00:39 26.10.2020
SHANTNEWS-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը զրուցել է Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովի հետ:
-Փաստացի մեր հարևանները փակում են սահմանները ռազմական տեխնիկայի շարժի համար։ Այդ պատճառով շրջափակման մեջ է հայտնվել նաև ռուսական 102-րդ ռազմակայանը։ Այս տեսանկյունից ինչպիսի՞ն կարող են լինել Ռուսաստանի քայլերը։
-Խնդիրը ոչ միայն ռազմակայանն է։ Բանն այն է, որ ռազմական ագրեսիան ընդդեմ պետության կարող է ունենալ տարբեր դրսևորումներ։ Պետության շրջափակումը նույնպես ռազմական ագրեսիայի գործողություն է։ Ռազմական ագրեսիա ուղղակիորեն հենց Հայաստանի հանդեպ, այլ ոչ Լեռնային Ղարաբաղի, հանդիսանում է նաև այն, որ հայկական տարածքներն են ռմբակոծվել Ադրբեջանի կողմից, ինչի արդյունքում ոչնչացվել է մի քանի հրթիռային համակարգ։ Հիմա նաև ադրբեջանական կողմն է հայտնում թե՛ պաշտոնական աղբյուրներով, թե՛ լրատվամիջոցների միջոցով, որ Հայաստանի տարածքում իրենք ոչնչացրել են 4 զենիթահրթիռային Ս-300 համակարգեր։ Այս ամենը ապացուցում է, որ Հայաստանի հանդեպ, ՀԱՊԿ անդամ պետության հանդեպ կատարվել է ռազմական ուղիղ ագրեսիայի գործողություն։ Այսինքն՝ արդեն գործողության մեջ է մտնում ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածը։ Բայց, կրկին այն կգործի, եթե այդ մասին դիմի ագրեսիայի ենթարկված պետությունը, այս դեպքում՝ Հայաստանը։ Նման դիմում Հայաստանի ղեկավարության կողմից դեռ չի ստացվել, ինչը նշանակում է, որ հայկական զինված ուժերն ու Ղարաբաղի պաշտպանական ուժերը հաջողությամբ դիմակայում են հարձակմանը։
Ինչ վերաբերում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազային։ Այն հիմա մեկուսացված է։ Առայժմ բազային ուղղակի սպառնալիքներ չկան և բազայի պահուստները բավական են նրա սովորական գործունեությունն ապահովելու համար։ Մինչդեռ եթե մեր ռազմակայանի հանդեպ նման սպառնալիքներ ի հայտ գան կամ եթե ագրեսորն այնպիսի քայլեր ձեռնարկի, որ բազայի գործունեությանը խոչընդոտներ ստեղծվեն կամ դժվարանա դրա աշխատանքը, Ռուսաստանն անշուշտ քայլեր կձեռնարկի ռազմակայանի ապաշրջափակման համար։ Թե ինչպես կկատարվի այդ ապաշրջափակումը, մենք դեռևս գերադասում ենք չասել։ Դա կորոշվի՝ մի շարք հանգամանքներից ելնելով։ Մասնավորապես՝ դա կարող է իրականացվել հենց Ադրբեջանի տարածքով։ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը հանգստացրել են ահաբեկիչներին Սիրիայում, կհանգստացնեն գրոհայիններին նաև Ադրբեջանում։
16:27 14.05.2025
Սաուդյան Արաբիան հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հաջողությամբ կավարտվենՍաուդյան Արաբիան հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հաջողությամբ կավարտվեն՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը։ «Թագավորությունը լիովին աջակցում է ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները: Մենք հույս ունենք տեսնել բանակցային գործընթացի առաջընթացը և դրա հաջող […] ...
16:21 14.05.2025
Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ կանանց հետԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ կանանց հետ: «Մեր հանձնառությունն է հնարավորինս հեշտացնել ձեր բուժօգնություն ստանալու գործընթացը, հարթել արհեստական դժվարություններ առաջացնող խնդիրները, իրազեկել առողջապահական ծրագրերի մասին»,- նշել է նախարարը` հավելելով, որ շարունակական այս հանդիպումների նպատակը տեղահանված մեր հայրենակիցների առողջապահական խնդիրների մասին հենց առաջին ձեռքից իմանալն է: Պետական պատվերից […] ...
16:16 14.05.2025
Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանինՇրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնապահպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կարևորվել է համատեղ ծրագրերի և փորձի փոխանակման խթանումը՝ հաշվի առնելով Հայաստանի և Իտալիայի միջև առկա փոխվստահության մթնոլորտը և ընդհանուր օրակարգային մարտահրավերները։ Նախարար Սիմիդյանը ներկայացրել է […] ...
16:05 14.05.2025
Վանաձորում և Ալավերդիում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 5-ին և 6-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 6-ին, 8-ին և 9-ին: Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 7-ին և 9-ին, Սայաթ Նովա փողոցի հարակից տարածք՝ մայիսի 4-ին, Դեբեդի […] ...
15:57 14.05.2025
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի մի քանի թաղամասերումՄայիսի 4-10-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ մայիսի 11-ին, 12-ին և 13-ին, Նոր Նորքում՝ մայիսի 8-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ մայիսի 9-ին և 12-ին, Արաբկիրում՝ մայիսի 11-ին և 12-ին, Շենգավիթում՝ մայիսի 13-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային […] ...
15:49 14.05.2025
Դատախազը դատարան է հանձնել անչափահասին սպանած անձանց վերաբերյալ քրեական վարույթըԴատախազը, 2025 թվականի մայիսի 13-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Արարատի մարզի Մասիս համայնքի Խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարակից տարածքում 2024 թվականի նոյեմբերի 8-ին կատարված անչափահասի սպանության մեջ մեղադրվող 2 անձի, ինչպես նաև անչափահասին ծեծի ենթարկած 3 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի […] ...