Լիբիայում հակամարտող կողմերը հրադադարի հաստատման համաձայնագիր են կնքել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+25.09 oC

Լիբիայում հակամարտող կողմերը հրադադարի հաստատման համաձայնագիր են կնքել

20:43 23.10.2020

Լիբիայում կոնֆլիկտի մասնակիցները այսօր Ժնևում կրակի դադարեցման մասին համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հաղորդվում է ՄԱԿ-ի Լիբիայի աջակցության առաքելության ֆեյսբուքյան էջում։

Ինչպես հաղորդվում է առաքելության տարածած հաղորդագրությունում, համաձայնագիր է ստորագրվել Լիբիայում մշտական հրադադարի մասին։ Փաստաթղթի տակ ստորագրել են կողմերի ներկայացուցիչները, որոնք Ժնևում բանակցություններ էին վարում հոկտեմբերի 19-ից, իսկ ՄԱԿ-ի կողմից փաստաթուղթը վավերացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆանի Ուիլյամսը։

Ստեֆանի Ուիլյամսը իր ելույթում նշել է, որ համաձայնագիրը  Լիբիայում կոնֆլիկտի կարգավորման առաջին կարևոր քայլն է։Նա շնորհակալություն է հայտնել կողմերին այն բանի համար, որ նրանք դեպի առաջ քայլ կատարեցին և ստորագրեցին հրադադարի մասին համաձայնագիր։

«Մենք հույս ունենք, որ հրադադարը թույլ կտա, որպեսզի փախստականները վերադառնան իրենց տներն ու ապրեն խաղաղ ու անվտանգ», -ասել է Ստեֆանի Ուիլյամսը։

Ռազմական համատեղ կոմիտեի   “5+5” ֆորմատով  բանակցությունները Ժնևում ընթանում էին հոկտեմբերի 19-ից։ Չորեքաբթի օրը  Ուիլյամսը հայտնել էր, որ կողմերը համաձայնել են բացել Լիբիայի բոլոր շրջաններն ու քաղաքները կապող  բոլոր վերգետնյա ճանապարհները։ Ինչպես նաև նա հայտնել էր, որ համաձայնություն է ձեռք բերվել  Լիբիայի օդային ճանապարհները բացելու   և  դեպի հարավային շրջանի մայրաքաղաք Սաբահ թռիչքները վերականգնելու մասին։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

00:06 21.07.2025

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

Հուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

23:59 20.07.2025

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

Աֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։ «Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և […] ...

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

23:27 20.07.2025

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում ընտրություններից հետո` ըստ տարածաշրջանային և շրջանային ընտրական հանձնաժողովների տվյալների, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս տվյալների համաձայն՝ ԼԴԿ-ն և «Կոմեյտոն» չեն կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ՝ վերին պալատում կոլեկտիվ մեծամասնությունը պահպանելու համար։ Կոալիցիոն մեծամասնությունը պահպանելու համար նրանք պետք է ստանային 124 […] ...

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

23:00 20.07.2025

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

22:35 20.07.2025

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...

Գեղարքունիքի մարզում 26-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա 6 տուժած

22:09 20.07.2025

Գեղարքունիքի մարզում 26-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա 6 տուժած

Այսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Թ․-ն իր վարած «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական […] ...

BACK_TO_TOP