարգացման խնդիրներին: Հանդիպման […] ...

Տեղի կունենա քահանայական ձեռնադրություն

16:06 02.05.2025

Տեղի կունենա քահանայական ձեռնադրություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մայիսի 4-ին Միածնաէջ Մայր Տաճարում Սուրբ Պատարագի ընթացքում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն: Քահանայական ձեռնադրության և օծման կարժանանան տարբեր եկեղեցական կառույցներում իրենց սպասավորությունը բերող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան յոթ սարկավագներ: Սուրբ Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին: ...

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները

15:57 02.05.2025

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 306 մլն դրամ, որից 214 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով: ...

Վերականգնողական կենտրոնից վերադարձված կալանավորված անձը բժշկական գոտու տակ թաքցրել էր 7 բջջային հեռախոս և բաժանորդային քարտեր

15:50 02.05.2025

Վերականգնողական կենտրոնից վերադարձված կալանավորված անձը բժշկական գոտու տակ թաքցրել էր 7 բջջային հեռախոս և բաժանորդային քարտեր

ՀՀ արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի և պահպանության ապահովման բաժնի ծառայողները նախապես առաջացած կասկածանքի հիման վրա խուզարկության են ենթարկել բժշկական վերականգնողական կենտրոնից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ․Մ․-ին։ Խուզարկության արդյունքում Կ․Մ․-ի գոտկատեղին ամրացված բժշկական գոտու տակից ծառայողները հայտնաբերել են 7 բջջային հեռախոս և 6 բաժանորդային քարտ։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

BACK_TO_TOP