«5 միլիոն դոլար տուր, էս հարցը լուծենք». Կապանի ոսկու հանքի նախկին տնօրենի բացահայտումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+24.09 oC

«5 միլիոն դոլար տուր, էս հարցը լուծենք». Կապանի ոսկու հանքի նախկին տնօրենի բացահայտումները

10:14 23.06.2018

Econews.am-ը գրում է․ «Նախկինում Կապանի ոսկու հանքը շահագործող «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը, ով 2016թ.-ին վաճառեց ընկերությունը և հեռացավ Հայաստանից, վերջերս ուշագրավ գրառումներ է կատարում իր ֆեյսբուքյան էջում: Ներկայացնենք դրանցից մեկը, որը, ըստ էության, պարզաբանում է, թե ինչն է եղել հեռանալու պատճառը.

«2013 թվականի առաջին երամսյակից սկսյալ Պետ Եկամուտների կոմիտէի ստուգումներ սկսան կապանի հանքավայրում ինչի հետեւանքով 2014 թվականին նույն ՊԵԿ-ի հեքյաթային որոշման վրա մեր ընկերությունը տուգանվեց մոտավորապես $10 միլիոն դոլար.

4 անգամ դիմել եմ ՊԵԿ-ի նախագահ Գ. Խաչատրյանին հանդիպման համար, նա չի պատասխանել»,- գրում է նա: Վերջինս շարունակում է. «Դատարան դիմելուց բացի հարցը անձնապես բարցրացրեցի երկրի նախագահ Ս.Սարգսյանին. Մէկ փայլուն օրվա ընթացքին, առավոտ ժամը 10-ին Բաղրամյան 26-ում հանդիպեցայ նախագահի հետ, երկար զրույցի ժամանակ Ան հստակ ասեց բանակ ենք պահում, պիտի գումարը տամ, նույն օրը կեսօր ժամը 12-ին հանդիպեցայ վարչապետ Հ. Աբրահամյանի հետ կառավարության շենքում, ան ասեց բանակ ենք պահում պիտի տաս…ասեցի հասատ չեմ տալու որովհետեւ հեքիաթներ եք պատմում…երկար խոսելուց հետո ասեց լավ ինչքան կըտաս, ասեցի ոչ մի բան, բայց կը շարունակեմ նպաստել Պաշտպանության նախարարության,… ասեց չէ 5 միլիոն դոլար տուր էս հարցը լուծենք…ծիծաղից մերա… ասեցի պատրաստ եմ 1.5 միլիոն դոլար տրամադրել զինված ուժերին որպես նվիրատվություն, բայց ուրիշ ոչինչ, …ասեց ոչ, գնա հարցդ լուծի Գագիկ Խաչատրյանի հետ…խոստացայ որ եթէ հարցը չի լուծվի կամ հիմնարկը վաճառում ենք կամ փակում…ասեց դու էդ լիազորությունը չունես, ասեցի կը տեսնես…չմեկնած ինձանից 150 հազար դոլար նվիրատվություն խնդրեց Արտաշատի եկեղեցվո գմբեթի կարուցման համար, կոպիտ մերժեցի…

նույն օրը հանդիպեցի անկիրթ եւ անդաստիարակ Գ. Խաչատրյանի հետ, ով շատ ընդվզած ընդունեց ինձ մեղադրելով որ ինչի իրանից շուտ հանդիպել եմ նախագահի եւ վարչապետի հետ, հանդիպումնիս կարճ էր, համացայնեցինք չհամացայնիլ…մոտ 10 միլիոն դոլար հավելյալ վճառ պետությունը մեզ պարտք էր, ասեց էդ գումարը հեչ առա եւ տուգանքը կը վերացնի :)… ասեցի բացարվում է, գնալու ենք միջազգային դատարան մինչեւ վերջ եւ հիմնարկն էլ վաճառելու ենք Հայաստանից դուրս գանք, չհավատաց…ասեց մեկա էդ գումարը տալու ես…դե անկիրթը ինչ կը հասկնա միջազգային բիզնեսի նորմերից… ոչ ոք թող չզարմանա, որ վնասով վաճառեցինք հիմնարկը եւ դուրս եկանք Հայաստանից, մնացած մանրամասնությունները կը պատմեմ ԱԱԾ-ին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նոայի» երրորդ անընդմեջ հաղթանակն Ավստրիայում

22:40 29.06.2025

«Նոայի» երրորդ անընդմեջ հաղթանակն Ավստրիայում

«Նոան» Ավստրիայում ընթացող մարզական հավաքի շրջանակներում երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել: Հայաստանի չեմպիոնն ու գավաթակիրը մրցել է Սլովակիայի առաջնությունը ներկայացնող «Դունայսկա Ստրեդայի» հետ և հաղթել 2-1 հաշվով: Սանդրո Պերկովիչի թիմից գոլ են խփել պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիուն և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը: ...

Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած

22:35 29.06.2025

Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած

Հունիսի 29-ին, ժամը 13:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալիխանյան Եղբայրներ փողոցում գտնվող ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել՝ […] ...

Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության հանրահավաք է անցկացվում

22:20 29.06.2025

Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության հանրահավաք է անցկացվում

Թբիլիսիի կենտրոնում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքին մասնակցելու համար հավաքվել է ավելի քան հազար մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Հանրահավաքին մասնակցելու է նաև նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Ընդդիմությունը խորհրդարանի շենքի առջև ելույթների համար բեմ է պատրաստել։ Ցուցարարները բողոքում են կառավարության քաղաքականության դեմ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդների վերջերս կատարված ձերբակալությունների դեմ, որոնցից մի […] ...

«Բարսելոնան» վերաֆինանսավորել է 400 միլիոն եվրոյից ավելի պարտքը

22:05 29.06.2025

«Բարսելոնան» վերաֆինանսավորել է 400 միլիոն եվրոյից ավելի պարտքը

«Բարսելոնան» վերաֆինանսավորել է 400 միլիոն եվրոյից ավելի պարտքը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 424 միլիոնի պարտքի 40 տոկոսը վերաձևակերպելու նպատակով կատալոնական ակումբը պարտատոմսեր է թողարկել: Նախագիծը ներառում է «Կամպ Նոու» ստադիոնի վերանորոգումը, շրջակա տարածքի բարեկարգումն ու նոր ենթակառուցվածքների ստեղծումը: Նախնական տվյալներով՝ «Բարսելոնան» պարտքը պետք է մարեր 2028 թվականին, սակայն, վերաֆինանսավորման արդյունքում, մարման գործընթացը սկսվելու է […] ...

Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում

22:00 29.06.2025

Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում

Հունիսի 29-ին, ժամը 20:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ ...

Պարզ լճի տարածքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը

21:40 29.06.2025

Պարզ լճի տարածքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը

Պարզ լճի տարածքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը: 1-ին տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզի Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցը, 2-րդ տեղը՝ Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցը, 3-րդ տեղը՝ Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

BACK_TO_TOP