Արվեստը հանուն հաղթանակի․ Գյումրեցի երիտասարդ նկարիչներն իրենց ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք են կազմակերպել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+27.09 oC

Արվեստը հանուն հաղթանակի․ Գյումրեցի երիտասարդ նկարիչներն իրենց ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք են կազմակերպել

23:30 13.10.2020

Նկարիչների պայքարն արվեստով է: Այս կարգախոսով առաջնագծին օգնելու նախաձեռնությամբ են հանդես գալիս Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանողները:

Նրանք իրենց աշխատանքները ներկայացրել են ցուցահադես-վաճառքի, իսկ ստացված հասույթն ամբողջությամբ ուղղելու են «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին: 40 ուսանողներ 50-ից ավելի գեղանկարներ ու գրաֆիկական աշխատանքներ են վաճառքի հանել, այդ թվում՝ այս օրերին ծնված, հաղթական ու խաղաղության կոչով աշխատանքներ:

Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասանաճյուղի ցուցասրահում ուսանողները ներկայացրել են վերջին ամիսների իրենց ստեղծագործությունները: Գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, որոնք արվել են ամառային պրակտիկայի ընթացքում ու պատրաստվում էին մեծ ցուցահանդեսի սեպտեմբերի վերջին: Ցուցահանդեսի ժամկետները չխախտվեցին, բայց ցուցադրության նպատակը փոխվեց: Ուսանողների աշխատանքներն ամփոփող ցուցահանդեսը վերածվեց ցուցահանդես-վաճառքի, որի հասույթն ուղղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Գրաֆիկական աշխատանքների թվում «Հաղթելու ենք» անունը ստացած շարքն է: Հեղինակը՝ գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի մագիստրատուրայի ուսանող Ասյա Ղանդիլյանը, արտահայտել է զինվորի հաղթական ոգին, նրանց վերադարձի սպասումն ու խաղաղության ձգտումը:

«Այս գործերով փորձել եմ սփոփել սպասողներին՝ ծնողներին, քույրերին, ինչու ոչ, նաև ընկերուհիներին: Իմ աշխատանքները խորհրդանշում են զինվորներին, որոնք ոչ միայն  տղամարդիկ են, այլև կանայք, ովքեր այս օրերին հերոսաբար կռվում են»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է նկարչուհի Ասյա Ղանդիլյանը:

Գեղանկարներում գերակշռում են Գյումրիի ու Շիրակի մարզի տեսարժան վայրերը, բնանկարները: Դրանց ամեն օր նորերն են ավելանում: Ուսանողները, շրջանավարտները, դասախոսները բարեգործական արշավ են ձեռնարկել, ցանկություն են հայտնել իրենց ստեղծագործությունները վաճառել` առաջնագծում կանգնած զինվորին օգնելու համար:

 

«Այսօր, առավել քան երբևէ, պետք է ամեն մեկն իր մասնագիտությունում զբաղվի իր գործով: Առավել ևս մշակույթի գործիչները: Մենք պետք է կրողը լինենք դարավոր մշակույթի, որովհետև սա ոչ միայն հողի, այլև մշակույթի պատերազմ է: 50-ից ավելի աշխատանքներ են հիմա ներկայացված, բայց այսօրվանից սկսած՝ շարունակական բնույթ է կրելու: Մեր շրջանավարտները, դասախոսները, ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները ևս ցանկություն են հայտնել իրենց աշխատանքների ցուցահադես-վաճառք կազմակերպելու համար»,- SHANTNEWS-ին ասել է Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանը:

Ցուցահանդես-վաճառքի ներկայացված նկարների գնացուցակ են կազմել: Յուրաքանչյուր աշխատանք խորհրդանշական արժեքով է վաճառվում, որը ոչ այնքան արվեստի գործի իրական գինն է արտահայտում, որքան շատ ու շուտ բանակին օգնելու ցանկությունը:

Այսօր ցուցահանդես-վաճառքի սկիզբն ազդարարվեց: Իսկ վաճառքը, որպես այդպիսին, տեղի է ունենալու համացանցով: Սոցիալական էջերում տարբեր արվեստագետներ իրենց ստեղծագործություններ են վաճառքի ներկայացրել հանուն հաղթանակի: Հանուն նրա, որ հաջորդ տարի երիտասաարդ նկարիչների պլեները Արցախում անցկացվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

00:06 21.07.2025

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

Հուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

23:59 20.07.2025

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

Աֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։ «Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և […] ...

Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարում

23:48 20.07.2025

Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարում

Հուլիսի 20-ին՝ ժամը 16։20-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքվազ գյուղի խաչմերուկում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ «Scania» մակնիշի բեռնատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ […] ...

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

23:27 20.07.2025

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում ընտրություններից հետո` ըստ տարածաշրջանային և շրջանային ընտրական հանձնաժողովների տվյալների, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս տվյալների համաձայն՝ ԼԴԿ-ն և «Կոմեյտոն» չեն կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ՝ վերին պալատում կոլեկտիվ մեծամասնությունը պահպանելու համար։ Կոալիցիոն մեծամասնությունը պահպանելու համար նրանք պետք է ստանային 124 […] ...

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

23:00 20.07.2025

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

22:35 20.07.2025

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...

BACK_TO_TOP