Սրանք խորհուրդներ կամ կոչեր չեն, սրանք խնդրանքներ են․ Բաբկեն Թունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+25.09 oC

Սրանք խորհուրդներ կամ կոչեր չեն, սրանք խնդրանքներ են․ Բաբկեն Թունյան

09:33 23.10.2020

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի բարեկամներ, որպեսզի առանձին-առանձին գրառումներ չանեմ, որոշեցի ասելիքս այսպես ամփոփ՝ կետերով ներկայացնել։
Սրանք խորհուրդներ կամ կոչեր չեն։ Սրանք ԽՆԴՐԱՆՔՆԵՐ են։ Տարբեր հարցերով, բայց մեկ նպատակով՝ հաղթանակը մոտեցնելու։
Խնդրում եմ կարդաք, ես էլ այս տիրույթում այլևս նույնքան ակտիվ չեմ լինի։
✅ Դիմակ կրեք։ Մի մտածեք, որ պատերազմական իրավիճակ է, ու դա կարևոր չէ։ Հակառակը, կրկնակի, եռակի, քառակի կարևոր է։ Բուժվողների թիվը հասել է 20 հազարի։ Մենք իրավունք չունենք բժիշկներին ու հիվանդանոցները ծանրաբեռնել։ Վիրավոր զինվորներ ունենք, ժողովուրդ ջան։ Տնտեսական հետևանքների մասին էլ չեմ խոսում. եթե կրկին սահմանափակումներ մտցվեն, ծանր է լինելու։
Խնդրում եմ, դիմակ կրեք։
✅ Դադարեցրեք թուրքական ապրանքների բոյկոտը։ Հնարավորություն տվեք արդեն իսկ թուրքական ապրանքներ ներմուծած մեր հայրենակիցներին՝ վաճառել ու սպառել պաշարը։ Լրացուցիչ խնդիրներ չստեղծենք նրանց համար։ Ի վերջո, այդ մարդիկ թուրքական ապրանք վաճառել են, որովհետև պահանջարկ է եղել, մենք գնել ենք։ Միևնույն է, դեկտեմբերի 31-ից ներմուծումն արգելվելու է։ Ժամանակ տվեք, որ մարդիկ բիզնեսը վերակառուցեն, չսնանկանան։
✅ Թուրքական ապրանք ներմուծող գործարարներ, գիտեմ՝ չի բացառվում, որ շատերդ ցանկանաք այս 2 ամսվա ընթացքում մաքսիմալ շատ ապրանք բերել։ Որ արգելքը ուժի մեջ մտնելուց հետո պաշար ունենաք։ Դա ռիսկ է։ Հաշվի առեք այդ ռիսկը, որ հետո պահանջարկ չլինելու պատճառով փաստի առաջ չկանգնեք։
✅ Տարբեր այլ ապրանքների վաճառքով զբաղվողներ (ծաղիկ, քնապարկ և այլն): Անհիմն մի թանկացրեք ապրանքները։ Հիմա գերշահույթ ստանալու ժամանակը չէ, առիթը չէ։ ՏՄՊՊՀ և այլ կառույցներ այս հարցով զբաղվում են և կզբաղվեն, բայց եկեք բանը դրան չհասցնենք։
✅ Ընդհանրապես, տարբեր ուղղություններով, փորձեք ռեսուրսները միավորել ու ավելի արդյունավետ օգտագործել։ Ասենք, մի քանի տարբեր հայտարարություն աչքովս ընկավ, որ ԱԹՍ-ների հետ կապված աշխատանք է կատարվում և ֆինանսավորման կարիք կա։ Ճիշտ կլինի, եթե մտավոր, ֆինանսական և այլ ռեսուրսները մեկտեղվեն։ Գտեք իրար, կապ հաստատեք։ Հիմա մրցակցելու ժամանակը չի, համագործակցելու ժամանակն է։
✅ Եթե ուզում եք նվիրատվություն կատարել, ամենաճիշտը դրամական փոխանցումն է։ Եվ ավելի շատ ուշադրություն դարձրեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Դա շատ կարևոր է։
✅ Կրկնեմ նախկինում ասածս. եթե ծախսերը հետաձգել եք ու ազատ փող ունեք (որով հանգանակություն չեք անելու), ծախսեք։ Դա տնտեսական ակտիվությունը կխթանի։ Նույնը գործարարների մասով. մի հետաձգեք ձեր ներդրումները։ Եթե կարող եք, հիմա՛ գործեք։
✅ Բանկերի հետ կապված։ Մեր բոլոր բանկիրներին խնդրում եմ այս փուլում ավելի հանդուրժող գտնվել ճակատում գտնվող զինծառայողների, զորակոչիկների և կամավորների, նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։ Եթե կա հնարավորություն, կտրուկ քայլեր մի արեք, նոր ժամանակացույց կազմեք։ Մենք օրենքով ձեր ազատ գործելու հնարավորությունները մեծացրել ենք, բայց որոշումը դուք եք կայացնում։
✅ Հարգելի վարկառուներ, խնդրում եմ դուք էլ ըմբռնումով մոտեցեք բանկերին։ Բանկային համակարգը նույնպես գործում է ընդհանուր ճգնաժամային իրավիճակին համապատասխան։ Եթե համատարած չվճարումներ լինեն, դա կբերի ֆինանսական լուրջ խնդիրների, ինչը կազդի բոլորիս վրա։ Կան դեպքեր, երբ լինում են ինֆորմացիայի հետ խնդիրներ (մասնավորապես, զորակոչվածների և կամավորների մասով): Պատերազմ է, կլինեն նաև խնդիրներ։ Կարևորը, որ լուծվում են և կլուծվեն։
✅ Հետևեք միայն պաշտոնական լրահոսին։ Խուսափեք լայքել նոր էջերը, հատկապես, եթե դրանք գովազդով են երևում ձեր լրահոսում։ Մի տարածեք ամեն պատահած լուր և տեսանյութ։
✅ Համբերատար եղեք և հանդուրժող։ Եթե ինչ-որ մեկի ասածը կամ գրածը ձեզ դուր չի գալիս, պարզապես թերթեք էջը և անցեք առաջ։ Կամ անֆոլոու արեք։ Բայց պետք չի մտնել ֆեյսբուքյան վեճերի մեջ սեփական հայրենակիցների հետ, վիրավորել ու հայհոյել միմյանց։ Որքան էլ մեծ լինի զայրույթը, զսպեք ձեզ։
Օրինակ, ես գիտեմ, որ եթե իմ այս գրառումը տեղ գտնի որոշ լրատվականներում, լինելու են մարդիկ, որոնք դժգոհ, չի բացառվում նաև՝ վիրավորական մեկնաբանություններ են գրելու, մեր չստացած պարգևավճարների մասին են խոսելու, և այլն… Բայց դե ոչինչ, կդիմանանք։ Հիմա այդ տիպի խոսակցություններին պատասխանելու ժամանակը չի։
✅ Ընդհանրապես, սոցցանցը ժամանակը արդյունավետ ծախսելու ամենալավ տեղը չէ։ Բայց եթե սոցցանցերում ակտիվ եք, ապա փորձեք ձեր ժամանակն ու էներգիան ուղղել արտաքին թշնամու դեմ (տարբեր հարթակներում գրառումներ, քոմենթներ և այլն): Ամեն տառի նպատակը պիտի հաղթանակը լինի։
Եվ վերջապես, ոչ մի բանից խուճապի մի մատնվեք, և ոչ մի բանից չափից դուրս շատ մի ոգևորվեք։ Որքան սառնասիրտ ու սթափ լինենք, այնքան կմոտեցնենք հաղթանակը։
Եվ մի մոռացեք, որ անկասկած #ՀԱՂԹԵԼՈՒենք»։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը Թեհրանում բանակցություններ են վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ

08:40 23.07.2025

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը Թեհրանում բանակցություններ են վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ

Հուլիսի 22-ին Թեհրանում տեղի է ունեցել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպում, որի գլխավոր թեման եղել է իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորումը, հաղորդում է Tasnim գործակալությունը։ Կողմերը համաձայնել են շարունակել խորհրդակցությունները և համակարգել իրենց գործողությունները՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ճգնաժամը լուծելու համար։ Նշվում է, որ հանդիպումները կշարունակվեն «տարբեր մակարդակներով առաջիկա շաբաթներին»։ […] ...

Թրամփը հայտարարել է, որ ԵՄ-ն կմիանա ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններին հուլիսի 23-ին

08:30 23.07.2025

Թրամփը հայտարարել է, որ ԵՄ-ն կմիանա ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններին հուլիսի 23-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրամիությունը կմիանա ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններին չորեքշաբթի՝ հուլիսի 23-ին, հաղորդում է Reuters-ը։ «Վաղը մեզ կմիանա Եվրոպան, իսկ հաջորդ օրը՝ ևս մի քանի երկիր», – մեջբերում է գործակալությունը Թրամփի խոսքերը Ճապոնիայի հետ առևտրային համաձայնագրի մասին հայտարարությունից հետո։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիան մոտ 550 միլիարդ դոլար կներդնի Միացյալ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:22 23.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հայտնի է Ֆինալիսիմայի հավանական օրը

08:15 23.07.2025

Հայտնի է Ֆինալիսիմայի հավանական օրը

2024 թվականի Եվրոպայի առաջնության հաղթող Իսպանիայի և Ամերիկայի գավաթի հաղթող Արգենտինայի հավաքականների միջև Ֆինալիսիմայի հանդիպումը, ինչպես արդեն նշվել էր, նախատեսվում է անցկացնել 2026 թվականի մարտին։ Ճանաչված լրագրող Գաստոն Էդուլի տեղեկություններով՝ հանդիպումը կկայանա մարտի 17-ից 25-ը ընկած ժամանակահատվածում։ Ճշգրիտ օրը և անցկացման վայրը դեռևս չեն հաստատվել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2025 թվականի ազգային հավաքականների միջազգային […] ...

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

08:10 23.07.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Հուլիսի 23-ին, ժամը 01:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Jeep» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ […] ...

Այրվել է ավտոմեքենա

08:05 23.07.2025

Այրվել է ավտոմեքենա

Հուլիսի 23-ին, ժամը 00:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։33-ին, մարվել՝ 00։54-ին: Այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան։ ...

BACK_TO_TOP