Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմների համաձայնեցման աշխատանքներ առայժմ չեն տարվում․ Զախարովա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+22.09 oC

Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմների համաձայնեցման աշխատանքներ առայժմ չեն տարվում․ Զախարովա

19:15 15.10.2020

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության մեխանիզմների համաձայնեցման աշխատանքներ առայժմ չեն տարվում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Մեր հիմնական ուղերձն այն է, որ անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել երկու կողմերի պաշտպանական գերատեսչությունների հանդիպում, համաձայնեցնել հրադադարի վերահսկողության մեխանիզմը։ Առայժմ, ինչքան մեզ հայտնի է, այդպիսի աշխատանք չի տարվում։ Մենք հույս ունենք, որ այդպիսի մեխանիզմ շուտով կգործարկվի»,- ասել է Մարիա Զախարովան։

Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանն առաջնորդվում է նրանով, որ խնդրի քաղաքական լուծումը հնարավոր է և անհրաժեշտ։

«Առաջարկները, որոնք մշակվել են և շարունակվում են մշակվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, շարունակում են մնալ բանակցությունների սեղանին։ Դրանց բովանդակությունը հայտնի է․ այն է՝ համապատասխան շրջանների փուլային ազատում անվտանգության երաշխիքների ապահովմամբ, Հայաստանի և Արցախի միջև հուսալի կապի ապահովում, մինչև  որ կորոշվի Արցախի վերջնական կարգավիճակը»,- հավելել է Զախարովան։

 

Հիշեցնենք, հոկտեմբերի 9-10 Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ,  ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում էր տեղի ունեցել։ Արդյունքում կողմերը հումանիտար հրադադար հաստատելու  համաձայնության էին եկել, որը, սակայն, հակառակորդը շարունակում է խախտել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները կանցկացվեն նաև առցանց ձևաչափով. ՊԵԿ

16:37 02.05.2025

Եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները կանցկացվեն նաև առցանց ձևաչափով. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները հարկ վճարողների հետ։ Մասնավորապես, ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ներկայացուցիչների կողմից 2025 թվականի փետրվարից Երևանում և մարզերում անվճար իրականացվում են եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներ։ Իրազեկումների նպատակն է՝ աջակցել ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման գործընթացի պատշաճ կազմակերպման հարցում, ինչպես […] ...

Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսիացի գործարարներին

16:29 02.05.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսիացի գործարարներին

Մայիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքից Հայաստան ժամանած մեկ տասնյակից ավելի գործարարներից կազմված պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում ֆրանսիացի գործարարները ներկայացրել են իրենց գործունեության ոլորտները, հետաքրքրություն հայտնել Հայաստանում ներդրումներ իրականացնելու, ինչպես նաև փոխշահավետ գործակցություն ձևավորելու վերաբերյալ։ Նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային քաղաքականությունը, ներդրումներին նպաստող օրենսդրական դաշտն ու բիզնեսին աջակցող […] ...

Քննարկման հրավեր՝ ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

16:22 02.05.2025

Քննարկման հրավեր՝ ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախաձեռնել է հանդիպում-քննարկում ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման հիմնական թեմաններն են՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններ ու լրացումներ (ֆիթնես ոլորտ). Ֆիթնես կենտրոնների գործունեության համար գործող շենքային նորմատիվ պահանջների ներկայացում. Ֆիթնես կենտրոնների համար գործող առողջապահական նորմատիվ պահանջների ներկայացում. Ֆիթնես կենտրոնների գույքի չափորոշիչներ. Ֆիթնես […] ...

Մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են խորհրդարանում

16:14 02.05.2025

Մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են խորհրդարանում

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին մայիսի 2-ին Ազգային ժողովում հյուրընկալել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը: Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Պատգամավորը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես, հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, «Իրական Հայաստան» հասկացությանը, Հայաստանի պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, երկրի տնտեսության զարգացման խնդիրներին: Հանդիպման […] ...

Տեղի կունենա քահանայական ձեռնադրություն

16:06 02.05.2025

Տեղի կունենա քահանայական ձեռնադրություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մայիսի 4-ին Միածնաէջ Մայր Տաճարում Սուրբ Պատարագի ընթացքում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն: Քահանայական ձեռնադրության և օծման կարժանանան տարբեր եկեղեցական կառույցներում իրենց սպասավորությունը բերող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան յոթ սարկավագներ: Սուրբ Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին: ...

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները

15:57 02.05.2025

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 306 մլն դրամ, որից 214 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով: ...

BACK_TO_TOP