20:17 23.10.2020
Երբ հայրենիքի նմատմամբ սերը վեր է ամեն ինչից, իսկ սահմանների պաշտպանությունը՝ առաքելություն ու պարտք․․․
Սա այսօր մեկ ընդհանուր սկզբունք ու ընկալում է բոլորի համար՝ անկախ տարիքից ու մասնագիտությունից: Պատերազմի առաջին օրերից մինչև հիմա կամավորագրումները շարունակվում են: Առաջին գիծ մեկնելու և հայրենիքը պաշտպանելու համար զինվորագրվում են՝ քաջ գիտակցելով, որ այդ պաշտպանությունը կյանքի գնով է լինելու: Շիրակի մարզի Անուշավան գյուղի բնակիչ Արշակ Տոնոյանը առաջին իսկ օրվանից մեկնել է ռազմաճակատ, ամենաթեժ կետերում կռվել ու հերոսաբար զոհվել: Արշակի զոհվելուց ընդամենը մեկ շաբաթ անց Գյումրիի ծննդատանը ծնվել է նրա անդրանիկ զավակը:
Գյումրիի ծննդատան աշխատակիցները լուռ միջանցքներով մեզ ուղեկցում են հիվանդասենյակներից մեկը: Անգամ բժիշկներն այստեղ մտնում են մի տեսակ շփոթված՝ ուրախության ու միևնույն ժամանակ տխրության զգացումով: Բայց մեզ ու բժիշկներին Լիլիթը ժպիտով է դիմավորում: Նորից ժպտալ, հերոս ամուսնու մասին երբեք անցյալով չխոսել պարտադրում է փոքրիկ աղջնակը։Նա ծնվել է երկու օր առաջ, հոր՝ Արշակ Տոնոյանի զոհվելուց ընդամենը մեկ շաբաթ անց:
«Ես գիտեի, որ հաստատ գնալու էր, բայց ինձ չէր ասում, որ չանհանգստանամ: Մի քանի օր անհասանելի էր, չէի կարողանում կապնվել ու արդեն կասկածեցի , գիտեի, որ հաստատ գնացել է:Ինքը բարձրահասակ էր ու խոշոր: Մականունը արջ էր: Արջ էին իրան ասում: Իմ աղջիկն էլ ծնվել է 3 կգ 400 գ և 51 սմ հասակով:Մի անգամ զանգահարեց ամուսինս ասաց, որ ուզում եմ աղջկաս անունը լինի Աննա, կարդացել էր, որ Աստվածաշնչում կա Աննա անունը ու ցանկանում էր, որ լինի Աննա: Իրա պապան գնաց, որ ինքը հաղթանակած երկրում ապրի, մեծանա»,-shantnews-ի հետ զրույցում պատմեց Լիլիթ Գևորգյանը։
Արշակն ընտանիքից վերջին ամիսներին հեռու էր ապրում։Շինարար էր, Մեղրիում էր աշխատանք գտել: Խոստացել էր, գործն ավարտել և հարազատ գյուղ՝ Շիրակի մարզի Անուշավան վերադառնալ հոկտեմբերին՝ երբ աղջկա ծնվելու ժամանակը գար: Արշակը զոհվել է Հադրութում իր ծննդյան օրը ՝հոկտեմբերի 13-ին։
Փոքրիկ Աննան հորն է նման: Լիլիթը սա ապացուցելու համար ցույց է տալիս հերոս ամուսնու լուսանկարները:
Փոքրիկ Աննան իր ընտանիքի համար հաղթանակի խորհրդանիշն է դարձել: Այն հաղթանակի, որը կերտվում է մեր հայորդիների կյանքի գնով:Մի քանի օրից փոքրիկ Աննան մայրիկի հետ կվերադառնա Անուշավան գյուղ, որտեղ նրան սպասում են Արշակի ծնողներն ու հարազատները: Իսկ երբ պատերազմն ավարտվի, Լիլիթը խոստացել է դստեր հետ գնալ Արցախ՝ Հադրութ, որն իր համար հայրենիքի հարազատ դարձած տարածք է հիմա:
11:33 07.07.2025
Մեքսիկան նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթըՄեքսիկայի ազգային հավաքականը պատմության մեջ 13-րդ անգամ նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Մեքսիկայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու դեմ խաղում։ Մեքսիկան գավաթը նվաճում է երկրորդ անգամ անընդմեջ և ռեկորդակիր է նվաճած տիտղոսների քանակով։ Գավաթի հաջորդ խաղարկությունը կկայանա 2027 թվականին։ ...
11:18 07.07.2025
Ավարտվել է Սյունիքում 2021 թվականի ապրիլի 21-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՍյունիքի մարզում գործող ընկերություններից մեկի անվտանգության դեպարտամենտի ղեկավարը նախապես տեղեկանալով 2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ նախատեսված այցի մասին, ապրիլի 20-ին խոչընդոտներ ստեղծելու նպատակով օգտագործելով իր պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունը, ձայնային հաղորդագություն է ուղարկել ընկերության աշխատակցին և ընդգծել ՀՀ վարչապետի այցի կապակցությամբ իրենց կողմից պլանավորվող խուլիգանական գործողությունների նախապատրաստումը: 2021 թվականի ապրիլի 21-ին […] ...
11:07 07.07.2025
Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիԵրևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025 թվականի հուլիսի 8-ին և 9-ին, առավոտյան ժամը 05:00-ից մինչև 10:00-ն, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի: Այս մասին հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ ...
10:55 07.07.2025
Գլխավոր դատախազը պարգևատրել է Դատախազության աշխատողներինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի հուլիսի 5-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ: Դատախազության աշխատողներին ուղղված ելույթում՝ հանրապետության գլխավոր դատախազը նշել է. «Սիրելի՛ դատախազներ, Դատախազության աշխատակիցներ, Արդեն երկրորդ անգամ է, որ Դատախազության աշխատողի օրը վերածում ենք Դատախազությանը նվիրված միջոցառումների շարքի: Այս ավանդույթը պետք է շարունակենք ու հարստացնենք միասին: Այս տարին […] ...
10:47 07.07.2025
Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ է օգնում Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության հարցում։ Նա այս մասին ասել է լրագրողներին Սպիտակ տանը։ Սա նրա պատասխանն էր այն հարցին, թե ինչու Ամերիկան չպետք է օգնի Ուկրաինային այնպես, ինչպես օգնում է Իսրայելին։ «Ես օգնում եմ Ուկրաինային։ Ես շատ եմ օգնում նրան։ Սա պատերազմ է, որը երբեք […] ...
10:37 07.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 7-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 7-ի 08։00 դրությամբ կազմել է 17.2°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...